Այսպիսի, առաջին հայացքից ոչ խորամանկ խորհուրդները կարող են բերել շշմեցուցիչ արդյունքների:
Ցածր ինքնագնահատական, անվստահություն սեփական ուժերին, ինքդ քեզ չսիրել և չհարգել՝ այդ ամենը շատ ուժեղ թունավորում են կյանքը: Որքան շատ բան կարելի էր անել եթե…՝ այդ ժամանակ այսպիսի մտքեր շատ են հայտնվում գլխում:
Եվ այսպես, ի՞նչ անել, որպեսզի կարողանաս ինքդ քեզ սիրել:
Ինքդ քո մասին վատ մի մտածիր
Հաճախ է պատահում, որ ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ միայն բացասական լույսի ներքո են տեսնում իրենց՝ չնայած ձեռքբերումներին ու հաջողություններին: Ամենափոքր անհաջողությունն անգամ նրանց ստիպում է իրենց մասին բացառապես բացասաբար մտածել: Հարկավոր է սովորել դեն նետել նման մտքերը և դրանց դրական երանգ հաղորդել:
Մի վախեցիր առանձնանալ
Յուրաքանչյուր մարդու ինչ-որ ժամանակ հարկավոր է միայնակ մնալ. դա է ապացուցում օրինաչափությունը: Իհարկե, ցածր ինքնագնահատականով մարդը կարող է մտածել, որ այն կերպ նա նեղացնում է իր մտերիմներին, բայց այդպես չէ: Առանձնանալով՝ մարդը հանգստանում է, ինչ-որ բան վերլուծում, հասկանում և այլն: Դա ամենևին էլ եսասիրություն չէ:
Դադարիր ինքդ քեզ քննադատել
Հարկավոր է ինքդ քեզ հարգանքով և բարությամբ վերաբերվել, չի կարելի մշտապես քննադատել ինքդ քեզ:
Ժամանակ անցկացրու մտերիմ ու քեզ համար թանկ մարդկանց հետ
Դա կօգնի հանգստանալ, թուլանալ, ինչպես նաև դրական էմոցիաներ կհաղորդի:
Ինքդ քեզ մի խաբիր
Մի՛ փորձիր խաբել ինքդ քեզ, ազնիվ եղիր առաջին հերթին քեզ հետ: Հոգու ներդաշնակությունը նաև շրջապատում է ներդաշնակություն ծնում:
Վայելիր ինքդ քեզ հետ առանձնանալու պահերը
Երբեք լինում է, որ հարկադրված միայնությունը վախեցնում է, տխրեցնում: Հարկավոր է սովորել գնահատել ժամանակը, երբ ոչ ոք չի կարող խանգարել, և դա ծախսել այն բանի համար, ինչ քեզ դուր է գալիս:
Ժամանակ առ ժամանակ երես տուր ինքդ քեզ
Բուրավետ յուղերով մոմերի լույսի ներքո լոգանք, մերսում, սիրելի ռեստորանում համեղ ուտեստների համտեսում. օրինակները բազմաթիվ են:
Աղբյուրը՝ creu.ru