fbpx

Գանդիի մեջբերումները՝ ամենoրյա ոգեշնչման համար

Հետևյալ 10 մեջբերումները հիշեցնում են յուրաքանչյուրին այն մասին, որ պետք է բարին գործել և լինել բարի:

1. Երջանկությունը անվճար է

Երջանկությունը՝ երբ այն, ինչ մտածում ես, ասում ես և անում, գտնվում են ներդաշնակության մեջ:

Նրանց համար, ով ամեն օր պայքարում է ինչ-որ բանի դեմ՝ հիշեցնում է, որ կյանքը ճանապարհորդություն է, այլ ոչ թե նպատակակետ:

2. Արդարությունը կհաղթի

Երբ ես հուսալքված եմ, ես հիշում եմ այն մասին, որ մարդկության պատմության մեջ ճշմարտությունն ու սերը միշտ հաղթել են: Միշտ էլ կլինեն տիրաններ և հրեշներ և որոշ ժամանակ նրանք կարող են անհաղթահարելի թվալ, բայց վերջիվերջո նրանք միշտ տապալվում են: Միշտ հիշիր այդ մասին:

Երբ դուք ճիշտ եք գործում, բայց աշխարհն անմիջապես չի արձագանքում՝ դա չի նշանակում, որ պետք է նահանջել: Եվ ավելին, ամենալավը միշտ տեղի է ունենում հետզհետե և պետք չէ անտեսել այդ օրենքը:

3. Սերն անգին է

Որտեղ սեր՝ այնտեղ և կյանք:

Երբ ստիպված ես ամեն օր խոչընդոտներ հաղթահարել, հեշտ է կորցնել հավասարակշռությունը և գիտակցումն այն բանի, թե ինչն է իրոք կարևոր: Գանդիի այս մեջբերումը հիշեցնում է, թե ինչն իրոք նշանակություն ունի:

4. Մեր տարբերությունը չնչին է

Աստված չունի կրոն:

Ժամանակակից, փոփոխական աշխարհում անխուսափելիորեն ի հայտ են գալիս նոր հավատքներ և հայացքներ: Բայց Գանդին հիշեցնում է, որ մեր տարբերությունը չնչին է, եթե դիտենք աշխարհի ամբողջական պատկերը:

5. Պարզիր մյուս այտդ

«Ակն ընդ ական» օրենքն ուղղակի աշխարհը կկուրացնի:

Գանդիի այս ոգեշնչող մեջբերումը հիշեցնում է, որ պետք չէ արձագանքել նեգատիվին, քանի որ վրեժի ցանկությունը գլոբալ առումով կկործանի աշխարհը:

6. Լավ մարդկանց քանակը գերազանցում է վատ մարդկանց քանակից

Մի կորցրու հավատդ մարդկանց հանդեպ: Մարդկությունը՝ նման է օվկիանոսի, եթե մի քանի կաթիլ ցեխոտ ջուր կաթի նրա մեջ՝ այն չի դառնա ցեխաջուր:

Մի մոռացիր՝ որքան էլ որ մռայլ թվա երկինքը՝ հիշի՛ր․ ամպերի ետևում արևն է:

7. Մեր գործողությունները պետք է մեր համոզմունքների վկայությունը լինեն

Մահացածների, որբերի և անտունների համար ի՞նչ տարբերություն հանուն ինչի են տեղի ունենում կամայականություններն ու ավերումները՝ հանուն տոտալիտարիզմի՞, թե՞ հանուն սուրբ ժողովրդավարության և լիբերալիզմի:

Քանի որ նոր ձեռքբերումները թույլ են տալիս հետևել, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, մենք պետք է գիտակցենք, որ բացասական գործողությունները, նույնիսկ հանուն մեծագույն նպատակների՝միևնույնն է մնում են բացասական: Գանդիի ոգեշնչող մեջբերումը հիշեցնում է մեզ, որ արդյունքը շատ ավելի կարևոր է մտադրությունից:

8. Ոչ ոք իդեալական չէ

Դա այդքան էլ իմաստուն չէ՝ վստահ լինել սեփական իմաստության վրա: Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ ուժեղագույնը կարող է թուլություն դրսևորել, իսկ իմաստունը կարող է սխալվել:

Բարեհամբույր կերպով Գանդին հիշեցնում է սեփական էգոն կառավարելու անհրաժեշտության մասին: Ինչ ձեռքբերումներ էլ որ ունենանք, այն թե ինչպես ենք վարվում ուրիշների հետ՝ որուշում է այն, թե ով ենք մենք:

9. Երբեք չհանձնվես

Սկզբից նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում քեզ վրա, հետո պայքարում են քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես:

Երբ դու հանդիպում ես խոչընդոտների, Գանդիի մեջբերումը հիշեցնում է, որ յուրաքանչյուր բարձունք հեշտությամբ չի տրվում, քանի դեռ այն չես գրավել:

10. Ամեն ինչ նշանակություն ունի

Այն ամենը, ինչ անում ես՝ աննշան կլինի, բայց շատ կարևոր է, որ դու անում ես դա:

Եվ վերջապես Գանդին կիսվում է, որ հնարավոր է, գլոբալ առումով, մեր դերն աննկատելի է, բայց առողջ հասարակությունը կարիք ունի այնպիսի մարդկանց, ովքեր ամեն օր բարի և լավ գործեր են անում: Եթե նույնիսկ դու հասարակության ամենանկատելի և կարևոր անդամը չես՝ այն բաները, որ անում ես դու, կարևոր է և իր ազդեցությունն ունի աշխարհի վրա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գանդիի մեջբերումները՝ ամենoրյա ոգեշնչման համար
ԹԵՍՏ․ Միայն գիտունը կարող է պատասխանել թեկուզ 7 հարցի