fbpx

20 փաստ մայաների մասին, որոնք կարող են անհավանական թվալ

Մայաները Կենտրոնական Ամերիկայի մինչկոլումբիական շրջանի ամենամեծ քաղաքակրթություններից մեկն էին։ Մայաների քաղաքակրթությունը իրականում նախորդում էր ացտեկներին և հարյուր տարի ավելի է գոյատևել։ Նրանց մշակույթը վերջին 2 հազար տարում ոչ մեկ անգամ է կրել թռիչքներ և անկումներ, իսկ նրանց սերունդները մինչ հիմա բնակվում են Յակուտան թերակղզում։

1. Մայաների լեզուն գոյություն ունի մինչ այսօր

89212885

Չնայած մայաների քաղաքակրթությունը վերացել է, Մեքսիկայի և Գվատեմալայի շատ գյուղական շրջաններում մայաների մշակույթն ու լեզուն գոյություն ունի մինչ այսօր։

2. Մայաների կարելի է հանդիպել Յուկատանում

maya-24

Մոտ 7 միլիոն մայա նախկինի պես կարելի է հանդիպել Յուկատան թերակղզում։ Չնայած մայաները մինչ այսօր գոյություն ունեն, նրանց վերջին ինքնիշխան պետությունը գրավվել է իսպանացիների կողմից դեռևս 1967թ.։

3. Բառեր հնագույն բառապաշարից

maya-23

Շատ լեզվաբաններ գտնում են, որ «ակուլա» (շնաձուկ) բառը իսկզբանե եղել է մայաների լեզվի բառ։

4. Հարթ ճակատներ

maya-22

Մինչկոլումբիական մայաները հաճախ ձգտում էին «բարելավել» իրենց երեխաների ֆիզիկական առանձնահատկությունները։  Մայրերը երեխաների ճակատին տախտակներ էին ամրացնում այնպես, որպեսզի ժամանակի ընթացքում ճակատները դառնային հարթ (հիմնականում դա հանդիպում էր բարձր խավի մոտ)։ Մայաների բարձրաշխարհիկները արծվաքիթ էին, իսկ նրանց ատամները պատված էին նեֆրիտով։

5. Շլդիկությունը որպես ազնվականության նշան

maya-21

Նաև շատ հաճախ նորածինների աչքի առաջ ինչ-որ իր էին կախում, որպեսզի երեխայի մոտ շլդիկություն առաջանա, ինչը համարվում էր ազնվական մարդու առանձնահատկություն։

6. Անունը ի պատիվ ծննդյան օրվա

maya-20

Բոլոր երեխաներին անվանում էին համապատասխան ծնված օրվա։

7. Հին մայաների բժշկությունը

maya-19

Մայաների մոտ բավական զարգացած էր բժշկությունը։ Նրանք կարում էին վերքերը մարդկային մազով, ատամի շապիկներ էին կարողանում դնել և նույնիսկ կարողանում էին պրոթեզներ պատրաստել։

8. Արյունալի զոհաբերություններ

maya-18

Որոշ մայաներ մինչ այժմ արյունալի զոհաբերություններ են կատարում։ Բարեբախտաբար այժմ որպես զոհ հանդես են գալիս հավերը, այլ ոչ թե մարդիկ։

9. Ծեսերի և բժշկության խորհրդավոր նյութեր

maya-17

Մայաները օգտագործում էին բնական նյութեր կրոնական ծեսերում (որպես հալյուցինագեն) և բժշկության մեջ (որպես ցավազրկող)։

10. Գլուխ գնդակի փոխարեն

maya-1716

Ինչպես և ացտեկները, մայաները նույնպես «մեզոամերիկյան գնդակի» մոլի խաղացողներ էին։ Նրանց բոլոր խոշոր քաղաքներում կան մարզադաշտեր։ Նաև այս խաղը սերտ կապված էր գլխատման հետ, ընդորում զոհի դերում հանդես էր գալիս պարտություն կրած թիմը։ Կտրված գլուխները, ինչպես ենթադրում են պատմաբանները, օգտագործվում էին գնդակի փոխարեն։ Այս խաղի ժամանակակից տարբերակը կոչվում է «Ուլամա», և բնականաբար, խաղն այժմ անց է կացվում առանց գլխատման։

