fbpx

Աֆորիզմներ մարդու մասին

Դոբրոլյուբովը մի ժամանակ ասել է. «Ժողովրդական իմատությունը սովորաբար արտահայտվում է աֆորիզմի ձևով»: Աֆորիզմի իրական բովանդակությունը մշտապես անչափ խոր ու լայն է արտաքուստ տեսանելի «կոնկրետությունից»: «Մաքուր խիղճը չի վախենում մարդկանց մեջ լինելուց, իսկ անմաքուրին միայնակությունն էլ է վախեցնում», շատ դարեր առաջ ասել է Սենեկա Կրտսերը: Բայց միթ՞ե դա ճշմարիտ չէ նաև այսօր՝ տիեզերագնացության և տեխնիկայի դարում: Ինչպես որ առաջին հայացքից թույլ բարդու ընձյուղը ճեղքում է ասֆալտի կամ բետոնի հաստ շերտը, այնպես էլ հասուն, գեղեցիկ ու զորեղ միտքը ճեղքում է ժամանակների շերտերը՝ տեսանելի դառնալով հաջորդ սերունդներին:

Ամենից հաճախ մենք դժգոհ ենք ուրիշներից այն ժամանակ, երբ դժգոհ ենք մեզնաից:

Ամիել

Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին.ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է:

Աուերբախ

…. այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են:

Բալզակ

Մենք սովորել ենք դատել ուրիշների մասին ըստ մեզ, և, եթե մենք սիրով ներում ենք նրանց մեր թերությունները, խստորեն դատապարտում ենք նրանց այն բանի համար, որ նրանք զերծ են մեր արժանիքներից:

Բալզակ

Կան՝ ժամանակը միայնակ տնօրինել չիմացող բազմաթիվ մարդիկ.նրանք կատարյալ չարիք են նրանց համար, ովքեր զբաղված են գործով:

Բոնալդ

Կան մարդիկ, որոնք երբեք չեն մոլորվում, որովհետև ոչ մի խելացի միտք նրանք չեն ունենում:

Գյոթե

Անհեռատես մարդիկ հավատում են հաջողությանը, ուժեղները՝ պատճառին ու հետևանքին:

Էմերսոն

Մարդկանց ամենամեծ թերությունն այն է, որ նրանք բազում թերություններ ունեն:

Ժան Պոլ

Որքան նեղ է շրջանը, այնքան նեղ է մեր միտքը, որքան բարձր է ձգտումը, այնքան բարձր ենք մենք:

Շիլլեր

Միայն ինչ որ բան կորցնելով, մենք գիտակցում ենք կորցրածի արժեքը:

Շոպենհաուեր

Կան միայն երկու կարգի մարդիկ.ընդունակներ և անընդունակներ:

Բեռնարդ Շոու

Մարդիկ ատում են նրանց, ովքեր զգացնել են տալիս նրանց՝ իրենց ավելի ցածր դիրքը:

Չեստերֆիլդ

Իրենց թշվառությունների համար մարդիկ հակված են մեղադրելու բախտին, աստվածներին և ամենին, ում կամենաք, բայց ոչ իրենք իրենց:

Պլատոն

Շատերը ձգտում են տեսնել այն, ինչ յոթ ծովի հետևում է, իսկ այն, ինչ իրենց քթի տակ է, արհամարհում է:

Պլինիոս  Կրտսեր

Բառախաղեր ամենից շատ չեն սիրում նրանք, ովքեր ուրիշներց ավելի պակաս ընդունակ են դրանք հնարելու:

Պո

Ազնիվ մարդկանց համար խոստումը պարտավորություն է…

Տուրնյե

Մարդը մյուս բոլոր արարածներից տարբերվում է ծիծաղելու ընդունակությամբ:

Ադիսոն

Խոնավ սպունգի փափկության և պեմզայի կարծրության միջև անհամար նրբերանգներ կան:Այդպիսին է մարդը:

Բալզակ

Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ:

Բրյուլա

Ամեն մարդ, լուսնի նման, ունի իր չլուսավորված  երեսը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս:

Մարկ Տվեն

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
Աֆորիզմներ մարդու մասին
8 փաստ սիրո մասին, որոնց մասին մենք չգիտեինք