Մի ամաչեք ձեր զգայնությունից…
Այն բերում է ձեզ մեծ հարստություն:
Դուք տեսնում եք այն, ինչ ուրիշները չեն տեսնում,
Զգում եք այն, ինչ ուրիշները ամաչում են զգալ:
Դուք առավել բաց եք, քան մյուսները:
Ձեզ ավելի դժվար է դառնում բացած պահել աչքերը:
Դուք չեք փակել ձեր սիրտը,
չնայած ամեն ինչին:
Դուք կարող եք ձեր սիրառատ գրկում պահել,
ինչպես ինտենսիվ վերինները, այնպես էլ մութ ստորինները:
Դուք գիտեք, որ ոչինչ չի կարող բնորոշել ձեզ:
Ամեն ինչ անցնում է ձեր միջով:
Դուք տիեզերական նավ եք:
Տոնե՛ք ձեր զգայնությունը,
Այն դարձնում է ձեզ ճկուն և բաց:
Դուք գտվում եք հրաշքի կողքին:
Եվ վառի գիտակցումը այրվում է ձեր մեջ:
Մի համեմատեք ձեզ ուրիշների հետ:
Մի սպասեք, որ նրանք ձեզ կհասկանան:
Բայց սովորեցրեք նրանց.
Որ դա նորմալ է՝ լինել խորը:
Դա նորմալ է՝ ոչինչ չիմանալ:
Դա նորմալ է՝ խաղալ
կյանքի սահմանին:
Կյանքը ժամանակ առ ժամանակ կարող է ծանր թվալ ձեզ,
Եվ հաճախ մոտ եք պարտության:
Բայց ինչը ավելի դժվար է՝
Ճնշել սեփական ապշեցուցիչ նվերները:
Զգայուն մարդիկ,
Փափկություն բերեք այս հոգնած աշխարհին:
Փայլեք ձեր տղամարդկային զգայնությամբ,
Դուք լույս եք բերում:
Հեղինակ՝ Ջեֆ Ֆոսթեր