11. Բաղնիքը մայաների մշակույթում

maya-13

Շոգեբաղնիքներն ու բաղնիքները մեծ դեր էին խաղում մայաների մշակույթում։ Նրանք գտնում էին, որ քրտնելու պրոցեսը նրանց օգնում է ազատվել ոչ միայն կեղտից, այլ նաև մեղքերից։

12. Չիչեն-Իցա

maya-11

Ավերակներն ու բուրգերն, որոնք այդքան հաճախ ցուցադրվում են լուսանկարներով և ֆիլմերով, ամենայն հավանականությամբ նկարահանվել են Չիչեն-Իցայում՝ մայաների ամենամեծ քաղաքում։ Հետաքրքրականն այն է, որ այս ավերակները 5 տարի առաջ իշխանություններից գնվել է մի անհատ հողագործի կողմից։

13. Զոհերի հանդեպ բռնությունները

maya-10

Բանտարկյալներին, ստրուկներին և այլ մարդկանց, որոնց պետք է զոհաբերեին, ներկում էին կապույտ գույն և հաճախ տանջում։ Հետո նրանց բարձրացնում էին բուրգերից մեկի գագաթ, որտեղ կամ սպանում էին նետահարելով, կամ հանում էին դեռևս բաբախող սիրտը։ Երբեմն քահանաների օգնականները հանում էին զոհի մաշկը, որն իր վրա էր գցում գլխավոր քահանան, որից հետո կատարում էր ծիսական պար։

14. Մայաները չեն կանխատեսել աշխարհի վերջ

maya-9

Չնայած տարածված կարծիքի, մայաներն ունեին ոչ մեկ օրացույց, բայց օրացույցներից ոչ մեկում կանխատեսված չէր 2012թ. աշխարհի վերջ։ Մայաներն ունեին 3 օրացույց, որոնցից մեկը, ինչպես ժամանակակից գրիգորյան օրացույցը, ուներ 365 օրական ցիկլ։ Ամենաերկար օրացույցի ցիկլը զրոանում էր մոտավորապես ամեն 2 880 000 օրը մեկ, իսկ հերթական թարմացումը պետք է տեղի ունենար հենց 2012թ.-ին։ Հենց դա էլ բերել էր աշխարհի վերջի մասին խոսակցություններին։

15. Գրելու համակարգը

maya-7

Մայաներն ունեին ամենառաջադեմ գրելու համակարգը հին քաղաքակրթությունների մեջ։ Գրում էին նրանք բառացիորեն ամեն ինչի վրա, ինչ ձեռքներն էր ընկնում, այդ թվում նաև կառույցների վրա։

16. Մայաների տեքստերը

maya-6

Ցավոք մայաների տեքստերի մեծ մասը կորսվել են իսպանացիների նվաճումների ժամանակ։ Շնորհիվ տքնաջան հետազոտությունների, 20 և 21-րդ դարերում պահպանված բոլոր տեքստերը վերծանվել և թարգմանվել են։

17. Զենք հրաբխային ապարներից

maya-5

Ինչպես և ացտեկները, մայաները երբեք չէին օգտագործում երկաթ կամ պողպատ։ Նրանց զենքերը պատրաստված էին օբսիդիանից կամ հրաբխային ապարներից։

18. Սրված ատամներ

maya-3

Մայաների բարձրաշխարհիկները հաճախ սրում էին ատամները։

19. Զրո թիվը

maya-2

Չհաշված բաբելոնական համակարգը, մայաները առաջին քաղաքակրթությունն էր, որն օգտագործեծ «0» թիվը։ Հետագայում հնդիկ մաթեմատիկոսները հավասարումներում, հաշվարկների ժամանակ, սկսեցին օգտագործել զրո թիվը։

20. Կայսրության անկումը

maya-1

Ոչ ոք չգիտի, թե ինչու մայաների կայսրությունը անկում ապրեց։ Իսպանացիների նվաճումից շատ ավելի առաջ, մայաների մեծ քաղաքներից շատերը արդեն վաղուց լքված էին և ավերակ դարձած։ Գիտնականները ենթադրում են, որ պատճառը գերբնակեցվածության և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած սովն ու երաշտ են եղել։

Աղբյուրը՝ kulturologia.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
20 փաստ մայաների մասին, որոնք կարող են անհավանական թվալ
Անհավանական արձաններ, որոնց ուզում ես անընդհատ նայել