fbpx

20 փաստ կյանքից, որոնք կստիպեն Ձեզ մտածել

Սովորաբար նոր ինֆորմացիան՝ զվարճալի է և հետաքրքիր:

Սակայն, երբեմն ստիպված ենք լինում բախվել անկողմնակալ որոշ փաստերի, որոնք կարող են մեզ վշտացնել, շոկի ենթարկել կամ ուղղակի ստիպել մտածել:

Կարճ փաստեր կյանքից

1. Ըստ վիճակագրության, ձեր 10 ամենամտերիմ ընկերներից մեկը կմահանա՝ չհասնելով 40 տարեկանի:

2. Դուք մոռանում եք ձեզ հետ պատահածի մեծ մասը, և ամեն անգամ, երբ դա հիշում եք, դու մի փոքր այլափոխում, աղավաղում եք ձեր հիշողությունը: Ըստ էության, տեղի ունեցածից ոչինչ այնպես չի եղել, ինչպես դուք եք հիշում:

3. Մի քանի կորպորացիաներ ղեկավարում են զանգվածային լրատվամիջոցների 90 տոկոսը՝ այն լրատվամիջոցները, որոնք մենք օգտագործում ենք: Չնայած սոցիալական ցանցերը փոխել են այդ իրավիճակը:

4. Միջինում, ամեն 150 տարին մեկ Երկրագնդի  վրա է «թափվում» արևային փոթորիկ: Վերջինը տեղի է ունեցել 155 տարի առաջ:

5. Իրականում, մկներին պանրով կերակրելուց, բարձրանում է մկների մարմնի ջերմաստիճանը, ինչը վերջին արդյունքում բերում է մահվան: Այնպես որ կարելի է ասել, որ մկան թակարդները աշխատում են նույնիսկ այն ժամանակ, երբ չեն աշխատում:

6. Դելֆինները, բադերը և ջրասամույրները հայտնի են իրենց նեկրոֆիլ հակումներով:

7. Շան ձագուկները սիրում են ծվծվան խաղալիքներ, քանի որ դա նրանց հիշեցնում է սպանվող որսի ձայնը:

8. Եթե դուք հիմա սովորում եք բարձր դասարաններում, 5 տարի հետո ձեր ընկերների մեծ մասը նույնիսկ չեն լինի ձեր ծանոթների ցանկում:

9. Տվյալ պահին ինչ-որ մեկը կմահանա սովից և ինչ-որ մեկն էլ կմահանա այն ժամանակ, երբ դուք պառկում եք քնելու:

Կարևոր փաստեր կյանքից

10. Հացը օգտակար չէ բադերին: Երբ դուք կերակրում եք բադերին հացով, դուք դանդաղ սպանում եք նրանց:

11. Գիտնականները հանտնաբերել են 507 ամյա խեցեմորթ և փորձել են այն բացել: Այդպիսով նրանք պատահաբար սպանել են աշխարհի ամենածեր արարածին:

12. Ականջմտուկները կարողանում են թռնել:

13. Եթե նույնիսկ դուք առողջ ապրելակերպ վարեք՝ պարբերաբար զբաղվեք ֆիզիկական ակտիվությամբ և ճիշտ սնվեք, միևնույնն է դուք կարող եք յուրաքանչյուր պահի մահանալ անևրիզմից:

14. Մեր ուղեղը սկսում է ծերանալ 27 տարեկանից:

15. Քանի որ սարդերի մեծ մասը բրդաթող են լինում, սատկած սարդը իրականում կարող է լինել ընդամենը սարդի էկզոկմախքը, իսք ինքը՝ սարդը ինչ-որ տեղ զբոսնում է, դառնալով ավելի մեծ:

16. Կյանքում ավելի շատ մարդ կա, ում հասանելի է բջջային հեռախոսը, քան զուգարանը:

17. Արտադրվող սննդի մոտ 40 տոկոսը աղբն է նետվում:

18. Համաձայն ալտրուիզմի մաթեմատիկական բանաձևի, իրականում գոյություն չունի անշահախնդիր արարք:

19. Մարդը կարող է մահանալ Ալցգեյմերի հիվանդությունից՝ մոռանալով թե ինչպես է արվում սովորական բաները: Օրինակ՝ ինչպես շնչել կամ ինչպես կուլ տալ:

20. Ձեր կատուն կարող է ձեզ խելագարության հասցնել: Toxoplasma gondii մակաբույծը, որը բնակվում է կատուների օրգանիզմում, կարող է մեծացնել նյարդային հիվանդությունների ռիսկը՝ ներառյալ շիզոֆրենիան և սուիցիդը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
20 փաստ կյանքից, որոնք կստիպեն Ձեզ մտածել
ԱՍՏՎԱԾ մեծ է ԱՌԱԿ հավատքի մասին: Հավատք, որը հրաշքներ է գործում (տեսանյութ)