fbpx

7 սովորություն, որոնք մի օր կարող են փրկել ձեր կյանքը

Վիճակագրության համաձայն  մենք ապրում ենք պատմության ամենահանգիստ ժամանակաշրջանում։ Սակայն, պետք չէ կորցնել զգոնությունը՝ մենք նախկինի պես ապրում ենք վտանգավոր վայրում:

Ներկայացնում ենք ձեզ 7 սովորություն, որոնք կբարձրացնեն ձեր անվտանգության մակարդակը:

1. Բանալի, փող և լիցքավորված հեռախոս

Դուք պետք է տանից դուրս գալուց առաջ գրպանները ստուգելու սովորություն ձևավորեք ձեր մեջ: Բանալիներ, լիցքավորված հեռախոս և գումար՝ սա այն 3 իրն է, որ միշտ պետք է ձեռքի տակ ունենալ։ Դուք կարող եք ամեն բան մոռանալ, սակայն այս իրերը մոռանալ չի կարելի։ Վտանգավոր իրավիճակում հայտնվելու դեպքում դուք միշտ պետք է զանգահարելու և տուն հասնելու հնարավորություն ունենաք։

2. Ներողություն խնդրեք, եթե բախվել եք ինչ-որ մեկի հետ

Ներողություն խնդրեք այն մարդուց, ում պատահաբար հրել եք։ Սովորաբար, կոնֆլիկտները հենց այսպիսի իրավիճակներից են ծնվում։ Նույնիսկ, եթե կարծում եք, որ մեղավոր չէիք, ներողություն հայտնեք ու առաջ շարժվեք։

3. Միշտ գտեք նվազագույնը երեք ելք

Միշտ գտեք ամենաքիչը 3 ելք։ Կարևոր չէ, թե ուր եք գնում՝ դպրոց, հիվանդանոց, թատրոն, խանութ և այլն, միշտ մի քանի տարբերակ գտեք, որպեսզի կարողանաք դուրս գալ շենքից։ Եթե ինչ որ վտանգավոր իրավիճակ ստեղծվի, դուք չեք կարողանա կենտրոնանալ ու գտնել ելքը, իսկ եթե նախօրոք գտնեք այն, ապա կկարողանաք հեշտությամբ դուրս գալ։

4. Խաղացեք «Գտիր վատ տղային»

Որևէ փակ տարածքում հայտնվելու դեպքում ուշադիր զննեք ձեր կողքի մարդկանց։ Սովորաբար մեր ինտուիցիան չի սխալվում և եթե ինչ որ մեկը ձեզ վտանգավոր է թվում, ապա, հավանաբար նա հենց այդպիսին է։ Եթե ինչ որ մեկը վախեցած, մեղավոր կամ մոլորված տեսք ունի, ապա պարզապես հեռու մնացեք նրանից։

5. Հայտնվելով ինքնաթիռում՝ հաշվեք շարքերի քանակը մինչև վթարային ելք

Ինքնաթիռում հայտնվելու դեպքում ուշադիր զննեք, թե քանի շարք կա ձեր տեղի և դռան միջև։ Եթե ինքնաթիռը ծխով լցվի, ապա չեք կարողանա տեսնել ելքը, իսկ եթե հստակ իմանաք, որ օրինակ՝ ձեր ու դռան միջև 9 շարք է, ապա կկարողանաք հանգիստ դուրս գալ։

6. Մարզեք ձեռքի դաստակը

Մարզեք ձեռքերի դաստակը։ Գաղտնիք չէ, որ դաստակի մկաններն ավելի արագ են հոգնում, քան մնացածները։ Դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում ձեզ անհարժեշտ կլինի ամուր ձեռքեր ունենալ։ Սովորաբար, երբ մարդիկ ինքնուրույն են դուրս գալիս այրվող շենքից, ստիպված են լինում որոշ ժամանակ կախվել ինչ որ տեղից։ Այս դեպքում ամուր բռունցքն ու մարզված դաստակը կօգնեն ձեզ ողջ մնալ։

7. Բարձրացրեք գլուխը և շարժվեք դանդաղ

Վտանգավոր մարդու տեսնելիս՝ բարձրացրեք գլուխն ու դանդաղ քայլեք։ Սովորաբար, մարդիկ լրիվ հակառակն են անում, ինչի  շնորհիվ էլ ավելի են ոգևորում իրենց հետապնդողին։ Նայեք նրան կողքից ու ինքնավստահ տեսք ունեցեք՝ դա կարող է ետ վանել նրան։ Կրիտիկական իրավիճակներում պայքարեք այնքան, որքան հնարավոր է։

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
7 սովորություն, որոնք մի օր կարող են փրկել ձեր կյանքը
Ինչպես արագ, կոկիկ և առանց ճմրթվածության ծալել վերնաշապիկները