fbpx

Ինչպես 20 դոլարանոցը կարող է փոխել Ձեր աշխարհայացքը

Մի անգամ, մի ճանաչված հռետոր, բարձրանալով բեմ, հանում է գրպանից 20 դոլարանոց թղթադրամը։ Լսարանում 200-ից ավել մարդ կար։ Այդ ժամանակ նա հարցնում է.

– Բարձրացրեք ձեռքերը։ Ո՞վ է ուզում հենց հիմա ստանալ այս 20 դոլարանոցը։

Լսարանում լռություն է տիրում, իսկ հետո, դանդաղ, մեկը մյուսի հետևից սկսում են բարձրանալ ձեռքերը։ Եվ հռետորն ասում է.

– Ես կտամ այս 20 դոլարանոցը ձեզնից մեկին, բայց նախ թույլ տվեք ինձ սա անել…

Նա վերցնում է թղթադրամը երկու ձեռքով և սկսում ակտիվորեն այն ճմրթել։ Հետո նա հարցնում է.

– Ինչ-որ մեկը կա՞, որ դեռ ուզում է ստանալ այս փողը։

Այնուամենայնիվ ձեռքերը մնում են բարձրացված։

– Լավ, – ասում է հռետորը, – իսկ ի՞նչ, եթե այսպես անեմ…

Նա գցում է փողը գետնին և սկսում ոտքերով այն տրորել։

– Դեռ ուզո՞ւմ եք ստանալ այն։

Շատ ձեռքեր միևնույնն է մնում են բարձրացված։

– Բարեկամներ, մենք հենց նոր թանկարժեք դաս սովորեցինք։ Անկախ նրանից, թե ինչ արեցի ես այդ փողի հետ, դուք միևնույնն է առաջվա պես ցանկանում էիք այն ստանալ, որովհետև դա ոչ մի կերպ չիջեցրեց դրա նախնական գինը։ Այն նախկինի պես արժի 20$։

Հաճախ մեր կյանքում մենք վայր ենք ընկնում։ Մենք կեղտի մեջ տրորված ենք լինում մեր ճանապարհին հանդիպած իրադարձությունների և մարդկանց կողմից։ Այդպիսի պահերին մեզ թվում է, որ մենք ոչ մի արժեք չունենք։ Սակայն չնայած նրան, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել կամ տեղի ունենալու՝ մենք երբեք չենք կորցնի մեր արժեքը։

Կեղտոտված, թե մաքուր, ճմրթված կամ կոտրված կյանքի կողմից՝ մենք միշտ անգին կլինենք նրանց համար, ովքեր մեզ սիրում են։ Մեր կյանքի հիմնական արժեքը կայանում է ոչ թե նրանում, թե ինչ ենք անում կամ ում ենք ճանաչում, այլ թե Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ։

Դուք բոլորդ յուրահատուկ եք՝ երբեք չմոռանաք այդ մասին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag