Մեր մոլորակը առանց վարանելու կարելի է անվանել յուրահատուկ: Չէ՞ որ Երկիր մոլորակը միակ մոլորակն է արեգակնային համակարգում, որի վրա գոյություն ունի կյանք: Համենային դեպս ապացույցներ, որ այլ մոլորակներում էլ կյանք գոյություն ունի՝ դեռևս հայտնի չեն:
Ներկայացնում ենք Ձեզ 10 զարմանալի փաստեր մեր սիրելի մոլորակի մասին: Փաստեր որոնք Ձեզ կզարմացնեն, կավելացնեն Ձեր գիտելիքների պաշարը և վերջապես փաստեր, որոնք ուղղակի հետաքրքիր են: Եվ այսպես.
1. Երկրի մթնոլորտը բաղկացած է 5 շերտից՝ տրոպոսֆերա, ստրատոսֆերա, մեզոսֆերա, թերմոսֆերա և էքզոսֆերա: Ամենաստորին շերտը՝ տրոպոսֆերան, ամենաբարակն է, սակայն մեծամասամբ հենց այդ շերտի շնորհիվ է, որ մեր մոլորակում կյանք գոյություն ունի:
2. Կարող եք մեզ չհավատալ, սակայն Երկիր մոլորակի անապատների մեծ մասը ոչ թե ավազից են, այլ քարերից և խճաքարերից: Աշխարհի ամենամեծ անապատը՝ Սահարան զբաղեցնում է տարածք, որը հավասար է Աֆրիկայի տարածքի 1/3-ին կամ ԱՄՆ-ի ամբողջ տարածքին:
3. Երբ մարդիկ ասում են, որ Երկիրը կլոր է՝ նրանք մի փոքր սխալվում են: Իրականում այն սեղմված սֆերոիդի տեսք ունի՝ այսինքն գունդ, որը վերևից և ներքևից մի փոքր սեղմված է:
4. Եթե հնարավոր լիներ գոլորշիացնել Երկիր մոլորակի բոլոր ծովերի և օվկիանոսների ջրերը, ապա դրա տակ մնացած աղի քանակությամբ հնարավոր կլիներ ամբողջ մոլորակը հավասարաչափ ծածկել 150 մետրանոց աղի շերտով:
5. Ամեն տարի Երկիր մոլորակի վրա տեղի է ունենում մոտ մեկ միլիոն երկրաշարժ: Բարեբախտաբար դրանց մեծ մասը այնքան թույլ են, որ նույնիսկ չեն գրանցվում գերճշգրիտ չափիչ սարքերով:
6. Շատերը գտնում են, որ Երկիր մոլորակի ամենաշոգ վայրը՝ Կալիֆորնիայում գտնվող Մահվան Արահետն է: Իրականում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Լիբիայում 1922թ. սեպտեմբերի 22-ին: Այն ժամանակ ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել էր մինչև 57.8 աստիճան ըստ Ցելսիուսի:
7. Ամեն օր Երկիր մոլորակի վրա է թափվում մոտ 100 տոննա տիեզերական փոշի:
8. Երկիր մոլորակը գտնվում է Արեգակից մոտ 150 միլիոն կմ-ի վրա: Արևի լույսը մեր մոլորակին է հասնում ընդամենը 8 րոպե 19 վայրկյանում:
9. Օվկիանոսները ծածկում են Երկրի մակերևույթի մոտ 70%-ը, սակայն մարդիկ առայժմ ուսումնասիրել են դրանց միայն 5%-ը: Օվկիանոսի մնացած 95%-ը մարդը դեռ չի տեսել:
10. Ըստ գիտնականների՝ Երկիր մոլորակը 4.54 միլիարդ տարեկան է: