fbpx

Բերնարդ Շոուի 30 մեջբերում ընդդեմ նվնվոցի և ծուլության

Միակ դասը, որ կարելի է քաղել պատմությունից, դա այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում։

Աշխարհը բաղկացած է անգործներից, ովքեր ցանկանում են ոչինչ չանելով փող ունենալ և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել, բայց չհարստանալ։

Պարը՝ դա հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտումն է։

Ատելությունը՝ վախկոտի վրեժն է իր ապրած վախի համար։

Մենք իրավունք չունենք օգտագործել երջանկություն՝ չարտադրելով այն։

Իդեալական ամուսինը՝ ամուսինն է, ով գտնում է, որ ունի իդեալական կին։

Կարողանալ դիմանալ միայնությանը և դրանից օգուտ քաղել՝ մեծագույն շնորհ է։

Ազնիվ լինելը վտանգավոր չէ՝ մանավանդ որ դուք նաև անխելք եք։

Երբեմն պետք է կարողանալ ծիծաղեցնել մարդկանց, որպեսզի կարողանանք նրանց շեղել մեզ կախելու ցանկությունից։

Մտերիմի հանդեպ ամենամեծ մեղքը ատելությունը չէ, այլ անտարբերությունն է։ Ահա անմարդկայնության գագաթնակետը։

Կանայք ինչ-որ կերպ կարողանում են կռահել, թե ում հետ մենք կարող ենք նրանց դավաճանել։ Երբեմն նույնիսկ մինչ այն, երբ մենք ինքներս դա կկռահենք։

Չկա այնպիսի կին, ում հաջողվել է ասել «մինչ հանդիպում» 30 բառից պակաս բառերով։

Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան տաղտկալիի։ Ճիշտ է, նրանց երբեմն խեղտում են, սակայն հազվադեպ են լքում։

Ալկոհոլը՝ դա ցավազրկող է, որն օգնում է թեթև տանել վիրահատությունը, որի անունն է կյանք։

Իրականության օբյեկտիվ ընկալման զգացողությունը, մարդիկ, ովքեր օժտված չեն դրանով, հաճախ անվանում են ցինիզմ։

Նա, ով կարողանում է անում է, ով չի կարողանում՝ սովորեցնում է ուրիշներին։

Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստանում եք։

Ծերանալը տաղտկալի է։ Սակայն դա երկար ապրելու միակ տարբերակն է։

Միակ դասը, որ կարելի է քաղել պատմությունից, դա այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում։

Թերթը՝ տպագրական օրգան է, որը տարբերություն չի տեսնում հեծանիվից ընկնելու և քաղաքակրթության կործանման միջև։

Դեմոկրատիան՝ փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է վերև նայել, քանի դեռ այլ մարդիկ փորփրում են ձեր գրպանները։

Եթե դուք ունեք խնձոր և ես նույնպես ունեմ խնձոր, և եթե մենք միավորվենք այդ խնձորներով, ապա և՛ դուք, և՛ ես կմնանք մեկական խնձորով։ Իսկ եթե դուք իդեա ունեք և ես ունեմ իդեա և մենք փոխանակվում ենք այդ իդեաներով, ապա երկուսս էլ կունենանք երկուական իդեա։

Առողջ միտքն ու աշխատասիրությունը լրացնում են տաղանդի բացը, այն դեպքում, երբ դուք կարող եք լինել հանճարների հանճարը, սակայն հիմարության պատճառով կարող եք կործանել ձեր կյանքը։

Կոչումներն ու տիտղոսները հորինվել են այն մարդկանց համար, որոնց արժանիքները երկրի առաջ անվիճելի են, սակայն անհայտ են այդ երկրի ժողովրդին։

Մարդը նման է աղյուսի՝ այրվելով ամրանում է։

Համբավը՝ դիմակ է, որը մարդը ստիպված է կրել նույն կերպ, ինչպես տաբատը կամ պիջակը։

Մարդն, ով ոչնչի չի հավատում՝ վախենում է ամեն ինչից։

Բնությունը տանել չի կարողանում դատարկությունը՝ այնտեղ, որտեղ մարդը չգիտի ճշմարտությունը, այդ դատարկությունը լրացնում է ենթադրություններով։

Գիտակից մարդը համակերպվում է աշխարհին, անգիտակիցը՝ փորձում է աշխարհը համակերպել և հարմարեցնել իրեն։ Հենց այդ պատճառով առաջընթացը միշտ կախված է անգիտակիցներից։

Հարուստ մարդիկ, ովքեր չունեն համոզմունքներ, շատ ավելի վտանգավոր են ժամանակակից հասարակության մեջ, քան աղքատ կանայք, ում մոտ բացակայում է բարոյականությունը։

Այժմ, երբ մենք սովորել ենք թռչնի նման թռնել, սուզվել և լողալ ջրում ինչպես ձուկը, մեզ ընդամենը մեկ բան է պակասում՝ ապրել Երկրի վրա ինչպես մարդ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Բերնարդ Շոուի 30 մեջբերում ընդդեմ նվնվոցի և ծուլության
Գրում են ընթերցողները. Տաթև Մելքումյան – Կներես