fbpx

Կարդում ենք շրթունքներով. բնավորության ի՞նչ գաղտնիքներ կարելի է իմանալ շրթնահետքերով

Երբ մենք խոսում ենք շրթունքների մասին, դա հիմնականում այնպիսի հատկանիշներ են, ինչպիսին են «մեծ», «փոքր», «հաստ», «բարակ»: Երևի թե այսքանը: Բայց պարզվում է շրթնահետքերով շատ բան կարելի է իմանալ մարդու մասին:

Եթե խոսենք ձևի մասին…

otpechatok-gub_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Եռանկյուն

Դուք օգնում եք ուրիշներին հասնել իրենց նպատակներին: Դուք կարողանում եք տեսնել թե ինչ ունակություններ են թաքնված մարդու մեջ և կարող եք այնպես անել, որպեսզի նրանք կարողանան բացահայտել իրենց տաղանդը:

Ուղղանկյուն

Ձեր վրա է հիմնված բառացիորեն ամեն բան: Դուք այնպիսի մարդ եք, ով խորհուրդ կտա, կարող է պարտքով գումար հատկացնել, կարող է նույնիսկ տալ իր վերջին շապիկը: Ձեր ընկերության մեջ ձեզ կարելի է անվանել կնքամայր կամ կնքահայր:

Ռոմբ

Դուք նման եք եռանկյունուն նրանով, որ օգնում եք ուրիշներին հասնել բարձունքների: Բայց դուք ինքներդ ամբողջ ուժով ձգտում եք հաջողության:

Եթե խոսքը վերաբերում է չափսին…

otpechatok-gub_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Փոքր

Դուք կենտրոնանում եք դետալների վրա: Դուք այն մարդն եք, ով կկատարի աշխատանքը՝ հաշվի առնելով բոլոր մանր առանձնահատկություններն ու դետալները: Դուք գնահատում եք ճշգրտությունն ու ճշտապահությունը:

Միջին

Դուք շատ զբաղված մարդ եք և անընդհատ ձգտում եք բալանսավորել ժամանակը աշխատանքի, տան և հանգստի միջև: Դուք նման եք աճպարարի, ով փորձում է բռնել երկնքից թափվող բազում գնդակներ:

Մեծ

Դուք պատկանում եք մարդկանց այն տեսակին, ով պետք է անի իդեալական, իսկ եթե ոչ ուրեմն ավելի լավ է ընդհանրապես չանել: Յուրաքանչյուր խնդրի մոտենում եք ամենայն պատասխանատվությամբ:

Եթե խոսքը վերաբերում է հաստությանը…

otpechatok-gub_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Վերին հաստ շուրթեր՝ կարողանում եք լսել:

Ստորին հաստ շրթունք՝ դուք առատաձեռն եք և էմոցիոնալ:

Վերին բարակ շուրթեր՝ դուք պահանջկոտ եք:

Ստորին բարակ շրթունք՝ Լավ գլուխ եք հանում թվերից և փողերից:

Եթե խոսքը վերաբերում է ծալքերին…

otpechatok-gub_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Շրթունքների վրա ոչ ակնհայտ ծալքերը խոսում են այն մասին, որ դուք չափից դուրս եք ուշադրություն դարձնում մանրուքներին: Հաճախ նյարդայնանում եք անիմաստ բաներից:

Ակնհայտ ծալքերը վկայում են այն մասին, որ դուք խորը հոգևոր մարդ եք: Հավատում եք, որ ինչ-որ տեղի է ունենում՝ բարին դա է: Հիմնվում եք ինտուիցիայի վրա, որը գրեթե ձեզ չի դավաճանում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կարդում ենք շրթունքներով. բնավորության ի՞նչ գաղտնիքներ կարելի է իմանալ շրթնահետքերով
Գարնանային գիշերահավասար, կամ աստղագիտական գարուն