fbpx

Մտորումներ Աստծո և հոգու գոյության մասին: Խոսքի ուժ

youryoga102Մարդկության պատմության ընթացքում բազում անգամ, բազում մարդկանց կողմից փորձ է արվել ապացուցել Աստծո և հոգու գոյությունը և հակառակը բազում մարդիկ փորձել են հերքել այն: Ինձ թվում է ինչքան մարդ արարածը գոյություն ունի այս փորձերը դեռ կշարունակվեն:
Ինչևէ փորձեմ ներկայացնել, թե ես ինչպես եմ մտածում այս հարցի շուրջ.
Հոգի. Հոգին պետք է դիտարկել, որպես էներգիա: Գիտությունից մեզ հայտնի է՝ որպեսզի մարմինը կատարի աշխատանք, նրան պետք է հաղորդել էներգիա: Հիմա ենթադրեք, որ մարդու մարմինը դա մի մեխանիզմ է: Իսկ մեխանիզմը աշխատեցնելու համար ինչպես արդեն նշեցի պետք է էներգիա: Օրինակ, բոլորս էլ գիտենք և բոլորս էլ տեսել ենք, որ ասենք արտադրամասերում որոշ մեխանիզմներ աշխատում են էլեկտրական էներգիայով, ավտոմեքենաները (որոնք բնականաբար նույնպես մեխանիզմներ են) աշխատում են ջերմային էներգիայով և այլն և այլն: Եվ հիմա բնականաբար հոգին կարելի է դիտարկել որպես այդ մեխանիզմը աշխատեցնող էներգիա: Իսկ ֆիզիկայից և մասնավորաբար թերմոդինամիկայից մեզ հայտնի է, որ էներգիան ոչնչից չի առաջանում և ոչ մի տեղ չի կորչում: Այլ մի տեսակից վերածվում է մի ուրիշ տեսակի: Այսինքն էներգիան հավերժ է, իսկ այ մեխանիզմը ոչ: Ուրեմն հետևություն, որ հանգիստ կարող ենք ընդունել հոգու գոյությունը և որ մահից հետո կյանք կարող է լինել:
Աստված. Մենք այժմ ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարում: Եվ մեզ արդեն դժվար չէ պատկերացնել, որ ասենք մի ծրագրավորող կարող է ստեղծել մի այնպիսի ծրագիր, որտեղ գնդիկները կամ չգիտեմ, ինչ որ մարմին, կարող են ինքնուրույն տեղաշարժվել, պահից ելնելով ընդունել ինքնուրույն որոշումներ, ինքնուրույն բազմանալ և այլն: Դժվար չի չէ՞ պատկերացնել: Իսկ հիմա պատկերացրեք, որ Աստված հենց այդ նույն ծրագրավորողն է, ուղակի մի քանի հարյուր կամ հազար կամ ավելի անգամ բարձր ինտելեկտով և որի ձեռքի տակ կան նորից միքանի հազար անգամ ավելի զարգացած բարձր տեխնոլոգիաներ: Հնարավոր է չէ՞: Ուրեմն հնարավոր է նաև, որ Նա գոյություն ունի, այնպես, որ զգույշ Ձեզ կարող է հետևում են :-) :
Մի փոքր էլ կուզեմ խոսել, թե ինչ եմ մտածում խոսքի ուժի մասին: Ինչպես գիտենք խոսքը դա ինֆորմացիա է, իսկ ինֆորմացիան դա էներգիա է, իսկ էներգիան ինչպես վերևում նշեցի հավերժ է: Այսինքն, եթե մենք արտաբերում ենք ինչ որ բառ, մենք հաղորդում ենք ինֆորմացիա և քանի որ ինֆորմացիան չի կարող կորչել նա պետք է հավաքվի ինչ որ մի համակարգում, որը ենթադրաբար կարող ենք անվանել և շատ ու շատ գիտնականներ անվանում են գլոբալ ինֆորմացիոն դաշտ, կամ տիեզերական ինֆորմացիոն դաշտ: Եվ քանի որ համակարգը ինչպես նորից գիտությունից մեզ հայտնի, ձգտում է կայունության, ապա լավագույն տարբերակը այս դեպքում կլինի նրա էներգիայի նյութականացումը, մարմնացումը, կամ ինչպես կուզեք անվանեք: Այնպես, որ երբ ինֆորմացիա եք բաց թողնում՝ խոսում, մտածում, ապա զգույշ եղեք թե ինչ լիցք ունի նա, բացասական թե՞ դրական, որովհետև այն կարող է իրականանալ:
Այսքանը:
Հ.Գ. Այս գրառումովս չեմ փորձում ինչ որ մեկին համոզել, կամ ետ համոզել ինչ որ բանում: Ուղղակի փորձեցի ներկայացնել իմ դիրքորոշումը ու տեսակետը այս հարցի շուրջ և ինչքանով կարողացա համոզիչ լինել կամ չլինել դա թողնում եմ Ձեր հայացողությանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Մտորումներ Աստծո և հոգու գոյության մասին: Խոսքի ուժ
Սովետական մուլտֆիլմերի ԹՈՓ-10 գեղեցկուհիները