fbpx

Հետաքրքրաշարժ փաստեր, որոնք կավելացնեն ձեր գիտելիքների պաշարը

Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր մեծերի կյանքից և ոչ միայն։ Հարստացրեք ձեր գիտելիքների դարանը։

***

Ֆրանսիացի մի հայտնի  բժիշկ մի անգամ Պաբլո Պիկասոյին ասաց, որ ինքը մարդու կազմվածքի լավ գիտակ է և կարող է ասել, որ նրա նկարների մարդիկ մարդակազմության տեսակետից մեծ տարակուսանքներ են առաջացնում: Սակայն Պիկասոն նրան հավաստիացրեց, որ իր նկարների մարդիկ ավելի երկար կապրեն, քան բժշկի հիվանդ այցելուները:

***

Մարկ Տվենը հայտնի էր իր ցրվածությամբ: Մի անգամ, երբ նա գնացքով ինչ-որ տեղ էր գնում, նրան մոտեցավ հսկիչը: Տվենը սկսեց արագ փնտրել տոմսը, բայց ապարդյուն: Ի վերջո հսկիչը, որ ճանաչում էր Տվենին, ասաց, որ գրողը տոմսը կարող է ներկայացնել հետո, երբ ինքը կվերադառնա, իսկ եթե չգտնի էլ, հոգ չէ: Սակայն Տվենը, որ շարունակում էր փնտրել այն, սրդողած պատասխանեց, որ ինքն անպատճառ պիտի գտնի տոմսը, այլապես չի իմանա, թե ուր է գնում:

***

Պլատոնի ուսուցիչը՝ Սոկրատեսը, որը ապրել է մ.թ.ա. 5-րդ դարում, սիրում էր կրկնել . «Ես  գիտեմ միայն այն, որ ոնչինչ չգիտեմ»: Փիլիսոփայական մտքի պատմության մեջ շատերը Սոկրատեսի այդ միտքն ինքնաոչնչացնող քննադատություն էին համարում: Սակայն, ինչ խոսք, իրականում այդպես չէ: Ինչքան մարդու գիտելիքները շատ են, այնքան լավ է հասկանում նա,  թե , ցավոք, որքան չնչին են դրանք այն գիտելիքների համեմատությամբ, որ դեռ չի յուրացրել կամ էլ գիտելիք չեն դեռ: Պատմությունից հայտնի է, որ նույն դարի փիլիսոփա Զենոնը նույնիսկ փորձել է ակնառու կերպով ապացուցել այս դրույթը: Ասում են` այդ ճշմարտությունը չընդունողի առջև Զենոնը տարբեր մեծության շրջագծեր է գծել և հայտնել, որ մեծը ցույց է տալիս իր գիտելիքի ծավալը, իսկ փոքրը` զրուցակցի: Շրջագծից դուրս գտնվողը չգիտելիք է, թե մեկի և թե մյուսի համար: Ակնհայտ է, որ մեծ շրջագիծը դուրս գտնվող չգիտելիք է, թե մեկի և թե մյուսի համար: Ակնհայտ է, որ մեծ շրջագիծը շփման ավելի շատ կետեր ունի շրջագծից դուրս գտնվող բնագավառի հետ, քան՝ փոքրը: Պարզ չէ՞ արդյոք, որ չգիտելիքի մասին շատ գիտի ավելի բանիմացը:

*

Իմացածի ու չիմացածի փոխհարաբերությունն իրականում դրսևորում է որպես սահմանափակի և անսահմանի փոխհարաբերություն: Այդ մտքին են հանգում բոլոր նրանք, ում վիճակվում է գիտելիքի խորխորատները տանող ուղին բռնել: Ամփոփելով իր և գործընկերների շախմատային հարուստ փորձը` Տարտակովերը այն համոզմունքն է հայտնում, թե սոսկ ուժեղը գիտի որքան թույլ է խաղում: Սեփական գիտելիքի պակասի  զգացումը, այո, կախված է ունեցած գիտելիքի ծավալից ու խորությունից:

*

Թերևս տեղին է խոսել նաև անբավարար գնահատականի նկատմանբ ուսանողների  վերաբերմունքի մասին: Երբ պատասխանողը որոշակի գիտելիքներ ունի, բայց գիտի, որ իր պատասխանը դեռ բավարար չէ, ինքն է իր անբավարար գնահատականը նշանակում մինչև դուք կարտահայտեք ձեր կարծիքը: Իսկ եթե գիտելիքն այնքան անբավարար է, որ պատասխանողը չի հասկանում դրա սահմանափակությունը, նա բավարար գնահատական է ակնկալում՝ զարմանալով ու վրդովվելով իր ստացած անբավարարից: Ահա և հանգում ենք այն եզրակացության, որ ճիշտ ինքնագնահատականն էլ որոշակի ճիշտ գիտելիք է: Տարտակովերը այսպիսի մի ասույթ ունի. «Շախմատիստներ կան, որոնք վատ են խաղում և չգիտեն այդ: Դրանք տգետներ են, խուսափիր նրանցից: Շախմատիստներ կան, որոնք լավ են խաղում և նույնիսկ չգիտեն այդ: Նրանք համեստ են, հարգիր նրանց: Շախմատիստներ էլ կան որոնք լավ են խաղում և գիտեն, որ լավ են խաղում: Նրանք իմաստուններ են, հետևիր նրանց օրինակին»: Ասույթի հեղինակը ոչ միայն ներկայացնում է իմացածի ու չիմացածի փոխհարաբերությունը կոնկրետ բնագավառում, այլ գնահատում է դրանք: Սակայն մի՞թե նրա բոլոր գնահատականներին կարելի  է համաձայնել: Կարծում եմ՝ ոչ: Օրինակ, երբ շախմատիստը լավ է խաղում և չգիտի այդ ամենևին էլ նրա համեստության  վկայությունը չէ, ինչպես կարծում է հեղինակը, այլ նրա գիտելիքների որոշ պակասի: Իսկ համեստությունն ու անհամեստությունը շատ դիպուկ է բնորոշել չինացի մտածող Լաո Ցզին. «Շատ իմանալն ու իրեն գիտակ չներկայացնելը բարոյական բարձրություն է, իսկ  քիչ իմանալն ու իրեն գիտակ ներկայացնելը հիվանդություն»: Դժվար չէ նկատել, որ նրա նշված բարոյական բարձրությունը համեստությունն է, իսկ հիվանդությունը` անհամեստությունը:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքրաշարժ փաստեր, որոնք կավելացնեն ձեր գիտելիքների պաշարը
Թեստ. «Գիտե՞ք արդյոք»