Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ տղամարդկային օրգանիզմը շատ է տարբերվում կանացի օրգանիզմից՝ ուղեղի կառուցվածքով, հորմոնալ ակտիվությամբ, տեսողական համակարգով և նույնիսկ արյան բաղադրությամբ: Այսպես օրինակ, երկու X քրոմոսոմների շնորհիվ՝ կանայք ունակ են տեսնել գունային ավելի լայն գամմա: Հենց այդ պատճառով է, որ կանայք տեսնում են գույների բազմաթիվ երանգներ, իսկ տղամարդիկ հիմնականում տեսնում են հիմնական գույնը: Կապված տեսողական համակարգի հետ՝ տղամարդիկ ունակ չեն տեսնել այն, ինչ տեղի է ունենում կողքից, քանի որ օժտված են թունելային տեսողությամբ: Կանայք օժտված են պերիֆերիկ տեսողությամբ և կարող են տեսնել կողային տեսողությամբ: Եկեք տեսնեք տղամարդու օրգանիզմը ուրիշ ինչո՞վ է տարբերվում կանացի օրգանիզմից:
Հետաքրքիր փաստեր տղամարդկային օրգանիզմի ուղեղի կառուցվածքի մասին
1. Տղամարդու ուղեղում կոշտուկավոր մարմինը ավելի վատ է զարգացած, քան կանանց մոտ, ունի ավելի քիչ նյարդային վերջավորություններ: Այդիսկ պատճառով տղամարդիկ դժվար են հաղթահարում մի քանի աշխատանքը միաժամանակ:
2. Տղամարդու ուղեղը 10% ավելի մեծ է, քան կանացի ուղեղը և 150 գրամով ավելի ծանր՝ ի հաշիվ հիպոկամպի, որը պատասխանատու է ուշադրության և հիշողության համար:
3. Տղամարդկանց մոտ խոսքի համար պատասխանատու է ուղեղի ընդամենը մեկ կենտրոն, այդ պատճառով նրանք արտաբերում են կրկնակի անգամ ավելի քիչ բառեր, քան կանայք:
Տղամարդիկ և կանայք պրոբլեմային իրավիճակներում տարբերվում են ռեակցիայով:
Տղամարդիկ օգտագործում են աջ կիսագնդի նշիկները՝ ընկալելով պրոբլեմի էությունը: Կանանց մոտ գործարկվում է ձախ կիսագնդի նշիկները, ինչի պատճառով նրանք ավելի լավ են հիշում գործողություններն ու էմոցիաները:
4. Տղամարդկանց մոտ տարբերվում է կոգնիտիվ քարտեզը: Ընդորում տղամարդիկ տարածությունը ընկալում են ամբողջությամբ «քարտեզ-սխեմայի» տեսքով: Կանայք ընկալում են տարածությունը որպես «սխեմա-ճանապարհ» և կապում են դրանք ուղենիշերի հետ:
5. Տղամարդկային օրգանիզմը մի քանի անգամ պակաս զգայուն է միգրենների հանդեպ, որովհետև տղամարդու ուղեղում ավելի դժվար է առաջ բերել ալիքային հուզումներ:
Հետաքրքիր փաստեր տղամարդկային մարմնի և արտաքին կառուցվածքի մասին
1. Տղամարդու օրգանիզմում արյունը պարունակում է ավելի շատ էրիտրոցիտներ և հեմոգլոբիլին: Տղամարդու մաշկը ավելի հաստ է և մի քանի անգամ նվազ զգայուն: Տղամարդու լեզուն պարունակում է ավելի քիչ թվով համային ռեցեպտորներ:
2. Տղամարդու մարմինը ավելի քիչ ցավային ռեցեպտորներ ունի, քան կանացի մարմինը: Ցավը ավելի հեշտ տանել՝ կանանց օգնում է էստրոգենի բարձր մակարդակը:
3. Տղամարդկային հյուսվածքներն ու մկանները պարունակում են ավելի քիչ կոլագեն և էլաստին, ինչով էլ բացատրվում է, այն, թե ինչու են տղամարդիկ պակաս ճկուն:
4. Տղամարդու ականջները պակաս զգայուն են բարձր հաճախականությամբ ձայների հանդեպ:
5. Եթե տղամարդուն ձայն են տալիս՝ նա շրջվում է ամբողջ մարմնով, ինչը կապված է պարանոցի պակաս շարժունակության հետ և նաև պաշտպանողական ռեֆլեքսով «Հարվածիր և փախիր»:
6. Տղամարդկային օրգանիզմը ունի միայն մեկ X քրոմոսոմ, ինչի պատճառով նրանք ավելի շատ են ենթարկվում քրոնիկական հիվանդություններին:
Տղամարդկային արտաքինի առանձնահատկությունները
1. Տղամարդկային օրգանիզմում կոլագենը ավելի դժվար է քայքայվում, ինչը դանդաղեցնում է մաշկի ծերացումը: Բայց պարբերաբար սափրվելը և դեմքի խնամքի բացակայությունը՝ շատ հաճախ թույլ չեն տալիս դա նկատել:
2. Տղամարդկային մարմնի մազերի շրջանագիծը կրկնակի անգամ հաստ է, քան կանանց մոտ:
3. Տղամարդկային օրգանիզմը կազմված է 12% ճարպերից՝ հաշվարկված մարմնի ընդհանուր զանգվածով: Իսկ կանացի օրգանիզմը՝ 26%:
4. Տղամարդիկ ունենում են ավելի մեծ քիթ, քան կանայք, ինչը կապված է թթվածնի ավելի մեծ քանակությունների օգտագործման հետ:
Հետաքրքիր փաստեր տղամարդկային օրգանիզմի էնդոկրին համակարգի մասին
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ տեստոստերոնի բարձր մակարդակը թույլ չի տալիս արտադրվել շատ հակամարմիններ և հենց այդ պատճառով տղամարդկանց մոտ իմունիտետը ավելի թույլ է:
Տղամարդու օրգանիզմում պրոլակտինի կտրուկ բարձրացումը կարող է տեղի ունենալ կրծքապտուկի անընդհատ մեսման կամ սովածության ժամանակ: Հայտնի են տղամարդու կողմից կրծքով կերակրելու մի քանի դեպքեր:
1. Դեհիդրոտեստոստերոնի բարձր կոնցենտրացիան տղամարդկանց մոտ բերում է մազային սոխուկների թուլացման: Այդ պատճառով շատ տղամարդիկ ճաղատանում են երիտասարդ տարիքում:
2. Տղամարդու օրգանիզմում շրջանառվում է ավելի քիչ քանակությամբ օքսիտոցին և ավելի թույլ են զարգացած ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են կապվածության համար: Հենց այդ պատճառով է, որ կանայք ավելի շատ են ցանկանում ամուսնանալ:
3. Տեստորստերոնը ազդում է կյանքի տևողության վրա: Չինացի ներքինիները ապրում էին 71 տարի՝ ավելի շատ քան իրենց «տեստոստերոնային» հայրենակիցները:
4. Տղամարդիկ, էստրադիոլի, պրոգեստերոնի և կարտիզոլի ցածր կոնցենտրացիաների պատճառով՝ ավելի վատ են զգում վտանգը:
5. Անկասկած, տղամարդկային և կանացի օրգանիզմները շատ բաներով են տարբերվում իրարից, սակայն հենց դրանով էլ բացատրվում է, թե ինչու է տղամարդուն և կնոջը այդքան հետաքրքիր և լավ միմյանց հետ: