Յուրաքանչյուր մարդու մոտ պատահել է այնպիսի իրավիճակ, երբ մարմինը սկսում է դավաճանել ամենաանհարմար պահին՝ հուզմունքից սրտխառնոց ելույթից առաջ, սկսում ես ծիծաղել ամենաանհարմար պահի, զկրտոց է սկսվում և այլն: Գոյություն ունեն տարբեր մեթոդներ մարմինը ղեկավարելու համար:
1. Նրանց համար, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում արթնանալ առավոտները, գոյություն ունի առույգանալու պարզ մի հնարք՝ որքան հնարավոր է երկար պահեք շնչառությունը: Թթվածնի պակասությունը կարագացնի սրտի զարկերը, ինչի հետևանքով դուք ձեզ կսկսեք առույգ զգալ:
2. Փռշտոցը կանխարգելել հնարավոր է, եթե սեղմեք քթի ծայրից մի փոքր վերև և քաշեք մի փոքր առաջ:
3. Սրտխառնոցը ժամանակավորապես կդադարեցնի կետային մերսումը: Պետք է ափի ներսի մասից մոտ երեք սմ վերև նշել և սեղմել այդ տեղը:
4. Լուրջ արարողությունների ժամանակ ծիծաղը դադարեցնելու համար պետք է կծել լեզուն կամ ինքներդ ձեզ ճմկտել:
5. Հնարավոր է դադարեցնել զկրտոցը, եթե որքան հնարավոր է երկար պահեք շնչառությունը:
6. Որպեսզի քնի մեջ չխռմփացնեք՝ բավարար է քնել կողքի վրա, քանի որ այդ դիրքում բարելավվում է շնչառությունը: Իսկ ստամոքսի այրոցները կանխարգելելու կամ թեթևացնելու համար նույնպես կօգնի կողքի վրա քունը՝ միայն այս անգամ պետք է պառկել ձախ կողմի վրա:
7. Մաշկի վրա սև կետիկներ ավելի քիչ կլինեն, եթե լվացվեք սառը ջրով: Սառեցման պատճառով մաշկի անցքերը սեղմվում են և մանրէների համար դառնում պակաս գրավիչ:
8. Մոծակի կամ այլ միջատի խայթոցի քորը կարելի է թեթևացնել, եթե խայթած տեղին քսեք դեզադորանտ կամ անանուխի հոտով ատամի մածուկ:
9. Եթե լայն բացեք աչքերը և երկար վերև նայեք՝ աշխատելով որքան հնարավոր է չթարթել՝ կկարողանաք զսպել լացը:
10. Էմոցիաների դուրս ժայթքումը թեթևացնում է հարվածի ցավը: Մի քանի հայհոյանք՝ այն ամենը ինչ պետք է, որպեսզի թեթևացնեք ցավի զգացումը:
11. Գլխապտույտը կդադարի, եթե ականջի մեջ մտցնեք մատը, սկզբից բարձրացնեք այն վերև, հետո առաջ, իսկ հետո ներքև: Այդ գործողությունը պետք է զգուշությամբ անել և այդ ժամանակ ներգանգային ճնշումը կնորմավորվի և գլխապտույտը կդադարի:
12. Երբ տրամադրություն չունեք, ուղեղը խաբել կօգնի սովորական մատիտը սեղմված ատամների արանքում: Դա ակտիվացնում է այն մկանները, որոնք պատասխանատու են ժպիտի և տրամադրության համար: