fbpx

Կյանքի 12 օրենք, որոնք իրականում գործում եմ, նույնիսկ եթե չեք հավատում դրանց

Նյուտոնի երրորդ օրենքն ասում է. «Յուրաքանչյուր ազդում միշտ ունի հավասար և հակադիր հակազդում»: Բայց դա վերաբերվում է ոչ միայն ֆիզիկական երևույթներին՝ իրականում մոտավորապես նույն բանը տեղի է ունենում նաև մեր կյանքում: Երբ մենք մտածում ենք ասում կամ որևէ արարք ենք գործում, մենք գործողության մեջ ենք դնում ուժ, որը մեզ կպատասխանի նույն կերպ:

Mediamag.am-ը կիսվում է ձեզ հետ կյանքի 12 օրենքներով, որոնք կօգնեն ձեզ դառնալ երջանիկ և ավելի ինքնավստահ:

1. Պատճառի և հետևանքների օրենք

Ինչ էլ որ անենք տիեզերքում, այն մեզ միշտ ետ կվերադարձնի: Այդ պատճառով, եթե մենք ուզում ենք սեր, իսկական ընկերություն կամ երջանկություն ձեռք բերել՝ ապա առաջին հերթին ինքներս պետք է սիրենք մտերիմներին, լինենք հավատարիմ ընկեր և մարդկանց երջանկացնենք:

2. Արարման օրենք

Ճիշտ ներքին վիճակի բանալին՝ անկախությունն է շրջապատող աշխարհից: Դրան հասնելու համար պետք է լինես այնպիսին, ինչպիսին, որ կաս և շրջապատես քեզ այնպիսի մարդկանցով, այնպիսի իրերով, որոնց իրոք սիրում ես և ուզում ես տեսնել քո կյանքում:

3. Խոնարհության օրենք

Մենք չենք կարող փոխել իրավիճակն այնքան ժամանակ, քանի դեռ չենք ընդունել այն: Իսկ եթե մենք ինչ-որ մեկի մեջ թշնամի ենք տեսնում, դա նշանակում է, որ առայժմ կողմնորոշված չենք գոյատևման ավելի բարձր մակարդակի:

4. Աճի օրենք

Մեզ համար գլխավորը՝ որպեսզի աճենք և մեծանանք ինքներս, այլ ոչ թե մեր շուրջը գտնվող մարդիկ, քաղաքներն ու տեխնոլոգիաները: Չէ՞ որ մեր կողմից բաց թողնված կյանքն ու ժամանակը՝ այն ամենն է, ինչ ունենք իրականում:

5. Պատասխանատվության օրենք

Կյանքը՝ հայելի է: Եթե կյանքում ինչ-որ բան այնպես չի ընթանում, նշանակում է, որ մենք ինքներս ունենք ներքին պրոբլեմներ և հենց այդ պատճառով մենք պետք է մեզ վրա պատասխանատվություն վերցնենք տեղի ունեցածի համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրենք:

6. Փոխկապակցվածության օրենք

Նույնիսկ եթե այն, ինչ մենք անում ենք թվում է անկարևոր՝ շատ կարևոր է անել դա, քանի որ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է: Առաջին քայլը չի կարող ավելի կարևոր լինել, քան վերջինը, և հակառակը՝ քանի որ այդ երկուսն էլ խնդիրը լուծելու համար շատ կարևոր են:

7. Կենտրոնացման օրենք

Հնարավոր չէ մտածել երկու բանի մասին միաժամանակ: Եթե կենտրոնանաք որևէ կարևոր բանի որոնման վրա՝ օրինակ հոգևոր արժեքների, ապա գլխում տեղ չի մնա ժլատության և բարկության համար:

8. Ընկալման օրենք

Մենք իրականում հասկանում և ընկալում ենք այն, ինչ կիրառում ենք գործնականում: Եթե մենք ինչ-որ բան ճիշտ ենք համարում, բայց պատրաստ չենք դա ապացուցել՝ նշանակում է մենք ունենք ընդամենը կարծիք, այլ ոչ գիտելիք:

9.  «Այստեղ և հիմա»-ի օրենք

Անցյալը փորփրելը և ապագայի մասին կպչուն երազանքները շեղում են մեզ այն ամենից ինչ տեղի է ունենում ներկա պահին, իսկ վարքի հին մոդելները և հին երազանքները խանգարում են գտնել նորը:

10. Փոփոխության օրենք

Պատմությունը կկրկնվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք դասեր չենք քաղել նրանից, դասեր որ կփոխեն մեր ճանապարհը: Այդ պատճառով պետք չէ ամեն անգամ նույն բանն անել՝ ընդ որում սպասելով տարբեր արդյունքների:

11. Համբերության և վարձատրության օրենք

Յուրաքանչյուր վարձատրություն պահանջում է ջանքերի ներդրում, իսկ կյանքի իրական ուրախությունը կայանում է նրանում, որ պետք է շարունակել համառորեն ջանալ, իմանալով, որ վաղ թե ուշ մենք կհասնենք նպատակին:

12. Նշանակության և ոգեշնչման օրենք

Մենք ստանում ենք միայն այն, ինչին արժանացել ենք, չէ՞ որ ինչ-որ բանի իրական արժեքը հավասար է այն էներգիային և ուժերին, որոնք մենք ծախսել են ցանկալիին հասնելու համար: Բայց միան նա, ով սիրում է տալ, ունակ է ստանալ ոգեշնչող որևէ բան:

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
Կյանքի 12 օրենք, որոնք իրականում գործում եմ, նույնիսկ եթե չեք հավատում դրանց
Ջերմանանք այս մռայլ աշնանային եղանակին ամառային տրամադրությամբ (ֆոտո)