fbpx

Բնության այս 12 հանելուկները ապացուցում են, որ Երկիրը չի դադարի մեզ զարմացնել

Երբեմն թվում է, որ մարդկությունը Երկիր մոլորակի մասին արդեն ամեն ինչ գիտի, իսկ այնպիսի գիտությունները, ինչպիսիք են՝ երկրաբանությունը, աշխարհագրությունը, մետեորոլոգիան, մեր օրերում ձեռք են բերել կիրառական նշանակություն։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ։

Մենք հավաքել ենք մի քանի հազվագյուտ և տպավորիչ ֆենոմեններ, որոնք դիտելով հասկանում ես, որ Երկիրը երբեք չի դադարի մեզ զարմացնել։ Դրանցից որոշները սարսափեցնում են, իսկ որոշներն էլ անկրկնելի գեղեցիկ են։

Սուրբ Էլմի կրակները

Աշտարակների ձողերը, նավերի կայմերը և այլ նմանատիպ տեղեր երբեմն լուսավորվում են խորհրդավոր լույսով։ Դա տեղի է ունենում սովորաբար կայծակի ժամանակ կամ դրանից առաջ։

Միջնադարում, Եվրոպայում այս պարող ճրագները կապում էին կաթոլիկ սուրբ Էլմի հետ, ով համարվում էր նավաստիների հովանավորը։ Ըստ լեգենդի, մահվանից առաջ նա խոսք է տալիս, որ այն աշխարհից կաղոթի նավաստիների համար և կայմերի վրա ճրագների տեսքով նշաններ կուղարկի։

Անտարկտիկայի հրաբուխը և նրա ձնե խողովակները

Երբևէ մտքներովդ անցե՞լ է որ հավերժական սառույցներում նույնպես հրաբուխներ են լինում։ Էրեբուսը՝ Անտարկտիկայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ Այն պատված է ձնե խողովակներով, որոնք առաջացել են դուրս եկող գոլորշու անընդհատ ձյան և սառույցի վերածվելու հետևանքով։

Լուսային (արևային) սյուներ

Այս գեղեցիկ օպտիկական երևույթը առաջանում է, երբ արևի, լուսնի, քաղաքային լույսերի լույսը անդրադարնում է օդում առկա սառցե մանր բյուրեղներից։ Լուսային սյուները հաճախ դիտվում են ցուրտ եղանակներին։

Ձնե «սպագետիներ» Ֆինլանդիայի լճերից մեկում

Հյամեենլին (Ֆինլանդիա) շրջանի բնակիչներից մեկը հայտնաբերում է, որ իր տան մոտ գտնվող լիճը պատվել է սպագետիանման ձնե թելերով։ Երբ նա նստում է նավակը, որպեսզի այդ երևույթը ավելի մոտից դիտի, հայտնաբերում է, որ եթե թելերից մեկը ձեռքդ վերցնես, ապա դրանից կարող ես ձնե կծիկ պատրաստել։

Հնարավոր է թելերը առաջացել են լիճ թափված ձնից, իսկ քամու ու ջրի շարժը՝ նախքան ձյան հալվելը, տարօրինակ տեսք են հաղորդել դրանց։

Պարող անտառներ

Ռուսաստանի Կալինինգրադի մարզում կա անտառի մի մաս՝ զարմանալիորեն կեռացած ծառերով։ Գիտնականները այդպես էլ չեն գտել այս երևույթի հստակ պատասխանը։ Նրանցից որոշները գտնում են, որ ամբողջ գաղտնիքը մակաբույծների հետ է կապված, որոնք աճման փուլում վնասում են սոճիներին։ Մյուսները մեղադրում են ծովի կողմից փչող ուժեղ քամիներին։ Հնաբնակները խուսափում են այս վայրից։ Նրանք գտնում են, որ այստեղ բնակվում են չար ոգիներ։ Նմանատիպ ծառաստաններ կան Դանիայում և Ղազախստանում։

Սփրայթներ

Դրանք կարմիր կամ կանաչ գույնի առկայծումներ են, որոնք առաջանում են մեծ բարձրություններում։ Մարդիկ գլուխ էին կոտրում այս երևույթի վրա։ Որոշները նույնիսկ մտածում էին, որ առկայծումները առաջանում են այլմոլորակային տիեզերական նավերից։ Եվ միայն 1989թ. երբ առկայծումները հնարավոր եղավ լուսանկարել՝ գիտնականներն ապացուցեցին, որ դրանք, ինչպես կայծակը, ունեն էլեկտրական բնույթ։

Կարմիր մակընթացություն

Կարմիր մակընթացությունը՝ երևույթ է որը տեղի է ունենում ջրի մակերեսին բազմաթիվ միկրոսկոպիկ կարմիր ջրիմուռների կուտակման հետևանքով։ Որոշ պայմաններում միկրոօրգանիզմենրը սկսում են շատ արագ բազմանալ։ Ավելի պարզ ասած՝ սա նույնն է, ինչ ջրի ծաղկումը։

Կարմիր մաընթացությունները վտանգավոր են ծովային արարածների համար, քանի որ այդ ժամանակ ջրում նվազում է թթվածնի քանակը և անջատվում է ծծմբաջրածին և ամոնիակ։

Բրոկենյան ուրվական

Լեռներում, երբ նայում ես արևին հակառակ կողմը, երբեմն հնարավոր է նկատել հսկայի ստվեր հիշեցնող ինչ-որ բան, որը պատված է ծիածանային լուսավորմամբ։ Իրականում դա ոչայլինչ է, քան հենց դիտորդի շողքը, որն ընկնում է մառախուղի վրա։ Մանր կաթիլները բեկում են արևի լույսը առանձին ճառագայթների՝ ստեղծելով մարդու ստվերի շուրջը ծիածանային լուսավորում։

Երևույթը անվանվել է ի պատիվ Գերմանիայում գտնվող Բրոկեն լեռի, որտեղ այն ավելի հաճախ է դիտվում։

Նագի կրակե գնդերը

Թայլանդում, Մեկոնգ գետի խորքերից ժամանակ առ ժամանակ բարձրանում են լուսարձակող կարմիր գնդեր, որոնք իրենց տեսքով ձու են հիշեցնում։ Դրանք բարձրանում են գետի մակերևույթից 10-20 մետր և անհետանում։

Ավելի հաճախ դրանք առաջանում են հոկտեմբերին։ Այդ ժամանակ մոտակա բնակավայրերում անց է կացվում փառատոն, որը նվիրված է հենց այս երևույթին։ Գիտնականները փորձում են այս ֆենոմենը բացատրել գետի խորքից դուրս եկող գազերի բոցավառմամբ։ Բայց տեղի բնակիչները վստահ են, որ այս գնդերը պատրաստում է Նագը՝ կիսաօձ, կիսամարդ, որը բնակվում է այդ գետում։

Ընկնող թռչունների հովիտ

Հնդկաստանում կա Ջատինգա անվանումով մի հովիտ, որտեղ ամառվա վերջին օրերին թռչունները իրենց տարօրինակ են պահում, և դա տեղի է ունենում արդեն երկար տարիներ։ Թռչունները պտտվում են մարդկանց գլխի վերևով և դրանցից որոշները անմիջապես ընկնում են գետնին՝ կիսաանգիտակից վիճակում։

Սովորաբար թռչունները թռիչքի ժամանակ կողմնորոշվում են երկնային մարմինների լույսով և Երկրի մագնիսական դաշտով։ Հավանաբար, պատճառը թաքնված է այդ վայրի երկրաֆիզիկական անոմալիայում, ինչը թռչուններին կտրում է իրենց «երթուղուց» և ազդում տարօրինակ կերպով։

Անոմալիա Բալթիկ ծովի խորքում

Բալթիկ ծովի հատակում հայտնաբերվել է տարօրինակ օբյեկտ, որը այլմոլորակային տիեզերանավ է հիշեցնում։ Այն ակտիվորեն ուսումնասիրվում է տարբեր երկրների գիտնականների կողմից, բայց առաժմ գիտնականները միասնական կարծիքի չեն հանգել։ Քանի որ օբյեկտը բազալտից է՝ տիեզերանավի տարբերակը բացառվում է։ Կա երկու հավանական հիպոթեզ՝ դա կամ սառցադաշտի հալման արդյունք է, կամ էլ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած գաղտնի կառույց, որի օգնությամբ գերմանացիները պայքարում էին սովետական և բրիտանական սուզանավերի դեմ։

Բրայնիկլ՝ մահվան սառցե մատը

Այս երևույթը տեղի է ունենում արկտիկական սառցատակերի ջրերում՝ ջրի տարբեր ջերմաստիճաններում սառելու և տարբեր աղիության պատճառով։ Տեսքով այն նման է անսպասելիորեն աճած սառցե լուլայի, որը հասնելով հատակին՝ վեր է ածվում սառցե գետի։ Ծովային կենդանիները հանդիպելով բրայնիկլին անմիջապես պատվում են սառցե բյուրեղներով և սառցակալում։

Բրայնիկլի գոյության մասին միտքը արտահայտվել է դեռևս 1974թ., բայց միայն 2011-ին է այն ապացուցվել։ BBC-ի օպերատորները պատահաբար նկարահանել են այդ երևույթը և մինչ այսօր սա այդ երևույթի միակ լուսանկարն է։

Սառցե շրջաններ գետերում

Իդեալական հավասար, դանդաղ պտտվող սառցե շրջանները առաջանում են դանդաղ հոսող գետերում։ Դրանք առաջանում են ի շնորհիվ պտտահոսքերի։ Այդպիսի հոսքում ընկած սառցե կտորը սկսում է պտտվել։ Պտույտի ժամանակ, այդ կտորի ծայրերը շփվելով կողքի սառույցներին՝ տաշվում է և այդպես հաճախ առաջանում է իդեալական շրջան։ Այդ երևույթը նկատվում է Սկանդինավներում, Հյուսիսային Ամերիկայում, Գերմանիայում, Անգլիայում և Ռուսաստանում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բնության այս 12 հանելուկները ապացուցում են, որ Երկիրը չի դադարի մեզ զարմացնել
Թեստ. Արցախյան շարժում և պատերազմ