fbpx

7 զարմանալի փաստ շումերների մասին

Շումերները շատերին ծանոթ են որպես գրի և անիվի գյուտարարներ, բայց միայն քչերը գիտեն այս հին քաղաքակրթության այլ գյուտերի մասին: Այսօր Mediamag-ը Ձեզ է ներկայացնում 7 տպավորիչ փաստ ժողովրդի մասին, ովքեր ապրել են Եփրատ և Տիգրիս գետերի հովիտներում:

Շումերները համարվում են աշխարհի ամենահին առևտրականները: Նրանք առաջիններից էին, որ առևտրական ճանապարհներ «գցեցին» և՛ ծովով, և՛ ցամաքով:

Քչերը գիտեն, որ միտքը, որ րոպեում կա 60 վայրկյան, իսկ ժամում 60 րոպե՝ պատկանում է հենց շումերներին: Բանը նրանում է, որ ի տարբերություն ժամանակակից աշխարհի, որտեղ օգտագործվում է չափման տասնորդական համակարգը, Միջագետքում օգտագործվում էր վաթսուներորդականը: Ժամանակն ու աստիճանները՝ այն հազվագյուտ մեծություններն են, որոնց համար մինչև այժմ օգտագործվում է շումերական համակարգը:

Շումերների կողմից է հիմնվել աշխարհի առաջին կայսրությունը: Շումերական արքա Էանատումը մ.թ.ա. 25-րդ դարում ռազմական արշավ կազմակերպեց, որի արդյունքում գրավեց մոտ գտնվող մի քանի պետություն և հիմնեց զորեղ կայսրություն:

Օրացույցը, որով մենք օգտվում ենք այսօր՝ ստեղծվել է շումերների կողմից:

Շումերները ընտելացրեցին մեծ եղջերավոր անասուններին, այծերին, ոչխարներին և թութակներին:

Շումերների կողմից է ստեղծվել աշխարհի ամենահին օրենքների ժողավածուն:

Հին շումերներն ունեին լեգենդ, որը շատ նման է Աստվածաշնչյան Համաշխարհային ջրհեղեղի պատմությանը: Ըստ հին լեգենդի, աստվածները զայրանում են շումեր ժողովրդի վրա և որոշում են բնաջնջել նրանց՝ Երկիր ուղարկելով ջուր: Բայց աստվածներից մեկը զգուշացնում է Զուիսուդրային՝ Շտուրպակի արքային և հրամայում է նրան կառուցել հսկա նավ: Ջրհեղեղը տևեց 7 օր և 7 գիշեր, որից հետո հայտնվեց արևի աստվածը, կենդանիները լքեցին նավը, իսկ Զուիսուդրան պարգևատրվեց հավերժ կյանքով, որպեսզի «պահպանի կենդանիներին և մարդկային ընտանիքները»:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
7 զարմանալի փաստ շումերների մասին
Ինչպես է շաքարն ազդում իմունիտետի աշխատանքի վրա (տեսանյութ)