fbpx

Քնի 4 դիրք՝ անձի 4 տիպ

Քանի որ հենց քնի մեջ ենք մենք առավելագույնս մոտ լինում մեր ենթագիտակցությանը, դիրքը, որում քնում ենք, քիչ դեր չի խաղում: Գաղտնիք չէ, որ գոյություն ունի քնելու 4 տարածված դիրք՝ մեջքի վրա, փորի վրա, կողքի վրա և սաղմի դիրք: Այս դիրքերից յուրաքանչյուրը կարող է պատմել ձեր անձի գլխավոր հատկանիշների մասին:

Փորի վրա

Սա թուլացած դիրք է, որը խոսում է ձեր անվախության մասին: Դուք լավ եք կարողանում կառավարել սեփական կյանքը, այդ պատճառով հեշտությամբ կարողանում եք լուծել յուրաքանչյուր պրոբլեմ: Դուք նպատակասլաց և աշխատասեր մարդ եք: Բայց այնուամենայնիվ նույնիսկ դուք ունեք բացասական կողմեր: Օրինակ, դուք շատ ծանր եք տանում ձեր հանդեպ արված քննադատությունը:

Մեջքի վրա

Ձեր թուլացվածության ևս մեկ նշան: Դուք էներգիայով լեցուն մարդ եք, ով հարյուր տոկոսով վստահ է իր վրա: Պրոբլեմը միայն նրանում է, որ հաճախ այսպիսի դիրքը խոսում է չափազանցեցված ինքնագնահատականի մասին: Եթե սիրում եք քնել «աստղի» դիրքով, ապա արժի, որ ուշադրություն դարձնեք էգոիստության դրսևորումների վրա:

Կողքի վրա

Բավական թուլացված դիրք է, սակայն ոչ այդքան անկեղծ, որքան նախորդ երկուսը: Դուք հուսալի մարդ եք, ով հեշտությամբ է հարմարվում յուրաքանչյուր պայմաններին: Դուք ունեք վերլուծական մտածելակերպ, այդ պատճառով կապում եք ձեր աշխատանքը հենց ուղեղի գործունեության հետ:

Սաղմի դիրք

Այս դիրքը կարծես ցուցադրում է, որ դուք հոգածության և պաշտպանվածության կարիք եք զգում: Դուք անհրաժեշտություն եք զգում, որպեսզի ինչ-որ մեկը լինի ձեր կողքին: Դուք վախենում եք պատասխանատվությունից և այդ պատճառով այն բարդում եք ուրիշների վրա: Սակայն, եթե դուք ուղիղ նայեք ձեր վախերի աչքերի մեջ, ապա կկարողանաք հաղթահարել դրանք:

Ինչպես տեսնում եք քնի դիրքերը շատ բան կարող են պատմել ձեր անձի մասին: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ այժմ դուք ձեզ պետք է սովորեցնեք քնել այն դիրքում, որի նկարագրությունը ձեզ առավել շատ դուր եկավ: Հիշեք, որ քնի ժամանակ, դուք պետք է ձեզ առավելագույնս հարմարավետ զգաք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Քնի 4 դիրք՝ անձի 4 տիպ
Արագիլն ու ամպիկը (մուլտֆիլմ)