✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Միայն մեր սրտին հարազատ մարդիկ կարող են մեզ իրական ցավ պատճառել

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Սրտի վիրաբույժ դոկտոր Լոուենը մի անգամ ասաց, որ իր բոլոր հիվանդները զոհ են դարձել իրենց հարազատ մարդկանց …

Մարդիկ հաճախ սխալներ են թույլ տալիս և վիրավորում են այլ մարդկանց զգացմունքները, բայց միայն այն մարդիկ, ում մենք իսկապես սիրում ենք, կարող են իրական ցավ պատճառել մեզ: Նրանք, ում հետ մենք էմոցիոնալ սերտ հարաբերություններ ենք հաստատել, հսկայական ուժ ունեն մեր վրա, որի հետ ոչ մի այլ ուժ չի կարող համեմատվել:

Դուք կարող եք էմոցիոնալ պաշտպանություն դնել ձեր և չար շեֆի միջև: Դուք կարող եք պարզապես դադարեցնել շփվել այն մարդու հետ, ով փորձում է ձեզ շահագործել: Ազդանշան ունեցող դռներով և լրացուցիչ կողպեքներով դուք ի վիճակի եք պաշտպանվել գողերից: Բայց դուք ի վիճակի չեք թաքնվել կամ փախչել ձեզ մոտ մարդկանցից:

Նրանց հետ մեզ կապում են զգացմունքները, հույզերը, մտքերը: Եվ այս սերտ կապը թույլ է տալիս անսահմանափակ իշխանություն հաստատել մեր վրա:

Ուստի ցավը, որ հարազատ մարդը հասցնում է մեզ, մեր հոգում վերք է թողնում, որը շատ դժվար է բուժել: Եվ ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, նրա կողմից դաժան խոսքերը և գործողությունները կարող են մահվան պատճառ դառնալ նրա համար, ով սիրում է իրեն:

Սրտի վիրաբույժ դոկտոր Լոուենը մի անգամ ասաց, որ իր բոլոր հիվանդները զոհ են դարձել իրենց համար թանկ մարդկանց:

Նրանցից մեկը թունավոր հարաբերություններ ուներ մոր հետ, մյուս հիվանդի հայրը ճնշող անձնավորություն էր: Մեկ այլ հիվանդին լքել էր իր սիրելի կինը, իսկ չորրորդին՝ խաբել ամուսինը:

Պարզվում է, որ այս բոլոր մարդկանց հիվանդանոց են ուղարկել ոչ թե թշնամիները, այլ հարազատները կամ, ինչպես նրանց անվանում են հոգեբանները՝ «հուզականորեն նշանակալից մարդիկ»:

Այդ պատճառով է, որ մեզանից շատերը այնքան են վախենում են, բացել հոգիները և պարզապես վստահել մտերիմ շրջապատի մարդկանց: Այդպիսով, նրանք փորձում են թույլ չտալ, որ իրենց «էմոցիոնալ նշանակալից» մարդը գերիշխի իրենց վրա:

Մենք պետք է ավելի բարի լինենք նրանց հանդեպ, ովքեր էմոցիոնալ կախվածություն ունեն մեզանից: Պարզապես եղեք նրբանկատ, ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

Եվ այնուամենայնիվ, այն մարդը, ով մեզ համար «հուզական նշանակություն ունի», կարող է նաև իսկապես բուժել մեր հոգևոր վերքերը:

Դա կարող է լինել հոգեբան, որը ներշնչում է մեզ վստահություն և հարգանք: Ընկեր, ով դրական ազդեցություն ունի մեզ վրա: Սիրելի զարմիկը՝ խելացի է և փորձառու: Նրանց հետ շփումը մեզ համար կդառնա հակաթույն այն մարդկանց դավաճանական և դաժան խոսքերից և գործողություններից, ում մենք սիրում ենք ամբողջ սրտով:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Միայն մեր սրտին հարազատ մարդիկ կարող են մեզ իրական ցավ պատճառել
Առակ. Հրեշտակն ու ժամանակը
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց