fbpx

Ինչպես են տղամարդիկ տանում բաժանումը: Պատմություն առաջին դեմքից

Ես գիտեմ, թե ինչ է կորուստը․․․

Ես տղամարդ եմ: Եվ երբեմն ես ուղղակի չգիտեմ՝ արժե՞ արդյոք գրել սեփական զգացմունքների և փորձի մասին: Որովհետև տղամարդկանց շուրջ միշտ գոյություն է ունեցել կարծրատիպ, որ մենք պետք է լինենք ուժեղ և դիմացկուն: Մեզանից սպասում են ամրություն, կարծես ոչինչ չի կարող մեզ ցավեցնել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է սրտային հարցերին: Բայց ինձ այդ ամենը հոգնեցրել է: Ես դրա տակ չեմ ստորագրել: Չնայած ես դեռևս անհարմար եմ զգում իմ էմոցիաների և զգացմունքների համար, բայց այնուամենայնիվ ինձ անհրաժեշտ է խոսել և գրել դրանց մասին:

Եվ հենց այդ պատճառով հիմա ուզում եմ գրել այն մասին, թե ինչի համար եմ ես այդքան դժբախտ: Ես ուզում եմ գրել այն մասին, թե ինչից է, որ իմ աշխարհը շուռ է եկել: Ես ուզում եմ գրել այն մասին, թե ինչի համար եմ ափսոսում՝ ափսոսում եմ սիրո համար: Որովհետև ես հոգնել եմ լսել թե իբր տղամարդիկ չեն տառապում բաժանումից: Ես հոգնել եմ լսել, թե ինչպես են մարդիկ ինձ խորհուրդ տալիս մոռանալ և շարժվել առաջ, կարծես իմ զգացմունքները ոչինչ չարժեն, չէ՞ որ ես կին չեմ:

Ատում եմ, երբ ինձ ասում են, որ այդ ամենը ես պետք է պահեմ իմ ներսում, որովհետև ես գիտեմ, որ դրանից ինձ համար ավելի վատ կլինի: Իմ սիրտը կոտրել են և ես դրա հետ մի բան պետք է անեմ: Միգուցե ես դրանից հետո մինչև վերջ չվերականգնվեմ: Բայց ես գիտեմ, որ դա կախված ժայռ է, որի վրայով ես պետք է բարձրանամ վեր՝ այնտեղ որտեղ ցանկանում եմ լինել իմ կյանքում: Ես հոգնել եմ, որ ինձ ստիպում են կմախքներ թաքցնել պահարանում: Ես արդեն այնքան հսկայական էմոցիոնալ բեռ եմ կրում, որ ես նույնիսկ չգիտեմ, թե որքան կարող եմ դիմանալ:

Երբեմն ես ցանկանում եմ միայն պառկել և քնել՝ մինչև չանցնեն բոլոր պրոբլեմները: Այնպիսի տպավորություն է, կարծես անտեսանելի ասեղները խոցում են մաշկս՝ ստիպելով ինձ համակերպվել իմ տխուր իրականության հետ: Իմ գիտակցությունը դավաճանում է ինձ: Նա ստիպում է ինձ մտածել այն մասին, ինչը ստիպում է ինձ ծանրություն զգալ իմ որովայնում: Նա ստիպում է ինձ բախվել այն բանի հետ, ինչը ես ինքս չեմ հասկանում: Սովորաբար ես կարողանում եմ ինձ ինչ-որ բանով շեղել: Ես շատ էներգիա և ուշադրություն եմ վատնում, որպեսզի կարողանամ կենտրոնանալ կյանքի ավելի դրական բաների վրա:

Բայց հետո իմ գիտակցությունը կրկին վերադարձնում է ինձ այն մտքերին, թե ինչպես ես կորցրեցի իմ սերը, որը կարող էի պահպանել: Ես տղամարդ եմ, ով իրականում հասկանում է, թե ինչ է կոտրված սիրտը, որովհետև ես ապրել եմ դա: Ես մինչև հիմա ապրում եմ դա, և ինձ խելագարության է հասցնում այն, որ տղամարդիկ չեն կարող ազատ խոսել այն մասին, թե որքան ծանր է նրանց համար դա: Իմ տարիքի, նույն իրավիճակում հայտնված տղամարդկանց մեծ մասը ձևացնում են, թե իբր ոչինչ չեն զգում, ապրում են այնպես, կարծես ոչինչ չի փոխվել: Բայց ես չեմ կարող ստիպել ինձ վարվել նույնկերպ: Իմ կյանքը փոխվել է և ես մինչև հիմա չգիտեմ՝ դեպի լաս՞վ, թե՞ դեպի վատ կողմ: Սարսափելի է:

Բայց ես ժամանակ եմ ունեցել մտորել այդ մասին և ահա թե ինչի եմ հանգել: Յուրաքանչյուր տղամարդ, որ իրեն այդպես է պահում՝ կարծես բաժանումը իրեն չի ցավեցրել՝ դա այն տղամարդն է, ով երբեք իրական սեր չի տեսել: Որովհետև յուրաքանչյուր մարդ, ում բախտ է վիճակվել զգալ սերն այնպիսին, ինչպիսին որ կա, մաքուր տեսակով՝ դա այն տղամարդն է, ով երբեք չի ցանկանա կորցնել այդ սերը: Իսկ կորցնելով իրական սերդ, ես դա գիտեմ, որ դա շուռ է տալիս ամբողջ ներաշխարհդ: Ես գիտեմ, թե ինչ է կորուստը: Ես գիտեմ թե ինչ է վստահ չլինել հետագայի վրա: Եվ դրա վրա անհնար է աչք փակել:

Ինչ-որ մեկը կարող է որոշել ճնշել այդպիսի զգացմունքներն իր մեջ: Բայց ես գիտեմ, որ ես իսկական տղամարդ եմ, որովհետև թույլ եմ տվել ինձ սիրահարվել այնպես, ինչպես պետք է: Ես թույլ եմ տվել ինձ դառնալ խոցելի, որովհետև գիտեմ, որ առանց դրա անհնար է մոտ լինել այլ մարդուն: Այո, այժմ ես տառապում եմ նրա կորստից, ում սիրել եմ: Բայց ոչինչ: Ես բավական ինքնավստահ եմ, որպեսզի իմանամ, որ իմ սերը իրական էր: Ինչպես ասում են․ ավելի լավ է սիրել և կորցնել, քան ընդհանրապես երբեք չսիրել:

Թարգմանությունը՝ soulpost.ru-ից


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Ինչպես են տղամարդիկ տանում բաժանումը: Պատմություն առաջին դեմքից
Առօրյա իրերը պարում են երաժշտության ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)