Նա գիտեր թե ինչ է ասում…
Գրեթե յուրաքանչյուր աղջիկ երազում է պահպանել հավատարմությունը: Դժվարը այնպիսի տղամարդ գտնելն է, ում կարելի է հավատարիմ լինել:
Եթե դու երեկոյան յոթի փոխարեն տուն ես վերադառնում ժամը տասին, իսկ նա դեռ չի զանգահարել ոստիկանություն՝ նշանակում է սերն ավարտվել է:
Յուրաքանչյուրն, ով երբևէ գայթակղված է եղել՝ ինքն էլ է ցանկանում գայթակղել:
Կարմիր հագուստները պետք է մեծ զգուշությամբ գնել և հագնել էլ պետք չէ այդքան հաճախակի: Սակայն ես հասկանում եմ այն կանանց, ովքեր խիզախել են այդպիսի գնում կատարել: Չէ՞ որ բոլոր տղամարդիկ էլ հետաքրքրվում են. «Իսկ ո՞վ է այս կարմիր զգեստով աղջիկը»:
Կանայք միանշանակ ավելի խելացի են տղամարդկանցից: Դժվար թե գտնվի կին, ով խելագարվի տղամարդու համար՝ միայն գեղեցիկ ոտքերի պատճառով:
Կնոջ համար գեղեցկությունը ավելի կարևոր է խելքից, որովհետև տղամարդու համար ավելի հեշտ է նայել, քան մտածել:
Կանայք բաժանվում են երկու տեսակի՝ ցրվածներ, ովքեր միշտ բազմոցին են մոռանում ձեռնոցները և ուշադիրներ, ովքեր ձեռնոցի մեկը միշտ տուն են բերում:
Ավելի լավ է գնել մեկ զույգ լավ կոշիկ, քան երեք զույգ վատ:
Միայն կինը կարող է զննել մյուս կնոջը միկրոսկոպիական ճշտությամբ:
Այս կամ այն քաղաքի հանդեպ սերը պայմանավորված է զգացմունքներով, որ ապրել ես նրանում, այլ ոչ թե բուն քաղաքով:
Ոչ գեղեցիկ աղջիկների համար ավելի հեշտ է համեստ կյանք վարել:
Իրական կինը չի հուզվում, նա հուզում է:
Ընկերը նա է, ում կարող ես զանգահարել առավոտյան ժամը 4-ին:
Կարևոր է իմանալ սեփական աքիլեսյան գարշապարը և թույլ չտալ ուրիշներին դիպչել դրան:
Փքեցված շուրթերը անձամբ ինձ դուր չեն գալիս: Սակայն տղամարդիկ դրա շնորհիվ թակարդն են ընկնում: Այնպես որ շարունակեք փքվել:
Մարդիկ նայում են ինձ ինչպես թենիսի գնդակին, միայն թե աչքերով հետևում են ոչ թե ձախից աջ, այլ վերևից ներքև:
Լեզուդ ատամներիդ տակ պահիր, եթե չես կարող առաջարկել ինչ-որ բան, որը կփոխարինի այն բանին, ինչը քեզ դուր չի գալիս:
Սիրո մեջ հպարտությունը շատ ավելի վտանգավոր է կնոջ համար, քան տղամարդու: Եթե պետք է փրկել իրադրությունը, տղամարդը ավելի հեշտ և արագ է հրաժարվում իր հպարտությունից, քան կինը:
Այնքան հեշտ է լինել բարի: Ընդամենը պետք է նախքան դատապարտելը՝ քեզ պատկերացնես այլ մարդու փոխարեն:
Քնքշությունը՝ սիրո լավագույն ապացույցն է, քան ամենակրքոտ երդումները: