fbpx

10 օգտակար սովորություն, ինտելեկտի անդադար զարգացման համար

Մեր ուղեղը, ինչպես մկանները՝ պարբերաբար մարզման կարիք ունի:

Mediamag-ը ձեզ է ներկայացնում մտավոր ունակությունները զարգացնելու 10 հնարք, որոնք կբարելավեն հիշողությունը և կսովորեցնեն կառավարել ուղեղի ակտիվությունը:

1. Դիտեք

Ուշադիր և խորը զննումն ու ուսումնասիրությունը թույլ է տալիս տեսնել այն, ինչ անտեսանելի է թռուցիկ հայացքի համար: Դուք ոչ միայն կտեսնեք, այլ կմտորեք, կվերլուծեք և կպատկերացնեք այն, ինչ թաքնված է տեսողությունից:

18680165-344805-900-1452084993-0_111f89_98baac25_orig-1476932507-650-22b653aeb5-1478257183

2. Նոր բան սովորեք

Մարդկանց մոտ, ովքեր չեն դադարում սովորել՝ ուղեղը ավելի հեշտ է ընկալում նոր ինֆորմացիան: Դա սովորություն է դառնում և դժվարություններ չի առաջացնում: Օգտագործեք յուրաքանչյուր հնարավորություն ինչ-որ մեկից փորձ ձեռք բերել, կամ ամեն օր որևէ նոր բան իմանալ:

3. Լսեք

Ձայների հետ միասին, դուք ներս եք թողնում շրջապատող աշխարհի որոշակի մաս: Մի ամաչեք լսել կողմնակի մարդկանց խոսակցությունները փողոցում՝ զբոսանքի ժամանակ: Տարբեր հարցերի շուրջ ուրիշների կարծիքը՝ միշտ էլ մտորելու տեղիք է տալիս:

18680115-344605-900-1452084993-14-1476932838-650-f86222881a-1478257183

4. Փորձարկեք

Եթե ժամանակ չկա ոչ դուրս գալու հարմարավետության շրջանակից, ոչ էլ նոր ուղղությամբ առաջ գնալու, հնարավոր է բաց թողնել

շատ կարևոր որևէ բան, ինչը ունակ էր դեպի լավը փոխել ձեր կյանքը: Սկսեք փորձարկումներ անել ձեր հետաքրքրությունների հետ, փորձեք հետաքրքրվել նրանով, ինչը երբեք ձեզ չի հետաքրքրել:

5. Զարգացեք

Երբեք կանգ մի առեք ձեռքբերումներում, դուրս եկեք շրջանակներից: Դրեք ձեր առաջ նոր նպատակներ և բոլորովին տարբեր ասպարեզներում: Հետզհետե դա սովորություն կդառնա և դուք այլևս քչով չեք բավարարվի:

Ահա գրքերի ցանկ, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը:

18680065-343655-900-1452084993-7-1476932784-650-5a7dd38d86-1478257183

6. Քննարկեք

Կիսվեք իդեաներով այն մարդկանց հետ, ովքեր փորձ ունեն տվյալ ասպարեզում: Դա թույլ կտա համադրել ձեր գիտելիքները և ավելի մոտենալ սպասված արդյունքին:

7. Լուծեք խնդիրներ, վարժություններ և գլուխկոտրուկներ

ՄԻտքն ու մարմինը՝ մեկ ընդհանրություն են: Եթե ինչ-որ բան կարգին չէ մեկի հետ, ապա վաղ թե ուշ մյուսը նույնպես դուրս կգա շարքից: Օրվա մեջ հատկացրեք թեկուզ 20 րոպե՝ ուղեղի մարզման համար:

Ուղեղի մարզման համար բազմաթիվ գլուխկոտրուկներ կգտնեք այստեղ:

18680015-3300060-9-01-650-53c212670e-1470318270-1476932658-650-32e9147584-1478257183

8. Զբաղվեք մեդիտացիայով

Մեդիտացիան թույլ կտա հասկանալ, թե որքանով է զբաղված ձեր միտքը: Այն թույլ կտա թուլանալ, մտքերը իմի բերել և ուղղորդել դրանք ճիշտ հոսանքով:

9. Փորձարկեք ձեր հնարավորությունները

Փորձեք մտածել շրջանակներից դուրս: յուրաքանչյուր հարցի համար փնտրեք հնարավոր բոլոր պատասխանները, այլ ոչ թե միայն նրանք, որոնք մակերեսին են: Երբեք մի հրաժարվեք իդեայից, որը չի ստացվել միանգամից կյանքի կոչել:

18679965-344855-900-1452084993-1-1476932725-650-9b1acd4971-1478257183

10. Խաղացեք բանականության հետ

Օգտագործեք ձեր մտավոր ունակությունները, նույնիսկ եթե առաջին հայացքից թվում է, որ դա անհրաժեշտ չէ: Երբ դուք երևակայում եք և աշխարհներ եք ստեղծում ձեր մտքում, աշխարհներ, որտեղ ամեն ինչ հնարավոր է՝ դուք զարգացնում եք ձեր ուղեղը: Նաև երբ փորձում եք հումոր անել, ծիծաղեցնել ձեր ընկերներին՝ դա նույնպես ուղեղի մարզման հրաշալի տարբերակ է:

Այս մեթոդների էֆեկտիվությունը կախված է դրանց օգտագործման հաճախականությունից: Բայց ոչ մի դեպքում պետք չէ հոգնեցնել ուղեղը: Ուղղակի դիտեք, լսեք և հիացեք շրջապատող աշխարհով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.2 из 5 )
MediaMag
10 օգտակար սովորություն, ինտելեկտի անդադար զարգացման համար
«Paperman» մուլտֆիլմը կրկնօրինակում է «Նշաններ» ավստրալիական ֆիլմի՞ն