fbpx

24 բան, որ անհրաժեշտ է անել, որպեսզի ծերությունը դիմավորեք առանց ափսոսանքի

Երիտասարդությունը՝ իմպուլսիվ և վառ պահերով լի ժամանակաշրջան է։ Եթե սեր, ուրեմն հավերժ, իսկ եթե ճանապարհորդություն՝ ուրեմն աշխարհի ծայրը։ Բայ որոշները կասկածում են, ասում են, որ դեռ ամեն ինչ առջևում է։ «Ես դեռ կերգեմ, կպարեմ, կհրավիրեմ այն աղջկան կամ կժպտամ այն տղային, կլինեմ Հնդկաստանում կամ կսովորեմ իսպաներեն…»։ Բայց չէ՞ որ ժամանակը կանգ չի առնում, այն ընթանում է բարձր արագությամբ։

Mediamag-ը առաջարկում է Ձեզ «не думать о секундах свысока» և կիսվում է Ձեզ հետ հրաշալի արկածախնդրությունների ցուցակով, որը պետք է անպայման անել՝ չսպասելով ծերունական իմաստությանը։

1. Դիմավորեք արևածագը անսովոր վայրում

16542965-pexels-photo-large-1470389360-650-c5264117c7-1471583732

Դա կարող է լինել Նորվեգիայում գտնվող Տրոլի լեզուն, փոքրիկ կղզի օվկիանոսում կամ թեկուզ Ձեր տան տանիքը։ Եվ չմոռանաք արևածագը դիմավորելիս երազանք պահել։

2. Կատարեք ճանապարհորդություն

16542715-foto-prikol-06032015-053-1471505973-650-49227d6a0e-1471583732

Ասում են, որ մարդն, ով գումար է ծախսում ոչ թե իրերի, այլ ճանապարհորդության վրա, շատ ավելին է ձեռք բերում։ Եվ իրոք, թեկուզ փոքրիկ ճանապարհորդությունը հարևան քաղաք՝ հաճախ նոր աշխարհներ է բացահայտում։ Իսկ որքան հետաքրքրություններ են թաքցնում այլ երկրները։ Ի դեպ, Ավստրալիայում Դուք կարող եք կատարել ձեր կյանքի ամենահրաշալի սելֆին Քուոկկայի հետ։

3. Ժամանակ գտեք փոքրերի համար

16544315-18820617586_1abc7a1360_o-1470754216-650-0a2b6bb49e-1471583732

Մեծ քույրերը և եղբայրները միշտ զբաղված են, բայց նրանք երբեք չեն ափսոսա փոքրերի հետ անցկացրած ժամանակի համար։ Շատ շուտով, երեկվա փոքրերը կմեծանան և Դուք ընդհանուր բաներ կունենաք։

4. Քայթսերֆինգ տեսականորե՞ն… Միայն պրակտիկա

16543015-C2A3E787-916F-4622-A0BF-8F55206321FC-1471295948-650-1cabbadcd1-1471583732

Ձեզ դո՞ւր է գալիս ջութակ նվագել կամ հիփ-հո՞փ։ իսկ միգուցե Դուք արդեն անգիր եք արել սքեյթբորդինգի և քայթսերֆինգի մասին բոլոր հոդվածնե՞րը։ Ժամանակն է տեսականից անցնել գործնականի։

5. Հաղթահարիր ֆոբիաներդ

16542565-collage15-1470496703-650-cec3d35f24-1471583732

Կարելի է երկար տարիներ վախենալ մթությունից, ջրից, բարձրությունից։ Իսկ կարելի է մարտահրավեր նետել սեփական ֆոբիաներին և դառնալ ավելի ուժեղ և ազատ։

6. Անտարբեր մի անցեք նրանց կողքով, ովքեր Ձեր կարիքն ունեն

16544115-5776989077_76a349297a_o-1470743983-650-32ad642e3f-1471583732

Միգուցե Դուք հենց այն բարի կախարդն եք, ում արդեն վաղուց ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ սպասում է։ Իսկ սկսել միշտ կարելի է փոքրիկ կախարդանքներից՝ օրինակ, մեկ փաթեթ կեր Ձեր բակի փողոցային շան համար։

