fbpx

Վանգայի 5 շոկային կանխագուշակում, որոնք իրականացել են մեր աչքերի առաջ

Վանգայի մասին լսել է աշխարհի գրեթե յուրաքանչյուր բնակիչ: Ճիշտ է նրա կանխատեսումներից ոչ բոլորն են կատարվել, բայց քիչ չեն նաև այն կանխատեսումները, որոնք իրականացել են: Դրանց մեջ են նաև մոլորակային նշանակություն ունեցող կանխագուշակումներ:

1. «Սարսափ, սարսափ: Ամերիկյան եղբայրները կընկնեն՝ կտցահարված երկաթյա թռչունների կողմից: Գայլերը կոռնան թփերից և անմեղ արյան գետ կհոսի»

Ակնհայտ է, որ Վանգայի այս կանխագուշակումը կատարվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, երբ «Ալ Քաիդայի» ահաբեկիչները ուղղեցին առևանգված ինքնաթիռները դեպի Միջազգային առևտրային կենտրոն (որոնց այլ կերպ անվանում էին երկվորյակ աշտարակներ) և պենտագոն: Թփերից ոռնացող գայլերի պահը այդքան էլ հասկանալի չէ: Միգուցե այդ մասը կապված է այն ժամանակների ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ՝ նրա ազգանունը թարգմանվում է «թուփ»:

2. «Դարավերջին, 1999թ. կամ 2000-ին, Կուրսկը կհայտնվի ջրի տակ և ամբողջ աշխարհը կսգա»

Թվում էր թե ինչպե՞ս կարող է քաղաքը, որը կանգնած է անտառների և տափաստանների միջև՝ անցնել ջրի տակ: Պարզվեց, որ խոսքը գնում էր ամենևին էլ ոչ քաղաքի մասին, այլ «Կուրսկ» ատոմային սուզանավի մասին, որն 2000-ի օգոստոսին խորտակվել էր Բարենցի ծովում: Սարսափելի աղետը խլեց ավելի քան հարյուր մարդու կյանք:

3. «Ստորգետնյա բների և ձեռակերտ լեռների մոտ ամեն ինչ կցնցվի և այդ ամենից շատ բան կփլուզվի Արևմուտքում և շատ բան վեր կխոյանա Արևելքում: Եվ կգա նշանառուն և կկանգնի քսաներեք տարի, իսկ այն, որ կանգնած էր քսաներեք տարի՝ փոշու կվերածվի…»

Շատ նման է, որ  «Ստորգետնյա բների և ձեռակերտ լեռների մոտ» ասելով Վանգան նկատի ուներ Դոնեցկը իր ածխի հանքերով և ածխահանության հետևանքով գոյացաց աղտակույտերով: Նշանառուն՝ ամենայն հավանականությամբ Իգոր Ստրելկովն է` Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության նախկին պաշտպանության նախարարը, ով պատերազմական գործողությունների սկզբում Ուկրաինայի արևելքում գլխավորում էր «ժողովրդական աշխարհազորայինների» ուժերը։ Իսկ պատերազմի սկսվելու տարում, անկախ Ուկրաինան հենց 23 տարեկան էր։

4. «Պահպանեք Սիբիրի սիրտը։ Ջրուրը դուրս կհորդի եզրերից, չտեսնված ուժգնության պայթյուն…»

Վանգան այս բառերն արտասանել է Սայանո-Շուշենյան ՀԷԿ-ում 2009թ. տեղի ունեցած վթարից մոտ քսան տարի առաջ։ Տեխնածին վթարի հետևանքով մահացան 75 մարդ, հետևանքներն անդրադարձան նաև ջրավազանի էկոլոգիական վիճակի վրա։ Վթարը դարձավ համաշխարհային հիդրոէներգետիկայի պատմության ամենազգալիներից մեկը և ամենամեծը Ռուսաստանում։

5. «Աշխարհը կապրի բազմաթիվ կատակլիզմներ, ուժեղ ցնցումներ։ Կփոխվի մարդկանց ինքնագիտակցումը։ Մարդիկ կբաժանվեն ըստ հավատքի…»

Այս կանխագուշակումը իրականություն է դառնում ողջ 21-րդ դարի ընթացքում։ Բացի սարսափելի բնական աղետներից (հիշել թեկուզ Հայիթիի և Չինաստանի հզոր երկրաշարժերը), աշխարհն անընդհատ ցնցվում էր ահաբեկչություններից։ Ոչ ոք չի կարող իրեն զգալ ամբողջապես պաշտպանված։ Պայթյունների ձայներ են լսվում ամենուրեք՝ սկսած Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից մինչև բարեկեցիկ երկրներ՝ Եվրոպա և ԱՄՆ։ Ծաղրահեղ իսլամիստները դարձել են մարդկության գլխավոր սպառնալիքներից մեկը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Վանգայի 5 շոկային կանխագուշակում, որոնք իրականացել են մեր աչքերի առաջ
15 պատճառ, թե ինչու են Ջրհոսները աշխարհի ամենալավ մարդիկ