fbpx

Լեոնիդ Ենգիբարով – Պատուհանը

plastik_oknoՊատուհաններ… Նրանցից յուրաքանչյուրի ետևում մարդիկ են։ Եվ պատուհանները պատմում են մեզ նրանց մասին։ Այդ պատերն ու դռներն են անթափանց, իսկ պատուհանները միշտ էլ մի քիչ դավաճաններ են։

Լսե՛ք ահա պատմություն, որն ինձ պատմել է մի պատուհան։

Լույսն այդ պատուհանի ետևում երբեմն վառվում էր մինչ ուշ գիշեր, իսկ երբեմն էլ երկու-երեք օր շարունակ ընդհանրապես չէր վառվում։ Պատուհանի գոգին միշտ թափված էին գծագրերի փաթեթներ, դրված էին կեֆիրի, հազվադեպ էլ գինու, շշեր։

Բայց մի անգամ պատուհանին ճերմակին տվեց վարագույրը, ճիշտ է, չափից ավելի գեղեցիկ-տխուր, իսկ պատուհանի գոգին հայտնվեց խորդենին՝ թունավոր-կանաչ տերևներով և կապտուկի նման հիվանդագին– վարդագույն ծաղիկներով։

Մեկ ամիս էլ, սակայն, չէր անցել, վարագույրն ու խորդենին անհետացան, և փոշոտված ապակու ետևում երևացին կեֆիրի շշերն ու գծագրերի փաթեթները։

Դրանից, չգիտես ինչու, ես շատ տխրեցի։

Հետո եկավ գարունը, չէ՞ որ նա անպայման երբևէ գալիս է։ Եվ հանկարծ պատուհանը բացվեց ու երևաց մի շիկահեր անծանոթ աղջիկ։ Նա ուրախ ու բարձրաձայն ծիծաղեց և պատուհանի գոգին դաշտային ծաղիկներ դրեց։ Ես ի պատասխան բերկրանքով ժպտացի և հանգիստ սրտով գնացի իմ գործերով։

Հետո ես մեկնեցի և երկար ժամանակ ճանապարհորդում էի։

Չորս տարի անց տուն վերադառնալով, ես, իհարկե, նայեցի ծանոթ պատուհանին…

Փոքրիկ մի նկարիչ, լեզուն դուրս հանած, պատուհանի մաքուր֊ ապակու վրա հրաշալի նկար էր ավարտում, կապույտ-կապույտ ծով և ճերմակ-ճերմակ շոգենավ, որի ծխնելույզից թանձր քուլաներով սև ծուխ էր բարձրանում, ու նրանց վերևում կարմիր արևը իր շողերը բոլոր ուղղություններով տարածած։

Այդ նկարն ինձ դուր եկավ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լեոնիդ Ենգիբարով – Պատուհանը
Ձեր միայնության պատճառը կբացահայտի ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանը