fbpx

7 մակարդակ, որոնցից մեկից ընտրում եք կյանքի ուղեկից

Շամաններն ասում են, որ ամեն մարդ իրեն զուգընկեր կամ կյանքի ուղեկից է ընտրում 7 մակարդակներից մեկում:

Ամենապրիմիտիվ մակարդակը՝ գոյատևություն

Ինչ-որ մեկը, ում հետ մենք կարող ենք ապահովել մեր գոյությունը և ընտանիքի անվտանգությունը: Այս մակարդակին են իջնում շատ զույգեր, որոնք կորցրել են սերը, կիրքը և միմյանց հանդեպ հետաքրքրությունը, բայց իրար հետ են ապրում միայն երեխաների համար:

Երկրորդ մակարդակը՝ կիրք

Այդպիսի զուգընկեր կարող է լինել յուրաքանչյուրը, ում մենք ցանկանում ենք սեքսուալ առումով:

Երրորդ մակարդակ՝ ընդհանուր

Դա ուղղակի այն մարդը չէ, ում հետ հաճելի է զբաղվել սեքսով, այլ նա, ում հետ ունենք ընդհանուր հետաքրքրություններ, արժեքներ, կամ էլ նյութական օգուտ:

Չորորդ մակարդակ՝ զգացմունք

Դրանք զույգերն են, որոնք ստեղծվում են սրտի թելադրանքով, կամ ինչպես ասում են, սիրո արդյունքում:

Հինգերորդ մակարդակ՝ համատեղ ինքնադրսևորում

Դա հարաբերություններն են, որտեղ մարդիկ ոչ միայն սիրում են մեկմեկու, այլ նաև կարող են զբաղվել համատեղ գործունեությամբ կամ արվեստով:

Վեցերորդ մակարդակ՝ զարգացում

Դա այն մարդու ընտրությունն է, ում հետ ձեր ճանապարհները նույնն են:

Ամեն մեկս ունենք մեր կյանքի ճանապարհը և խնդիրը: Մարդու ընտրությունը, ով լուծում է նմանատիպ խնդիրներ՝ էականորեն կթեթևացնեն կյանքի դասերի յուրացումը:

Յոթերորդ՝ հոգևոր

Դա հոգով իրար մոտ մարդկանց միությունն է:

Այդպիսի զույգերը՝ հազվագյուտ երևույթ են:

Ինչպես ասում է հին իմաստությունը՝ չկան թշնամիներ, չկան ընկերներ, կան ուսուցիչներ: Երբ բացվում են մեր կյանքում տեղի ունեցած հարաբերությունների բոլոր դասերը՝ սիրտը լցվում է անհավանական սիրով և երախտագիտությամբ՝ կյանք անունով խաղի բոլոր զուգընկերների հանդեպ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
7 մակարդակ, որոնցից մեկից ընտրում եք կյանքի ուղեկից
ԹԵՍՏ․ Ի՞նչ նկատեցիք առաջինը: Պատասխանեք և իմացեք թե ի՞նչն է Ձեզ համար գլխավորը կյանքում