fbpx

Mediamag.am-ի ֆեյսբուքյան էջը «բարեկամների» բողոքների արդյունքում արգելափակված է

Հարգելիներս, արդեն քանի ամիս է Mediamag-ի ֆեյսբուքյան հիմնական էջը գտնվում է ակտիվ «քարկոծման» մեջ: Որոշ մարդիկ որոշել են վերջ դնել այս կայքի գոյությանը և ներդրել են իրենց ողջ ուժերը, որպեսզի փակեն կայքի ֆեյսբուքյան էջը: Իսկ ֆեյսբուքյան էջը՝ դա արդի բոլոր կայքերի ծանր հրետանին է: Վերացնելով ծանր հրետանին, կարող ես հեշտությամբ հաղթել պատերազմը: Սակայն  ի՞նչ պատերազմ: Մեդիամագն ու իր թիմը ողջ գործունեության ընթացքում ոչ մեկին վատություն չեն արել, չեն գողացել կայքերի կոնտենտներ, չեն գողացել թրաֆիկներ, կեղծ լուրեր չեն տարածել և քաղաքական որևէ ուղղվածություն էլ չունեն և ընդհանրապես քաղաքականության մասին չենք էլ գրում: Ո՞վ պետք էր այսքան ատեր այս կայքը, ո՞ւմ է այդքան խանգարում այն…

Ինչևէ, սա հարցեր են, որոնց պատասխանը մենք չունենք: Այս ամենից միայն պարզ դարձավ, որ Mediamag.am-ը հայկական վեբ տիրույթում կայացած և իր ուրույն տեղը զբաղեցնող տեղեկատվական-ժամանցային մեդիա նախագիծ է: Այն այնքան կայացած է, որ նրա հաջողությունները սկսել են զայրացնել և նույնիսկ խանգարել որոշ մարդկանց:

Բայց քանի որ, ինչպես ասում են, մենք հեշտ պարտվողներից չենք, մենք ստեղծել են ևս մեկ ֆեյսբուքյան էջ ու հույս ունենք որ այս էջի հավանողների քանակը շատ շուտ կհասնի նախորդ էջի հավանումների քանակին՝ 135 000: Իհարկե, առանց ձեր աջակցության՝ առանց ձեր լայքերի դա անհնար կլինի անել:

Ուստի խնդրում ենք,  հավանեք այս նոր էջը, դուրս չգալով նախորդից, քանի որ հույս ունենք, որ ֆեյսբուքի հետ բանակցությունների արդյունքում կկարողանանք վերականգնել հին էջը: Տեղեկացրեք ձեր ընկերներին նոր էջի մասին, թող նրանք նույնպես հավանեն:

Mediamag-ն այսօր ունի Ձեր աջակցության կարիքը, ինչպես երբեք:

Մեր ֆեյսբուքյան նոր էջի հասցեն է՝ https://www.facebook.com/mediamag1 միացեք…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Mediamag.am-ի ֆեյսբուքյան էջը «բարեկամների» բողոքների արդյունքում արգելափակված է
Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»