Երբ խոսքը գնում է տղամարդկանց մասին, ապա նրանց գործողությունները ավելի շատ բան կարող են ասել, քան խոսքերը: Եվ երբեմն այն, թե ինչպես է տղամարդը համբուրում կնոջը՝ խոսում է նրա զգացմունքների մասին ավելի հստակ:
1. Համբույր շուրթերին՝ նշանակում է, որ նա իրոք գնահատում է քո սերը
Արագ, չոր համբույր՝ փակ շուրթերով, սովորաբար սովորական «բարև» և «ցտեսությունն է» հարաբերություններում:
Եթե նա դա տանն է անում, որտեղ ձեզ ոչ մեկ չի տեսնում՝ նշանակում է դու իրոք դարձել ես նրա կյանքի կարևոր մասը: Եթե նա դա անում է մարդկանց մոտ, դա ապացույցն է քեզ և աշխարհին, որ նա լուրջ է վերաբերվում քեզ և ձեր հարաբերություններին:
2. Համբույր ճակատին: Նշանակում է, որ նա հոգ է տանում քո մասին
Նա իրեն պաշտպան է զգում և ցանկանում է, որպեսզի դու դա իմանաս՝ այդ պատճառով մոտենում և նուրբ համբուրում է քո ճակատը: Դա գեղեցիկ է և մի փոքր ծնողական:
3. Ձեռք համբուրելը նշանակում է ֆլիրտ
Եթե տղամարդը համբուրում է ձեռքդ՝ կարելի է մի քանի բաներում համոզված լինել: Առաջին՝ նա շատ ինքնավստահ է, երկրորդ՝ ավելի շուտ նա դա անում է ի ցույց, այնպես որ նրա զգացմունքների ազնվության վրա կարելի է կասկածել: Փոխարենը կարող ես վստահ լինել, որ նա լավ կսիրահետի:
4. Համբույրը դաստակի հակառակ կողմից իր մեջ սեքսուալ ենթատեքստ է պարունակում
Դա շատ ռոմանտիկ և էրոտիկ համբույր է: Այդպես տղամարդն ուզում է ասել, որ ուզում է քեզ հենց հիմա:
5. Ֆրանսիական համբույրը նշանակում է, որ նա բացարձակ սիրահարված է
Հատկապես, երբ այդ ժամանակ տղամարդը ձեռքերով բռնում է դեմքդ:
6. Այտը համբուրելը՝ ուղղակի ընկերություն է
Դա ավելի վատ է, քան ձեռքսեղմումը: Տղամարդը, ով համբուրում է այտդ, ասում է որ անհանգստանում է քեզ համար, բայց միայն որպես ընկեր:
7. Աչքերը համբուրելը նշանակում է, որ նա գնահատում է քեզ
Դա մի փոքր տարօրինակ համբույր է: Եվ հենց այն պատճառով, որ այն տարօրինակ է և ինտիմ, թեկուզ ոչ էրոգեն, այն ցույց է տալիս, որ տղամարդը քեզ սիրում է այնպիսին, ինչպիսին որ կաս:
8. Որովայնը համբուրելը նշանակում է որ նա քեզ հետ հարմարավետ է զգում
Եվ նա հավատում է, որ դու նույնպես հարմարավետ ես զգում քեզ իր հետ: Ոչ բոլոր աղջիկներն են գոհ իրենց որովայնից, և եթե տղամարդը համբուրում է այն, նշանակում է նա շնորհակալ է այն բանի համար, որ դու նրան վստահում ես:
Աղբյուրը՝ cluber.com.ua