Դու, իհարկե, վստահ ես, որ դրանք խոսում են գեղեցկության և կրեատիվության մասին։ Իսկ գիտնականները բոլորովին այլ կարծիք ունեն։ Այս հոդվածը կարդալուց հետո շատերը հնարավոր է հրաժարվեն հաճախակի սելֆիներից։
Սմարթֆոնների վրա դիմային տեսախցիկների հայտնվելը վեր ածեց մարդկանց նարցիսների, – վստահ են գիտնականները։ Իսկ նրանք, ովքեր բոլորից ավելի շատ են կիսվում սելֆիներով սոցիալական ցանցերում՝ ընդհանրապես հակված են հակասոցիալ վարքի, հայտնում են Օհայոի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։
Նախքան այսպիսի եզրահանգումների հրապարակումը, գիտնականները վերլուծել են 18-ից 40 տարեկան ավելի քան 800 տղամարդկանց վարքը։ Յուրաքանչյուրին տրվել է հարցաթերթիկ, որը որոշում է ինքնաօբյեկտիվության մակարդակը (կենտրոնացում սեփական անձի վրա) և հակասոցիալ վարքը (արհամարական վերաբերմունք մտերիմների հանդեպ)։ Բացի դրանից, հարցման մասնակիցներից յուրաքանչյուրը մանրակրկիտ պատմել է սոցիալական ցանցերում իր վարքի մասին։
Արդյունքները հաստատեցին գիտնականների կասկածները. տղամարդիկ, ովքեր հայտարարում էին սեփական կատարելության մասին, ա) ինքն իրեն «ինսթագրամում էր» շատ ավելի հաճախ, քան մյուսները, բ) ցուցաբերում էին պսիխոպատիկ վարքի նշաններ։ Ի դեպ, արդյունքների մշակման ժամանակ հայտնաբերվեց ոչ պակաս հետաքրքիր օրինաչափություն՝ սոցիալական ցանցերում սեփական լուսանկարի մանրակրկիտ խմբագրումը պարզվում է նույնպես հակասոցիալ վարքագծի նշան է։
«Այլ բառերով ասած, մեկը մյուսի ետևից ինքնալուսանկարներ հրապարակելով, դու ցուցաբերում ես սեփական անձի հանդեպ որոշակի մոլուցք և, ինչպես պարզվեց՝ արհամարանք մտերիմի հանդեպ», – պնդում են հետազոտության հեղինակները։