fbpx

Մեջբերումներ Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» գրքից

Ներկայացնում ենք մեջբերումների հավաքածու Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» գրքից.

Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում։

Ո՞վ կարող է ապրել, առանց մոռացության։ Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել։ Մարդն, ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր։

Հանդուրժողությունը կասկածի դուստրն է։

Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել։

Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։

Մարդը միայնակ է միշտ և երբեք։

Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է։ Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է։ Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել։ Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք։ Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել։ Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին։

ինչո՞ւ են աստվածավախ մարդիկ այդքան հազվադեպ հանդուրժող լինում։ Ամենաթեթև բնավորությունը ցինիկներինն է։ Իսկ ամենաանտանելին՝ իդեալիստներինը։ Արդյո՞ք սա ձեզ մտածելու հիմք չի տալիս։

Ոչ մի բան չի կրկնվում։ Մենք ինքներս ենք կրկնվում։ Ուրիշ ոչինչ։

Իշխանությունը աշխարհի երեսի ամենավարակիչ հիվանդությունն է։

Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։

-Դուք նման չեք իրեն երազանքներով խաբող մարդու։
– Մարդ կարող է նաև իրականությամբ խաբել իրեն։ Դա ավելի վտանգավոր է։

-Դուք չեք սիրում ձեր մասին խոսել, ճի՞շտ է։
– Ես նույնիսկ իմ մասին մտածել էլ չեմ սիրում։

Կյանքը չափազանց մեծ բան է, և նա չի կարող վերջանալ ավելի շուտ, քանի դեռ մենք չենք դադարել շնչելուց։

Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է։

Ամեն ինչի համար էլ կարելի է տեղ գտնել։ Աշխարհում շատ տեղ կա այդ բոլորի համար։ Միայն մարդկանց համար է, որ տեղ չկա։

Եթե մարդ, միևնույն է, ոչինչ անել չի կարող, ի՞նչ միտք ունի խելագարության հասցնել իրեն։

Օգնիր, եթե կարող ես… Արա այն ամենը, ինչ հնարավոր է… Իսկ երբ զգում ես, օր ոչինչ անել արդեն չես կարող, մոռացիր։ Երեսդ շրջիր հակառակ կողմը։ Քեզ ամուր պահիր։ Կարեկցանքը խաղաղ ժամանակների բան է։ Եվ ոչ թե այնպիսի ժամանակի, երբ կյանքի ու մահվան հարց է դրված։ Թաղիր մեռածներին և ատամներով կպիր կյանքից։ Կյանքը դեռ քո առաջինն է։ Սուգը իր տեղն ունի, փաստերը իրենց տեղը։ Եթե մարդ ճշմարտության երեսին է նայում, դա դեռ չի նշանակում, թե նա ծանր չի ապրում կորուստը։ Միայն էս ձևով է մարդ պահպանում իր գոյությունը։

Ժամանակը կարճ է։ Դիմանալ ահա թե որն է գլխավորը։ Պահպանիր քեզ և պատրաստ եղիր։

-Ինչ մարդ մոռանում է, հետագայում նրա կարիքն զգում է ամբողջ կյանքում, մսյո։
-Դա ճիշտ է։ Իսկ այն, ինչ մարդ չի մոռանում, կյանքը դարձնում է դժոխք։

Ինչքան շուտ է մարդ մրսում, երբ մենակ է։ Նույնիսկ շոգ ժամանակ։ Իսկ երկուսով՝ երբեք։

Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է։ Ոչ մի բանի չպետք է ընտելանալ։

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին։ Այլապես ուզածդ երբեք չես անի։

Սիրել նշանակում է ցանկանալ ինչ֊որ մեկի հետ ծերանալ։

Հակադրվելը վկայում է ոգու սահմանափակության մասին։

Եթե քեզ վիճակված է այդ մարդուն տեսնել, ուրեմն, կտեսնես, իսկ եթե դա չի վիճակված, տարիներով էլ սպասես, միևնույն է, չես հանդիպի։

Ինչո՞ւ քչփորել անցյալը, եթե կրկին է ցավում և արյունոտվում հազիվհազ բուժված վերքը։

Կյանքը տրվում էր իրեն, իսկ ինքը մերժում էր և հրաժարվում։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ տրվելիքը չափազանց քիչ էր, այլ այն, որ, ընդհակառակը, տրվում էր չափազանց շատ։

Բայց չէ՞ որ մենք հենց անմտությամբ է, որ ապրում ենք, և ոչ թե փաստերի ցամաք հացով։ Այլապես որտե՞ղ կմնար սերը։

