fbpx

Հետաքրքիր փաստեր պարի մասին

1. Բրիտանացի գիտնական Հ.Էլիսը, ով ուսումնասիրում է սեռերի փոխհարաբերությունը, հայտնում է, որ պարը դա միմյանց հզոր ֆիզիոլոգիական իմպուլս հաղորդելու մի միջոց է: Սակայն շատ խորիոգրաֆներ մերժում են բիոլոգիական տեսանկյունից այս պնդումը: Նրանք պնդում են, որ պարը ավելին է, որի հիմքում ընկած է հոգու շարժումը:

2. Սալսա պարի ժամանակ կնոջ համար շատ ավելի հեշտ է, քան տղամարդու, քանի որ ամբողջ նախաձեռնությունը տղամարդունն է, իսկ կնոջը մնում է հետևել և կրկնել շարժումները: Այս պարը ծնվել է Կուբայում և երկար ժամանակ արգելված է եղել:

3. Մեր դարում մոդայիկ է դարձել, երբ աղջիկները բարձրանում են սեղանին և պարում: Այսպիսի ավանդույթ առաջացել է 1894թ. ֆրանսիայում: Երկու երիտասարդ Փարիզցի նկարիչ երեկո են կազմակերպում տանը երկու բնորդուհու հետ: Բավական քանակով գինի է խմվում և աղջիկները արբելով, բարձրանում են սեղանին և սկսում շպրտել իրենց վրայի հագուստը: Ըստ լեգենդի հենց այդ օրը ծնվեց ստրիպ պարը:

4. Տանգո լեգենդար պարը ծնվել է Արգենտինայի մայրաքաղաքում: Ժամանակ կար, երբ այս պարը պարում էին բացառապես միայն տղամարդիկ և երբեմն նույնիսկ զույգերով: Եվ դա համարվում էր նորմալ: Իրար կողք կողքի պարող տղամարդկանց ոչ մեկ չէր նախատում: Իսկ պարում էին միայն տղամարդիկ, քանի որ այդ ժամանակ թեթև վարքի կին գրեթե չկար: Մինչ տղամարդիկ ցուցադրում էին իրենց շոուն, կանայք ընտրում լավագույնին: Պարահրապարակներում հաճախ վեճեր էին ծագում և ոչ հազվադեպ բանը հասնում էր նաև սպանության:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag