Ռեմարկի մեջբերումները դուրս են ժամանակից և տարածությունից…
Առաջին մարդը, ում մասին մտածում ես առավոտյան և վերջին մարդը, ում մասին մտածում ես գիշերը՝ կամ երջանկությանդ կամ էլ ցավիդ պատճառն է:
Խիղճը, սովորաբար, տանջում է նրանց մոտ, ով մեղավոր չէ:
Յուրաքանչյուր աշխարհ ոչինչ չարժե, եթե չկա աշխարհ սրտում:
Ամենաթեթև բնավորությունն ունեն ցինիկները, ամենածանրը՝ իդեալիստները: Ձեզ դա տարօրինակ չի՞ թվում:
Քանի մարդն ապրում է՝ ոչինչ կորած չէ:
Ավելի լավ է մեռնել, երբ ցանկանում ես ապրել, քան ապրրել այնքան, որ ցանկանաս մեռնել:
Եվ ինչ էլ որ մեր հետ կատարվի՝ սրտին մոտ մի ընդունեք: Աշխարհում շատ քիչ բան կա, որ երկար ժամանակ կարևոր է լինում:
Ով ցանկանում է պահել՝ նա կորցնում է: Նա, ով պատրաստ է ժպիտով բաց թողնել՝ նրան ամեն կերպ փորձում են պահել:
Երջանկությունը ամենաանորոշ և ամենաթանկարժեք բանն է աշխարհում:
Գիտակցությունը տված է մարդուն, որպեսզի նա հասկանա, որ միայն գիտակցությամբ ապրելն անհնար է:
Միայն դժբախտը գիտի ինչ բան է երջանկությունը: Երջանիկը կյանքի ուրախությունն ընկալում է ոչ առավել, քան մանեկենը՝ նա միայն ցուցադրում է ուրախություն, սակայն այն նրան տրված չէ: Լույսը լույս չի տալիս, երբ լուսավոր է: Այն լույս է տալիս մթին:
Քանի մարդը չի հանձնվել՝ նա ուժեղ է իր ճակատագրից:
Ի՞նչ կարող է մարդը տալ մեկ ուրիշ մարդուն, բացի ջերմությունից: Եվ ի՞նչ կա առավել դրանից:
Կինը սիրուց խելոքանում է, իսկ տղամարդը՝ կորցնում գլուխը:
Հիշիր տղա՝ երբեք և երբեք և կրկին երբեք ծիծաղելի չես լինի այն կնոջ աչքերում, հանուն որի ինչ-որ բան ես անում:
Կյանքը՝ առագաստանավ է, որի վրա չափից շատ են առագաստները: Այնպես որ յուրաքանչյուր պահի այն կարող է շրջվել:
Այն՝ ինչ չես կարողանում ստանալ, միշտ ավելի լավն է թվում նրանից, ինչ ունես: Դրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիզմն ու ապուշությունը: