fbpx

Ի՞նչ է կատարվում աշխարհում 1 րոպեի ընթացքում

1 րոպեն ժամանակի շատ փոքր հատված է, ինչ-որ արժեքավոր բան անելու համար:

Ինչպես հայտնի է օրը բաղկացած է 1440 րոպեից, իսկ տարին 525600 րոպեից: Եվ եթե այս ամենին ավելացնենք նաև ամբողջ մարդկությանը, կպարզվի, որ շատ ու շատ բաներ են տեղի ունենում աշխարհում 1 րոպեի ընթացքում և այն զարմանալի կերպով լեցուն է կյանքով:

Ահա մի քանի հետաքրքրաշարժ փաստ, թե ի՞նչ է տեղի ունենում աշխարհում 1 րոպեի, կամ 60 վայրկյանի ընթացքում:

Փաստեր մարդու մասին303cf152c5c41889d6e3bba8d3733fc0

  • 258 երեխա ծնվում է ամբողջ աշխարհում:
  • 72 սրտի զարկ:
  • 113 երեխա ծնվում է աղքատության մեջ:
  • 15 երեխա ծնվում է իծնե թերություններով:
  • 107 մարդ մահանում է, որոնցից 2-ը ավտովթարներում:
  • 300 միլիոն բջիջ մեր օրգանիզմից մահանում են:
  • 10 միլիոն ծխախոտ է ծխվում, 7 մարդ մահանում է ծխելուց:
  • 15000 դոլար է վաստակում Բիլ Գեյթսը՝ աշխարհի ամենահարուստ մարդը:
  • 116 մարդ ամուսնանում է:
  • 144 մարդ նոր բնակարան է տեղափոխվում:
  • 9 նոր դեպք է գրանցվում ՁԻԱՀ-ի:
  • 34 մարդու մոտ քաղցկեղ է ախտորոշվում:

Փաստեր աշխարհի մասինSONY DSC

  • 360 անգամ կայծակ է հարվածում:
  • 5 երկրաշարժ է գրանցվում ամբողջ աշխարհում:
  • 2 468 177 կգ աղբ է հավաքվում:
  • 6 206 232 կգ ածխաթթու գազ է բաց թողնվում մթնոլորտ, որպես հանածո վառելանյութի այրման կողմնակի արտադրանք:
  • 58 ինքնաթիռ վեր է բարձրանում ամբողջ աշխարհում:

Ինտերնետ վիճակագրություն8f549664efb826a6787b9f0f3dbd5367

  • 2 000 000 որոնողական հարցում Google-ում:
  • 72 ժամ տեսանյութ է հրապարակվում Youtube-ում:
  • 571 նոր կայք է հայտնվում:
  • 204 000 000 հաղորդագրություն է ուղարկվում էլ. փոստով:
  • 278 000 թվիթ է հրապարակվում Twitter-ում:
  • 1 400 000 րոպե է ծախսվում Skype-ում բարեկամների և ընկերների հետ զրույցներում:
  • 243 000 լուսանկար է հրապարակվում Facebook-ում:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ է կատարվում աշխարհում 1 րոպեի ընթացքում
9 նշան այն բանի, որ Դուք երբեք չեք հարստանա