Գիտնականները կազմել են փողի մասին տարածված 7 համոզմունքների ցուցակը, որոնք խանգարում են ստանալ իրական շահույթ։
Բոլորս էլ հանդիպել ենք մարդկանց, որոնց կարելի է անվանել և՛ խելացի, և՛ աշխատասեր, բայց ահա փող այդքան էլ չունեն, որքան կցանկանային ունենալ։ Այդպես պատահում է, որովհետև այդ ոչ հիմար և աշխատասեր մարդիկ ճիշտ չեն վերաբերվում ֆինանսներին։
Հարուստ մարդիկ մասնակցել են հարցմանը, որտեղ պատմել են ֆինանսների հանդեպ սեփական վերաբերմունքի մասին և դրանք աշխատելու տարբերակների մասին։ Հարցմանը մասնակցողները նաև կարծիք են հայտնել փողի մասին տարածված միֆերի մասին։
Դրանից հետո, հետազոտողները վերլուծել են ստացված պատասխանները և կազմել են փողի մասին 7 տարածված համոզմունքների ցուցակը, որոնք խանգարում են ստանալ իրական շահույթ։
Այդ ոչ ճիշտ համոզմունքներին են պատկանում հետևյալ մտքերը.
Գումարներ կարելի է վաստակել միայն ծանր աշխատանքով
Եթե այս պնդումը խրվել է ձեր գլխում, ապա դուք ամբողջ կյանքում ծանր աշխատանք եք կատարելու և շատ քիչ գումար եք վաստակելու: Այսպիսի կարգավորումով դուք ինքներդ արգելափակում եք մեծ գումար վաստակելու հնարավորությունը: Իրականում, մեծ գումար վաստակելը շատ հեշտ է: Դուք պարզապես պետք է ձեր գիտակցության մեջ մտցնեք մեծ գումար վաստակելու միտքը:
Փողը կյանքում այնքան էլ կարևոր չէ
Այս պնդումը ևս թույլ չի տալիս մեծ գումար բերել ձեր կյանք, և դրա հետ միասին նաև երջանկություն: Փողը ձեր բացարձակ լինելու ինքնատիպ չափանիշ է: Եվ, եթե դուք գումար չունեք, ապա դուք ոչ մի արժեք չունեք: Հավատացեք, որ փողը շատ մեծ արժեք է: Գումարի օգնությամբ դուք կարող եք ստանալ բոլոր այն հաճույքները, որոնք տալիս է մեզ կյանքը եւ երջանկացնել ձեր սիրելիներին եւ հարազատներին:
Փողը փչացնում է մարդուն
Եթե դուք այդպես եք կարծում, ապա արմատապես սխալվում եք: Բոլոր միլիոնատերերը և միլիարդատերերը խելացի ու ինքնաբավ մարդիկ: Նրանց մեջ չարությունը շատ ավելի քիչ է, քան անօթեւանների եւ արբեցողների մեջ:
Ազնիվ աշխատանքով փող չես վաստակի
Ընդհակառակը, այս ճանապարհով են վաստակում հսկայական ունեցվածքը: Պետքական և օգտակար աշխատանքը միշտ շատ գումար է բերում:
Հարուստ լինելը ամոթ է, երբ այսքան մուրացկաններ կան
Ընդհակառակը, հարուստ լինելը հաճելի է: Դուք կարող եք ճանապարհորդել, վայելել կյանքը, հոգ տանել ձեր հարազատների մասին: Իսկ այն փաստը, որ մեզ շրջապատող մարդկանց մեծամասնությունը աղքատ է, միայն իրենց մեղքն է: Յուրաքանչյուր ոք իր ճակատագրի ստեղծողն է:
Փողը պետք է պահել «սև» օրվա համար
Ինչու՞ այդպես անել: Ընդհակառակը, փողը պետք է բիզնեսի մեջ ներդնել և ավելի շատ գումար կստեղվի: «Սև» օրը այս դեպքում երբեք չի գա:
Աղքատ ծնվածը, աղքատ էլ կմեռնի
Հրաշալի միջոց է՝ սեփական կյանքի համար պատասխանատվությունը գցել արտաքին հանգամանքների վրա: Այսպես են դատում նրանք, ովքեր չեն ուզում ոչինչ անել: Իրականում, փորձը ցույց է տալիս, որ համաշխարհային հայտնի միլիարդատերերի մեծամասնությունը աղքատ ընտանիքներից են սերում:
Եթե ուզում եք փողը գա, պետք է օգտվեք վերը նշյալ համոզմունքներից՝ փոխելով դրանք լրիվ հակառակ ուղղությամբ։
Աղբյուրը՝ cluber.com.ua