fbpx

Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է

Ոչ բոլոր տղամարդիկ են բանաստեղծություններ գրում, սերենադներ երգում իրենց սիրելիների համար։ Ուղղակի ոչ բոլորն են դա կարողանում։ Արտահայտվել գործողություններով, այլ ոչ թե բառերով՝ ընդհանրապես շատ տղամարդկային է։ Կանանց մնում է միայն ամեն ինչ ճիշտ հասկանալ։ Ահա ներկայացնում ենք 14 ժեստ տղամարդու կողմից, որոնք ուղղակի բղավում են, որ նա ձեզ սիրում է։

1. Նա գրկում է ձեզ ուսերից կամ իրանից

Նրան դուր է գալիս ցույց տալ, որ դուք նրա կինն եք։

2. Նա պատճառ է փնտրում մոտ լինելու համար

Նրան դուր է գալիս զգալ սիրելիի շնչառությունը, սրտի զարկերը՝ դա երջանկության մի ամբողջ աշխարհ է։

3. Նա միշտ մեկնում է ձեռքը

Նրան դուր է գալիս ձեզ օգնել, նույնիսկ եթե օգնության կարիք չունեք։ Ձեռք մեկնել՝ զգացմունքները արտահայտելու տարբերակներից մեկն է։

4. Նա սիրում է բռնել ձեր ձեռքը

Երբ ձեր մատները միահյուսվում են, նա մեծագույն հաճույք է ստանում, որն անհնար է չնկատել։

5. Նա փորձում է որքան հնարավոր է երկար պահել ձեզ իր գրկում

Ձեր գրկախառնությունները միշտ երկարատև են և դրանց ավարտին նա էլ ավելի ամուր է գրկում ձեզ։

6. Նա համբուրում է ձեր ճակատը

Սա շատ կարևոր ժեստ է՝ ձեր հարաբերությունները երկար ճանապարհ կանցնեն։

7. Նա առաջարկում է իր բաճկոնը

Սիրող տղամարդը միշտ կհետաքրքրվի՝ չե՞ք մրսում արդյոք։ Նա անպայման կառաջարկի իր բաջկոնը կամ շարֆը։ Եթե դուք սոված եք, նա կգտնի մի հարմարավետ վայր, որպեսզի ընթրեք։ Կամ ինքնուրույն կպատրաստի ձեր սիրելի կերակրատեսակը։

8. Նա փսփսում է քնքշություններ

Որքան փափուկ է նրա ձայնը, այնքան փափուկ է նրա սիրտը։

9. Նա դիպչում է ձեր մազերին

Նա չի կարող դիմանալ և չդիպչել ձեր մազերին։ Նրան դուր է գալիս մազափունջը դարսել ականջի ետևը, որպեսզի ավելի հստակ տեսնի ձեր դեմքը։

10. Նա նայում է խորը ձեր աչքերի մեջ

Երբեմն ձեզ այնքան հեշտ է խորտակվել նրա աչքերում…

11. Նա հրավիրում է պարելու

Նրան դուր է գալիս, թե ինչպես եք շարժվում պարի ժամանակ։

12. Նա ձեզ դիպչում է չափազանց քնշորեն

Սիրող տղամարդը հարգում է ձեզ և ձեր մարմինը։ Եվ նա դա ցուցադրում է իր հպումներով։

13. Նա սիրում է ծիծաղեցնել

Ձեր ծիծաղը նրա համար աշխարհի ամենագեղեցիկ մեղեդիներից մեկն է։ Այն լուսավորում է իր ամբողջ աշխարհը։

14. Նա չի վախենում համբույրներից

Օրվա ընթացքում նա անընդհատ ուզում է համբուրել ձեզ։ Նրա համբույրները նրա սիրո բառերն են։

Ցանկանում ենք ձեզ սիրել և լինել սիրված։ Մի փակեք ձեր սիրտը կողպեքով։ Եվ անպայման կիսվեք այս նյութով բոլոր նրանց հետ, ովքեր սիրահարված են։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 4.56 из 5 )
MediaMag
Ձեր սիրելի տղամարդու 14 ժեստ, որոնք բղավում են, որ նա ձեզ սիրում է
ԹԵՍՏ. Ճանաչու՞մ եք արդյոք հայ հանրահայտ դերասաններին