Մեր ժամանակներում անկեղծ լինելը բավական ծանր բան է, քանի որ մարդիկ ավելի շատ ուզում են հավատալ ստին։ Ճշմարտությունը մարդկանց վախեցնում է՝ նույնիսկ եթե դա հաճելի ճշմարտություն է։ Միայն ուժեղ մարդը կարող է ամեն ինչում և բոլորի հետ անկեղծ լինել։ Եվ առաջին հերթին ինքն իր հետ։ Գոյություն ունի ճշմարտություն ասելու 5 մակարդակ։ Իսկ ո՞ր մակարդակում եք դուք։
Երբ ես խոսում եմ փոխհարաբերություններում բաց լինելու մասին, հաճախ եմ մտածում ճշմարտություն ասել կարողանալու մասին, որն էլ հենց անկեղծության, բաց լինելու բուն էությունն է։ Ես հասկացա, որ գոյություն ունի ճշմարտություն ասելու հինգ մակարդակ։
Առաջին մակարդակ
Երբ դու ճիշտն ես ասում քեզ քո մասին։ Ինձ համար դա մեծ պրոբլեմ էր, որովհետև ես երկար տարիներ ստում էի ինքս ինձ։ Դժվար է պատկերացնել մի մարդու, ով ստում է ինքն իրեն, բայց դա այնքան հեշտ է ստացվում, և ես դա անում էի երկար տարիներ։
Երկրորդ մակարդակ
Ճշմարտություն ասելու երկրորդ մակարդակն է՝ երբ ճիշտն ես ասում քեզ ուրիշ մարդու մասին։ Պատահել է նաև, որ երկար տարիներ ինքս ինձ ստել եմ այլ մարդկանց մասին։ Օրինակ, երկար տարիներ ինքս ինձ ասում էի, որ ես սիրում եմ ամենառոմանտիկ սիրով մի մարդու, ում հետ էի։ Երբ ես սկսում էի մտածել, որ դա այդպես չէ, երբ ինձ թույլ էի տալիս պատկերացնել այդպիսի բան, երբ անմիջապես. «Լսիր, միգուցե դու այլևս չե՞ս սիրում նրան», իմ ներքին ձայնն ասում էր. «Հիմարություններ մի մտածի, իհարկե դու սիրում ես նրան»։ Որովհետև ես պետք է այդպես մտածեի։ Ինձ համար դա այդպես պետք է լիներ։ Այդպիսով, երկար ժամանակ ես ստում էի ինքս ինձ, քանի դեռ մի գեղեցիկ օր ես ասացի ինձ ճշմարտությունը։ Ես նույնիսկ դա չբարձրաձայնեցի, ուղղակի ասացի ինքս ինձ, ինչը ինձ համար մեծ խոչընդոտի հաղթահարում էր։
Երրորդ մակարդակ
Երրորդ մակարդակը՝ կարողանալ ասել ճշմարտությունը։ Դա այն է, երբ քո մասին ասում ես ճշմարտությունը այլ մարդու, այսինքն մոտավորապես այն, ինչ անում եմ ես հենց հիմա։
Չորորդ մակարդակ
Երբ ասում եմ ճշմարտությունը այլ մարդու մասին՝ հենց իրեն, այդ մարդուն։ Իհարկե իմ ճշմարտությունը, այլ ոչ թե բացարձակ ճշմարտությունը։ Բացարձակ ճշմարտություն օբյեկտիվորեն գոյություն չունի, բայց ես կիսվում եմ սեփական ճշմարտությամբ այլ մարդու մասին՝ հենց իր հետ։
Հինգերորդ մակարդակ
Երբ ասում եք ճշմարտությունը բոլորին և ամեն ինչի մասին։ Եվ եթե դուք կարողանաք անել այս հինգ քայլերը՝ դուք հինգ քայլով կմոտենաք երկնքին, որովհետև երկնքին (դադար) անհրաժեշտություն չկա խաբել։