7. Ի կատար ածեք Ձեր ամենաանհավանական նախագիծը

16543965-7444052000_9f746d3dca_o-1470754757-650-a979aadfc1-1471583732

Ամեն ինչ կստացվի։Նույնիսկ Ձեր իդեայի իրականացման առաջին քայլը՝ արդեն հաղթանակ է։

8. Յուրաքանչյուր իրավիճակում ժամանակ գտեք ուսման համար

16543715-pic_031_clean_790-1470864737-650-35f75dc157-1471583732

Քննությունները միշտ ծածուկ են մոտենում։ Ժամանակ մի ծախսեք, հարմար առիթի դեպքում կարդացեք կոնսպեկտը…

9. Մրցեք, որպեսզի ավելիին հասնեք

16544415-_MG_0066-1471429914-650-783a66269f-1471583732

Մրցակցության ոգին օգնում է մեզ կատարելագործվել յուրաքանչյուր ասպարեզում, դա կլինի խոհարարություն, շինարարություն, դիզայն, կինեմատոգրաֆ, թե հնեաբանական պեղումներ։ Մի բավարարվեք ձեռք բերածով։

10. Օգտագործեք պահը վարպետից սովորելու համար

16543815-pexels-photo-large2-1471355306-650-decb944430-1471583732

Փորձ կարելի է ձեռք բերել, կատարելով սխալներ։ Բայց Դուք կարող եք զգալի նվազեցնել սխալների տոկոսը՝ գտնելով իմաստուն ուսուցչի։

11. Ընկերներով գնացեք կարնավալ

16544365-15812941054_51bc11a465_o-1471006074-650-ac190dc78f-1471583732

Ուրախ խառնաշփոթ, վառ էմոցիաներ և հմայիչ կերպարներ։ Այդպիսի բան չի կարելի բաց թողնել։

12. Ի կատար ածեք Ձեր մանկական երազանքը

16543415-8618645187_6e8243b434_o-1470992934-650-cba19b2119-1471583732

Ախ այդ մանկական երազանքները։ Այստեղ չկա ոչ մի սահմանափակում։ Մենք երևակայում ենք և տեսնում ենք մեզ բազմապիսի կերպարներում, փորձում ենք մեզ խիզախ մասնագիտություններում։ Իսկ ի՞նչն է խանգարում Ձեզ գնալ մինչև վերջ։

13. Պարեք ջրափոսերի մեջ անծանոթ քաղաքում

16544015-7411_5d06_800-1471295829-650-b3ae0bf070-1471583732

Վայելեք երիտասարդությունը և հիասքանչ զգացմունքները։ Ուրախացեք արևին, քամուն, անձրևին։ Եղե՛ք վերջիվերջո վերջին ռոմանտիկը։

14. Խիզախություն ունեցեք՝ մնացեք այնպիսին, ինչպիսին որ կաք

16543315-pexels-photo-60783-large-1470497583-650-d0761f011b-1471583732

Մենք շատ հաճախ ենք լսում. «դա նորմալ է», «այդպես ընդունված է» արտահայտությունները։ Բայց երբ խոսքը գնում է ստեղծագործելու և տաղանդի ցուցաբերման հարցին, ապա այդ բոլոր «ցանկապատերը» անպիտան են դառնում։ Դուք նա եք, ով կաք։ Եվ հրաշալի կլինի, եթե աշխարհը լսի Ձեր երգը։

15. Պայքարեք Ձեր սիրո համար

16543115-9c67d35dd0ee-1470995868-650-47e30069ab-1471583732

Հարաբերությունները կառուցվում են ոչ միայն ուրախ պահերով։ Սիրո մեջ խոչընդոտներ կարող են հայտնվել ինչպես սիրավեպի սկզբում, այնպես էլ որոշ ժամանակ հետո։ Եվ հենց դա կլինի Ձեզ համար փորձություն (իսկ եթե կցանկանաք՝ արկած), որը կփորձի Ձեր զույգի ամրությունը։

16. Մեր մոլորակը մաքուր դարձնելուց՝ մի վախեցեք կեղտոտվել

16542515-11168149186_8b8c3df86a_o-1470855100-650-8257f15e39-1471583732

Այն մեր միակն է։ Մեր տունը՝ մեր գեղեցիչկ Երկիր մոլորակը։ Եկեք հոգ տանենք նրա մասին։

17. Հրաժարվեք թեկուզ մեկ վնասակար սովորությունից

16544265-200472442332344786-1471354263-650-6bcfb62a45-1471583732

Մեզանից ոչ մեկ իդեալական չէ։ Բայց վնասակար սովորությունների մեջ կգտվեն այնպիսիները, որոնց արժե ասել «հաջողություն»։

18. Ցուցաբերեք Ձեր կրեատիվությունը

16542765-dba1f646adddc771bf642ca1947a884b-1471361835-650-994b4e3273-1471583732

Միատարր օրերը գունավորեք Ձեր ներկայությամբ։ Թող աշխատավայրում, տանը և փողոցում Ձեր կրեատիվությունը բացահայտի նոր հորիզոններ։ Եվ նույնիսկ սովորական զբոսանքը կարող է վերածվել մի ամբողջ ներկայացման։

19. Ընկերներով հավաքվեք կրակի շուրջը։ Եվ ոչ մի գաջեթ

16543565-tumblr_mjoeoixZb61r5wsdio1_1280-1470860524-650-883888201e-1471583732

Քննարկումներ սոց. ցանցերում, առցանց կոնֆերանսներ, ընկերոջ հետ զրույց սկայպով։ Տեխնոլոգիան՝ հրաշալի բան է։ Բայց Դուք երբեք չեք մոռանա մտերիմների հետ անցկացված երեկոն կրակի շուրջ։

20. Խորհրդակցեք տատիկի հետ

16544165-5587a06e4d4f6-1470862802-650-5b220762da-1471583732

Դուք չարաչար սխալվում եք, եթե կարծում եք, որ Ձեր տատիկը կատարելության է հասել միայն փքաբլիթներ պատրաստելու մեջ։ Մեր տատիկներն ունեն ոչ քիչ գաղտնիքներ։ Եվ մեկ ի սրտե զրույցը նրա հետ երբեմն կարող է շատ ավելի բան տալ, քան թանկարժեք թրեյնինգները։

21. Ուսումնասիրեք բնական երևույթներն ոչ միայն ինտերնետով

16543165-9993840654_7ba6ec0d0f_k-1470863277-650-05596b3d2a-1471583732

Նույնիսկ եթե Ձեր նոթբուքն ունի ուլտրաժամանակակից էկրան, իսկ հյուրասենյակում կանգնեցված է գերնոր պլազմա՝ դա երբեք չի կարող համեմատվել բնության հետ։ Մասնակից եղեք տեղի ունեցող երևույթներում։ Զգացեք քամու բույրը և թռչունների թևերի թափքը։

22. Դեն նետեք բոլոր պայմանականությունները և գրանցվեք պարի դասերի

16542915-CF_04867-1471008010-650-fce34bd200-1471583732

Ո՞վ է աել, որ Ձեր հասակը, քաշը, կամ շարժուձևը խանգարում են Ձեզ զբաղվել սալսայով կամ բրեյքդանսով։ Այստեղ չկան սահմանափակումներ։ Ուղղակի պարեք հոգով և սրտով և շուրջբոլորը ամեն ինչ կփոխվի։

23. Մի վախեցեք պատասխանատվությունից

16543765-pexels-photo-large3-1470491359-650-c1c62a765b-1471583732

Կան որոշումներ, որոնք միայն Դուք պետք է կայացնեք։ Ինչ-որ մեկի կյանքի համար պատասխանատվություն վերցնելով՝ մենք դառնում ենք ավելի հասուն, իմաստուն,…. և երջանիկ։

24. Հիշե՛ք, որ Ձեր առջև է մի ամբողջ աշխարհ

16543515-tumblr_nhmg6jbIMS1qlzcbho1_1280-1471505631-650-07ccc686d1-1471583732

Բախտը հակված է մեզ փորձությունների ենթարկել։ Սակայն այն ուրախ պահերի առումով նաև առատաձեռն է։ Չէ՞ որ երիտասարդությունը այնքան գեղեցիկ է, իսկ բոլոր ճանապարհներն էլ բաց են Ձեր առաջ։ Մի մոռացեք այդ մասին։ Կանցնեն տարիներ, իսկ այդ հրաշալի պահերը ընդմիշտ կմնան Ձեր սրտում։

Աղբյուրը՝ adme.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
24 բան, որ անհրաժեշտ է անել, որպեսզի ծերությունը դիմավորեք առանց ափսոսանքի
50 թվային նկարազարդում, որոնք բացահայտում են մեր հասարակության թերությունները