Հայելի, որ ամեն ինչ արտացոլում է, բայց ոչինչ չի պահում։

Սերը փչացնում է բնավորությունը։

Խաղաղությունը լավ է, երբ մարդ ինքը նույնպես խաղաղ է իր ներսում։

Բաժանվելիս մարդ միշտ ծանր զգացումներ է ունենում … Եթե նույնիսկ հուսահատությունից է բաժանվում։

Մարդ կյանքից շատ բան է բաց թողնում քնելու հետևանքով։

Գիշերները ժամանակը կանգ է առնում։ Միայն ժամացույցներն են, որ կանգ չեն առնում … գիշերն ու քունը դավաճաններ են … Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ՝ աչքերս փակելիս…

Սերը կնոջը սթափեցնում է և միտքը սրում, իսկ տղամարդը, ընդհակառակը, գլուխը կորցնում է։

Մարդ երբեք չպետք է փոքրանա այն գործերում, որտեղ միշտ մեծ է մնացել։

Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում…

Ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակը։ Ոչինչ և ամեն ինչ … ժամանակն անցյալ դառնալով` մարդկանց գիտակցության մեջ կորցնում է իր իրականությունը։

Եթե մենք դադարում ենք երեխայություն անելուց, իմացիր, որ արդեն ծերացել ենք։

Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարվածն հասցնում։

Կնոջը կամ պետք է աստվածացնել և կամ թողնել ու հեռանալ։ Միջին դրություն գոյություն չունի։

Ատում եմ կատարելությունները։ Մարդուն հատուկ բան չէ դա։

Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունների հետևանքը։

Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է։

Բայց գիտե՞ս, թե մարդը ինչ գիտե։ Գիտե, որ մեռնելու է։ Եվ որպես հակաթույն դրա դեմ նրան երևակայություն է տրված։

Տրամաբանությունը նրանց ձեռքին մոմի պես մի բան է։ Խոսքերն այստեղ անօգուտ են, մարդ պետք է գործել իմանա, ուրիշ ոչինչ։

Մենք մահվան հարցերն ենք տնօրինում, դուք՝ սիրո։ Աշխարհը դրա վրա է հիմնված։

Ոչ ոք չի վերադառնում։ Չի վերադառնում ինչպես ապրած, գնացած վայրկյանը։

Ամեն մարդ աշխատում է կյանքից վերցնել այն, ինչ կարող է, քանի դեռ իր վերջը չի եկել։

Ես կարող եմ հազարավոր պատասխաններ իմանալ, բայց միակ այն պատասխանը, որն ինձ պետք է, ես չգիտեմ, և չեմ էլ իմանա, քանի որ այդ պատասխանը ոչ թե իմ մեջ, այլ ինձանից դուրս է, որին ես երբեք չեմ կարող հասնել…։

Երջանկությունն ու դժբախտությունը թվում էին դատարկ պարկուճներ, և այդ պարկուճները ապրելու և ապրելն զգալու հզոր ցանկությունը մի կողմ էին նետել։

Որքան հաճախ է ճշմարտությունը անճշմարիտ թվում։

Միայնության դատարկ գիշերներին միայն կարող է մարդու մեջ ինչ-որ բան աճել, եթե նա չի սուզվել հուսահատության հատակը։

Դա մարդկության ամենահնագույն հարցերից մեկն է, Ժոան։ Ինչո՞ւն մի հարց է, որին մինչև հիմա զարնվել ու փշրվել է ամբողջ տրամաբանությունը, ամբողջ փիլիսոփայությունը, ամբողջ գիտությունը։

Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և մեծ բարիք է և սոսկալի չարիք։

Սերը մարդ չպետք է կեղտոտի բարեկամությամբ։ Վերջը վերջ է։

Ոչ ոք չի կարող այդքան օտար լինել, որքան այն մարդը, որին մի ժամանակ սիրել ես։

Ճակատագիրը զոհ էր և աստվածություն, որին միևնույն ժամանակ զոհ են մատուցում։ Իսկ վաղվա օրը անհայտ մի աշխարհ էր։

Ցինիզմը ոչ թե թուլացնում, այլ դարձնում է ավելի ուժեղ։ Եվ դա շատ լավ էր։

Ամենուրեք լույսերը հանգած էին։ Հրապարակը սուզված էր խավարի մեջ։ Մութն այնքան սև էր, որ այլևս չէր երևում նույնիսկ հաղթական կամարը։

Հրապարակման ներկայացրեց՝ Անգելիկա Հարությունյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մեջբերումներ Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» գրքից
Իրականում, աշխարհում գոյություն ունի մարդկանց երկու տեսակ