«Մեծ բռնապետը» (The Great Dictator), աշխարհահռչակ Չառլի Չապլինի նշանավոր ֆիլմն է՝ նկարահանված 1940 թվականին։ Ֆիլմի կարգախոսն է. «Կատակերգություն՝ գլուխգործո՛ց»: Առաջին անգամ ցուցադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ–ում։ Ֆիլմը քաղաքական երգիծանք է Ադոլֆ Հիտլերի և ֆաշիզմի հանդեպ։
Կներեք, բայց ես չեմ ուզում լինել միապետ: Դա իմ ուղին չէ: Ես չեմ ուզում իշխել կամ հաղթել ինչ-որ մեկին: Եթե հնարավոր լինի, ես ուզում եմ օգնել յուրաքանչյուրին՝ հրեաներին, հեթանոսներին, սևերին ու սպիտակներին… Մենք բոլորս ուզում ենք աջակցել միմյանց: Մարդկային էությունը լցված է դրանով: Մենք ուզում ենք ապրել միմյանց երջանկությամբ, բայց ոչ տառապանքով: Մենք չենք ուզում ատել ու արհամարհել միմյանց. այս աշխարհում կա տեղ յուրաքանչյուրի համար: Հողագունդը հարուստ է և կարող է ապահովել բոլորին: Մեր կենսաձևը կարող է լինել ազատ և գեղեցիկ, բայց մենք մոլորվել ենք:
Ագահությունը թունավորել է մարդկանց հոգիները, լցրել աշխարհն ատելությամբ՝ աստիճանաբար հասցնելով մեզ թշվառությանն ու արյունաթափությանը: Մենք կարողացել ենք շատ անգամ մեծացնել արագությունը, բայց փոխարենը փակվել ենք ինքներս մեր մեջ: Տեխնոլոգիաները, որոնցով ստեղծվել է հարստություն, այնուամենայնիվ մեզ պահում են կարիքի մեջ: Գիտելիքները դարձրել են մեզ ցինիկ, մեր հմտությունները կոպիտ են ու չար: Մենք չափից շատ մտածում ենք և չափից քիչ զգում: Մեզ հարկավոր են ոչ այնքան տեխնոլոգիաները, որքան մարդասիրությունը: Ոչ այնքան խելքը, որքան բարությունն ու զգայունությունը: Առանց դրա կյանքը կդառնա դաժան ու բոլորը կկործանվեն:
Օդանավերն ու ռադիոն մեզ ավելի ու ավելի են մոտեցրել, բայց բնությունը աղաղակելով հիշեցնում է մարդկային բարությունը, եղբայրությունն ու միասնությունը բոլորիս մեջ: Այժմ իմ ձայնը լսում են միլիոնավոր մարդիկ՝ հուսահատված տղամարդիկ, կանայք, երեխաներ և զոհերը այն համակարգի, որ ստիպում է խոշտանգել ու բանտարկել անմեղ մարդկանց:
Այժմ ով է լսում ինձ, ես ասում եմ՝ «Մի՛ հուսահատվեք»: Մեր վրա ծանրացած թշվառության պատճառը ագահությունն է և դառնությունը այն մարդկանց, ովքեր վախենում են մարդկային առաջընթացի ուղղուց: Մարդկանց ատելությունը կանցնի և բռնապետները կմահանան: Ժողովրդից խլված իշխանությունը կվերադարձվի նրան: Ի վերջո մեռնում են մարդիկ, բայց ոչ ազատությունը:
Զիվորնե՛ր, մի զոհվեք հանուն այն մարդկանց, ովքեր արհամարհում ու հպատակեցնում են ձեզ, կարգադրում ինչ անել, ինչ մտածել և ինչ զգալ: Մի զոհվեք հանուն նրանց, ովքեր ճնշում են ձեզ և օգտագործում որպես թնդանոթի ռումբ: Բայց մի՛ հրաժարվեք այս մարդ-մեքենաներից, նրանցից, որոնց միտքն ու սիրտն արդեն մեքենայացված են: Դուք մեքենա չեք: Դուք անասուն չեք: Դուք մարդիկ եք, դուք ձեր սրտերում ունեք սեր մարդկության հանդեպ: Մի՛ լցվեք ատելությամբ: Զիվորնե՛ր, պայքարեք ազատության, այլ ոչ ստրկության համար:
Ղուկասի ավետարանի 17-րդ գլխում գրվում է. «Աստուծոյ թագաւորութիւնը մեր մեջ է», ոչ ուրիշ մեկի կամ մարդկանց խմբի, այլ հենց քո մեջ: Դուք՝ մարդի՛կ, ունեք ուժ: Ունեք ուժ, որով կարող եք ստեղծել մեքենաներ ու ստեղծել երջանկություն: Դուք, այո, հենց դուք ունեք ուժ դարձնելու կյանքը ազատ ու գեղեցիկ, դարձնելու այն հրաշք արկած:
Դե ուրեմն հանուն ժողովրդավարության, եկեք օգտագործենք այդ ուժը: Եկեք միություն դառնանք: Պայքարենք հանուն մի նոր աշխարհի՝ արժանապատիվ աշխարհ, որ հնարավորութուն կտա մարդկանց աշխատել, որ երիտասարությանը կտա ապագա և ծերերին՝ անվտանգություն: Խոստանալով այս ամենը՝ սրիկաները իշխանության են գալիս: Բայց նրանք ստում են: Նրանք չեն կատարում իրենց խոստումները: Երբե՛ք:
Բռնապետները ազատում են իրենց և հպատակեցնում մարդկանց: Ուրեմն պայքարենք այդ խոստումները կատարելու համար: Պայքարենք հանուն ազատ աշխարհի, աշխարհ՝ առանց ազգային խոչընդոտների, առանց ագահության, ատելության ու անհանդուրժողականության: Աշխարհ, որտեղ գիտությունն ու առաջընթացը մարդկանց տանում են երջանկության: Զինվորնե՛ր. հանուն ժողովրդավարության եկեք միավորվենք…
Հրապարակման ներկայացրեց՝ Մելինե Աբրահամյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]