Մենք գտել ենք Ձեզ համար մի քանի պարզ վարժություն, որոնք ընդամենը մի քանի շնչով կհանգստացնեն Ձեր քայքայված նյարդերը։ Այս տեխնիկան ստուգված է և այն հրաշալի աշխատում է։
Շնչառական վարժությունների յուրաքանչյուր մեթոդ, որոնք միտված են հանգստացնելուն, հիմնվում են խորը և համաչափ շնչառության վրա։
Սթրեսից ազատվելու համար նախատեսված շնչառական վարժությունների հիմնական օրենքները
- Յուրաքանչյուր շնչառական վարժություն կատարվում է կամ կանգնած կամ նստած, որպեսզի մեջքը լինի բացարձակ ուղիղ վիճակում։
- Այսպիսի վարժություններ կատարելը խորհուրդ է տրվում փակ աչքերով, դիմելով մեդիտացիայի տեխնիկային, պատկերացնելով հաճելի բնության տեսարաններ և կերպարներ։
- Կարևոր է ամբողջությամբ կենտրոնանալ շնչելու և արտաշնչելու պրոցեսի վրա։
- Կարևոր է ոչ միայն գիտակցությունն ազատել բացասական մտքերից, այլ ամբողջությամբ թուլացնել բոլոր մկանները։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել ուսերին, պարանոցին և դեմքին, որտեղ մկանները առանձնապես ավելի շատ են լարված։
- Նյարդերը հանգստացնող վարժությունները պետք է կատարել 5-ից 10 անգամ։ Պետք չէ ծանրաբեռնվել։
- Շնչելու ընթացքում պետք է պատկերացնել թե ինչպես է ամբողջ մարմինը թթվածնի հետ մեկտեղ լցվում նոր մաքուր էներգիայով և հանգստությամբ։
- Երբեմն շնչառական վարժությունների ընթացքում, մտքում պետք է կրկնել. «Ես հանգիստ եմ», «Ես հանգստանում եմ», «Ես թուլանում եմ»…
1. Սթրեսից արագ ազատվելու համար
Պետք է կարճ և հարաբերական խորը շունչ քաշել։ Հետո պետք է 4 վայրկյան պահել շնչառությունը, որից հետո կատարել խորը, երկարատև ամբողջական արտաշնչում։ Դրանից հետո հետևում է 5 վայրկյանանոց դադարը և հետո հերթական անգամ թոքերը թթվածնով լցնելու վարժությունը։
2. Գիտակցության մաքրման և թուլացնելու համար
Ձեռքի մեկ ափը դրվում է ճակատին, իսկ մյուսը ծոծրակին։ Այդ դիրքը նպաստում է գլխի այդ մասերի արյան շրջանառությանը՝ օգնելով միտքն ու գիտակցությունը մաքրել տագնապներից, լարվածությունից, սթրեսային վիճակում բացելով լուծումների նոր ճանապարհներ։ Չկտրելով ափերը, համաչափորեն շնչեք և արտաշնչեք՝ դրանց արանքում կատարելով ոչ երկարատև շնչառության պահումներ։
3. Նյարդերը հանգստացնելու համար
- Ամբողջական շունչ քաշելուց հետո հարկավոր է ուժեղացված և խորը արտաշնչել ամուր սեղմված շրթունքների արանքից։ Ընդ որում, արտաշնչումը կատարվում է կարծես չափաբաժիններով, օդը դուրս է մղվում ներսից։
- Այստեղ պետք է առաջացնել արհեստական հորանջ։ Առավելագույնս մեծ բացելով բերանը, այնպես որպեսզի ստորին ծնոտում լարվածություն զգացվի, հարկավոր է սահուն շունչ քաշել, զգալով թե ինչպես է թոքերը լցվում օդով։ 2 վարկյան պետք է պահել շնչառությունը, իսկ հետո առանց շտապելու համաչափ արտաշնչել։
- Լիաթոք շունչ քաշելով, առանց արտաշնչելու, պետք է թողնել օդը բաց բերանով։ Շրթունքները պետք է շրջանաձև տեսք ընդունել։ Արտաշնչումը կատարվում է չափաբաժիններով, հրումներով։ Արտաշնչելու սկզբնական ֆազը ամենաերկարն է, հետզհետե թոքերից դուրս եկող օդը պետք է պակասի։ Ավարտելուց հետո պետք է 5-10 վայրկյան դադար վերցնել և հետո կրկնել վարժությունը։
Այս պարզ վարժությունները մեզ սովորեցնում են, որ ամբողջական հանգստության համար բավարար է ընդամենը մի քանի շունչը։
Աղբյուրը՝ adme.ru