ԱՄՆ Ռետգերյան համալսարանի գիտնականները պարզել են, թե որ նշաններն են զույգերի մոտ վկայում իրական սիրո մասին։ Հետազոտության արդյունքում մասնագետները որոշել են, որ իրական սիրո մասին կարելի է դատել նրանով, թե ինչպես է մարդը հետևում իր սիրելիին։
Գիտնականները հիշեցրել են, որ սիրահարվածության նախնական զգացմունքը նման է թմրամոլի պահվածքին։ Այդ ժամանակ մարդը հանուն սիրելիի պատրաստ է խելագար քայլերի, քանի որ իդեալականացնում է իր սիրո օբյեկտին։ Ամբողջ պատճառը դոֆամին հորմոնի մեջ է, որը մարդու գլխուղեղի վրա ազդում է թմրանյութի նման։ Սակայն շատ մարդկանց տանջում է սիրո զգացմունքի անկեղծության հարցը։
Մասնագետները պարզել են, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար բավական է հետևել ձեր զուգընկերոջ (ուհու) վարքին և արարքներին։ Մարդը ով իրական զգացմունքներ է տածում՝ յուրաքանչյուր իրավիճակում լսում է զուգընկերոջը և նշանակություն չունի, թե ինչի մասին է խոսում նա՝ հոգեկան ապրումների, թե ուրախ իրադարձության։ Սիրահարվածության ժամանակ, նշում են գիտնականները, մարդը ունակ է ինքն իրեն երկրորդ պլան մղել, այն դեպքում, երբ սիրելին և նրա կյանքը ամենակարևորն են դառնում։ Այդ ժամանակահատվածում, սիրահարված մարդը, առանց մտածելու կարող է իր զուգընկերոջը նվիրել իր կյանքի ամենաթանկ և արժեքավոր բանը, միայն թե ուրախացնի իր սիրելիին։ Սակայն գիտնականները պարզել են, որ դոֆամինի մեծ կոնցենտրացիաները չեն կարող երկար ժամանակ գտնվել օրգանիզմում, իսկ կես կամ մեկ տարուց դրա քանակությունը կհավասարվի նորմային։ Այդ իսկ պատճառով, անսահման սիրո զգացմունքը ժամանակի հետ մարում է և չի կարող հավերժ տևել։