«Արվեստը՝ այն չէ ինչ տեսնում եք, այլ այն, ինչ ստիպում է տեսնել ուրիշներին», – ասել է ֆրանսիացի մեծ նկարիչ Էդգար Դեգան: Նրա մահվանից 100 տարի անց, ամերիկացի նկարչուհի Ալեքսա Միդը գտել է Դեգայի խոսքերն ապացուցող յուրահատուկ տարբերակ:
Ալեքսան ապշեցուցիչ նկարներ է նկարում, մարդկային մարմինը օգտագործելով որպես կտավ: Այսինքն նա բառացիորեն նկարում է մարդկանց վրա՝ վերածելով նրանց 2D նկարազարդումների: Մոդելների վրա ճիշտ դասավորված լույսն ու ստվերը նույնպես օգնում են ստանալ կտավի էֆեկտ: Ալեքսան ֆոտոշոփ չի օգտագործում և դա դժվար է պատկերացնել, որովհետև նրա աշխատանքները անչափ իրական տեսք ունեն:
Mediamag.am-ը առաջարկում է հիանալ տաղանդավոր նկարչուհու աշխատանքներով:
Ինքնասիրահարվածություն
Գրավիտացիա
Երկու կողմ
Շարժում
4 պատի ներսում
Կանգառ
Տուրիստ
Տեսարան
Հանդիպում
Մինի կուպեր
Թախիծ
Զսպվածություն
Սելֆի
Կասկած
Դժվար է պատկերացնել, բայց նրանք իրական են