fbpx

10 տղամարդկային արարք, որոնք բղավում են այն մասին, որ նա Ձեզ սիրում է

Գաղտնիք չէ, որ տղամարդիկ այլ կերպ են արտահայտում իրենց զգացմունքները, քան կանայք։ Նրանց ավելի հեշտ է չբարձրաձայնել, այլ ցուցադրել իրենց սերը որոշակի արարքներով։

Ահա, Ձեզ ենք ներկայացնում տղամարդկային 10 արարք, որոնք խոսում են այն մասին, որ նա Ձեզ սիրում է։

1a3678e3327b708e430d0f6545d4fcb4

1. Բռնում է ձեր ձեռքը հասարակական վայրերում

Խոսքը գնում է ոչ միայն ձեռք-ձեռքի բռնած զբոսանքների մասին, այլ այն դեպքերի մասին, երբ դուք անցնում եք փողոցը կամ հայտնվում եք հսկայական ամբոխի մեջ, որտեղ տղամարդը մեքենայորեն ձգտում է պաշտպանել ձեզ այդ հոգատար ժեստի միջոցով։

2. Երակարատև կրքոտ համբույրներ

Խոսքը գնում է այն համբույրների մասին, որոնք բառացիորեն նոր կյանք են ներշնչում ձեր մեջ։ Տղամարդը իր ամբողջ կրքով և ցանկությամբ ցուցադրում է այն, թե որքան թանկ եք դուք իր համար։ Այդպիսի համբույրները նաև խոսում են այն մասին, որ նա իրոք մեծ ցանկություն ունի ձեր հանդեպ։ Ինչը ոչ պակաս կարևոր է։

3. Նա կարողանում է լսել

Հարաբերությունների համար դա շատ կարևոր է։ Չէ՞ որ զույգերը պետք է իմանան, որ նրանք միշտ կարող են հույսը դնել միմյանց վրա։ Եթե դուք նկատում եք, որ ձեր զուգընկերը իրոք հետաքրքրությամբ և ուշադրությամբ լսում է այն, ինչ դուք ասում եք՝ ուրեմն դա լավ նշան է։

4. Խոսում է ձեր մասին սիրով և համբերատարությամբ

Դա իրոք շատ հաճելի է, երբ տղամարդը իր ծանոթներին քնքշությամբ է ներկայացնում իր սիրելիին կամ սիրելիի բացակայության ընթացքում սիրալիր խոսում է նրա մասին։  Դա տղամարդու զգացմունքների անկեղծության նշան է։

5. Կանգնեցնում է հայացքը ձեզ վրա

Եթե դուք նկատել եք, որ ձեր տղամարդը երկար, առանց հայացքը թեքելու նայում է ձեզ, հիանում է ձեզնով և ուսումնասիրում, նշանակում է, որ դուք իրոք թանկ եք իր համար։

6. Ինքնաբուխ հպումներ

550d82a2bc4cc98ce1e0830c922e3087

Դա կարող է լինել տարբեր բաներ՝ համբույր, հանկարծակի գրկախառնություն, համբույր ճակատին, մերսում… Այդ ամենը այն բանի նշանն է, որ նա ցանկանում է դիպչել ձեզ և այդպիսով ցուցադրել իր զգացմունքները։

7. Նա ժպտում է, երբ հեռվից տեսնում է ձեզ

Դա խոսում է այն մասին, որ նա սպասում է ձեր հանդիպումներին, որ կարոտել է՝ թեկուզ եթե նա ինքը դա չի գիտակցում։ Այդպիսի ջերմ և անկեղծ ժպիտը ամբողջությամբ ցուցադրում է նրա զգացմունքները ձեր հանդեպ։

8. Շռայլություններ է անում

Առանց առիթի ծաղիկներ, շոկոլադներ, տարբեր տեսակի մանրուքներ է նվիրում։ Դա ուշադրության նշան է։ Թվում է թե հասարակ բան է, բայց դա հիշեցում է կնոջը, որ տղամարդը անտարբեր չէ իր հանդեպ։

9. Համբուրում է ձեր ձեռքը

Դա շատ հուզումնալից ժեստ է, որից հաճախ կանայք փշաքաղվում են։ Տղամարդու համար այդ համբույրը ենթագիտակցորեն շատ մեծ նշանակություն ունի։ Ձեռքը համբուրելը դա ողջույն չէ, ոչ։ Դա հուզումնալից հպումներ են, որը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր պահի։

10. Երկար գրկում է ձեզ

Երբեմն, երբ անհրաժեշտ է լինում հրաժեշտ տալ, թեկուզ և կարճ ժամանակով, տղամարդը ընդհակառակը՝ ամուր գրկում է ձեզ, չուզենալով բաց թողնել։ Դա խոսում է նրա զգացմունքների մասին և նաև այն մասին, որ չի ուզում ձեզնից բաժանվել։

Եթե ցանկանում եք հասկանալ, թե որքան թանկ եք ձեր տղամարդու համար՝ ուշադրություն դարձրեք մանրուքներներին և ուշադրության նշաններին։Դուք կզարմանաք, երբ հասկանաք, թե որքան հոգատար կարող են լինել տղամարդիկ։

Ըստ marketium.ru-ի

Թարգմանությունը՝ mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
10 տղամարդկային արարք, որոնք բղավում են այն մասին, որ նա Ձեզ սիրում է
Ինչպե՞ս փաթաթել ականջակալները, որպեսզի դրանք չխառնվեն