Մեծ տարածությունը բոլորովին էլ տան հարմարավետության գրավական չէ։ Բավական է միայն հոգի դնել և ճիշտ, ճաշակով և խելացի օգտագործել տարածությունը։
ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինայում գտնվող այս փոքրիկ տունը նման է շատ փոքրիկ ամրոցի։ Այն զարմանալիորեն համահունչ է նայվում անտառային բնապատկերում։ Չնայած փոքր տարածությանը (78 մ2), տունը իդեալական կլինի ընտանեկան բույն հյուսելու համար՝ երկու մեծահասակ և երկու երեխա։

Հանգստի իսկական դրախտային անկյուն։ Իսկ այս հրաշալի տեսարանը կարող է կոմպենսացնել այն ամենը, ինչ որոշ մարդիկ թերություն կարող են համարել։


Առաջին հարկում է գտնվում ոչ մեծ, հարմարավետ հյուրսաենյակը իր բուխարիով, այստեղ է նաև խոհանոցային անկյունը։



Վերևի հարկ է տանում անչափ օրիգինալ աստիճանները, որոնք հիշեցնում են կյանքի գլխավոր արժեքները։

Երկրորդ հարկում է գտնվում գեղեցիկ և բավական տարողունակ մեծահասակների ննջարանը, որի պատուհանից բացվում է հրաշալի տեսարան։


Ոչ մեծ միջանցք, որը միացնում է սենյակներն ու սանհանգույցը։


Լոգարանը ձևավորված է փայտյա տան ոճով։



Եվ մանկական սենյակը, որն անկասկած կուրախացնի յուրաքանչյուր երեխայի։

Իսկ դրսում հյուրերին սպասում է բարբեքյուն և ջակուզին։









