fbpx

6 նշան այն բանի, որ ձեր մահացած հարազատները փորձում են կապ հաստատել ձեզ հետ

Մեր աշխարհում դեռևս գոյություն ունեն բազմաթիվ անհայտ և չբացահայտված երևույթներ: Օրինակ, շատերը հավատում են, որ մահվանից հետո հոգին լքում է մարմինը և անցնում մեկ այլ տարածություն կամ աշխարհ: Եվ չնայած դեռևս դրան գիտական ոչ մի ապացույց չկա, այդ տեսությունը մնում է հավանականների շարքում:

Շատ մարդիկ պնդում են, որ զգացել են իրենց մտերիմի ներկայությունը նույնիսկ նրա մահվանից հետո: Հոգիները շփվել են իր հետ նշանների և զգացմունքների տեսքով: Երբեմն մեր մտերիմների հոգիները փորձում են մեզ կարևոր որևէ բան հաղորդել,  օգնել մեզ կամ ուղղակի հրաժեշտ տալ: Պետք չէ անտեսել նրանց, որովհետև նրանք կարող են հուշել ձեզ ելքը դժվարին իրավիճակից: Ահա թե ինչպես հասկանալ, որ հոգին փորձում է կապ հաստատել ձեզ հետ.

1. Դուք ֆիզիկապես զգում եք ինչ-որ մեկի ներկայությունը

Հաճախ դա արտահայտվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ կամ ցրտելու տեսքով: Թվում է օդը  ծանրացել է և կարծես անշարժացել: Որոշ մարդկանց դա վախեցնում է: Բայց պետք չէ վախենալ: Մյուս անգամ, երբ դա կկրկնվի, ընդունեք այն և մի փորձեք խուսափել:

2. Էլեկտրական սարքերի աշխատանքի տարօրինակ խափանումներ

Ոգիները, ըստ էության, էներգիայի կծիկներ են և հենց այդ պատճառով դրանք հաճախ ազդում են էլեկտրական դաշտերի աշխատանքի վրա: Օրինակ, ոգու առկայության դեպքում էլեկտրական լամպը կարող է թրթռալ, իսկ էլեկտրական սարքերը իրենք իրենց կարող են միանալ կամ անջատվել: Համակարգիչները կարող են իրենց տարօրինակ պահել, ռադիոն կամ հեռուստացույցը կարող են փոխել ալիքները, ավտոմեքենայի դեպքում կարող է չմիանալ շարժիչը և այլն: Այդպիսով մեր հարազատների հոգիները փորձում են ուշադրություն գրավել: Պետք չէ վախենալ կամ նյարդայնանալ: Դրանով երբեմն նրանք փորձում են մեզ զերծ պահել դժբախտությունից:

3. Նրանք այցելում են ձեզ երազներում

Ընդունված է համարել, որ երբ մենք երազում տեսնում ենք մահացած հարազատին՝ նշանակում է, որ նա մեզ ինչ-որ կարևոր բան է ուզում հաղորդել: Այդ երազները կարող են իրենց մեջ պարունակել շատ կարևոր հարցերի շատ կարևոր պատասխաններ: Պետք չէ այդպիսի երազին մատների արանքով նայել և վերաբերվել: Մտածեք, ի՞նչ օգուտ կարող եք քաղել դրանից:

4. Ծանոթ բույրեր

Երբեմն դուք բառացիորեն կարող եք ծանոթ բույրեր զգալ, որոնք ասոցացվում են ձեզ մոտ մահացած սիրելի մարդու հետ: Դա ուշադրություն գրավելու ևս մեկ միջոց է:

5. Պատահական իրերի հանկարծակի հայտնվելը

Փետուրներ կամ մանրադրամներ, որոնք կարող եք գտնել անսպասելի վայրերում, կարող են բոլորովին էլ պատահական չլինել: Ձեր մտերիմների հոգիները կարող են մանրադրամները դնել անսպասելի վայրերում, որպեսզի դուք տեսնեք դա:  Այդպես նրանք ուզում են ցույց տալ, որ իրենք միշտ ձեզ հետ են: Մյուս անգամ երբ մանրադրամ կամ փետուր կգտնեք, ուղղակի շնորհակալություն հայտնեք ձեր հարազատին այդ փոքրիկ նվերի համար:

6. Դուք զգում և հասկանում եք, որ նրանք ձեր կողքին են

Երբեմն, որպեսզի զգաս հեռացած հարազատի ներկայությունը, հարկավոր չեն ակնհայտ նշաններ: Մենք ուղղակի զգում ենք, որ սիրելի մարդը մեր կողքին է: Այդ 6-րդ զգայարանը հանգստացնում և խաղաղեցնում է մեզ: Այն երբեք վախեցնող չի լինում, այլ հակառակը՝ հարազատի ներկայությունը հուսադրում է և ուժ տալիս:

Հավատալ այս ամենին, թե ոչ՝ յուրաքանչյուր մարդ որոշում է ինքը: Բայց ինչ էլ որ լինի, սիրելի մարդիկ, իրոք, ընդմիշտ մնում են մեր կողքին՝ մեր երազներում, հիշողություններում և մեր սրտում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
6 նշան այն բանի, որ ձեր մահացած հարազատները փորձում են կապ հաստատել ձեզ հետ
50 հետաքրքիր փաստ տղամարդկանց մասին