fbpx

Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեր աչքը թրթռում է։ Մենք կպատմենք թե ինչ է դա նշանակում

Կոպի թրթիռը՝ շատ տարածված երևույթ է։ Գրեթե յուրաքանչյուր մարդու ծանոթ է այդ զգացողությունը։ Հազվադեպ դեպքում է, որ այն անհարմարություն չի պատճառում։ Բայց հաճախակի թրթռալը կարող է խոսել որոշակի առողջական պրոբլեմների մասին։

Այդ թույլ թրթիռը տեղի է ունենում աչքի մկանային սպազմերի պատճառով։ Red Salud UC ընկերությունից նյարդաբան Պատրիսիո Սանդովալը բացատրում է, որ այդ ռեակցիան հայտնի է որպես ակնային միոքիմիա, իսկ դրանց հիմնական պատճառներն են՝ սթրեսը, ծխելը և ալկոհոլային խմիչքների օգտագործումը։

chncdhaHR0cHM6Ly9wZXJmZWN0by5ndXJ1L3dwLWNvbnRlbnQvdXBsb2Fkcy8yMDE2LzA4LzY5Yzg2MjI5YzgwNGQwZTA1M2ExYzFkNzZmMDNlYzczLmpwZw==.prx.180b3883

Թրթռոցից ազատվելու համար անհրաժեշտ է իմանալ դրա պատճառը։ Բացի վերոնշյալ պատճառներից, թրթռոց կարող է առաջանալ աչքի թաղանթի գրգռման հետևանքով, կոպի ֆունկցիոնալության անոմալիաների և նեյրոնային բնույթի պրոբլեմների դեպքում։

chncdhaHR0cHM6Ly9wZXJmZWN0by5ndXJ1L3dwLWNvbnRlbnQvdXBsb2Fkcy8yMDE2LzA4Lzg1OWFjZjAwNzIyYWU3NDNjMGIxNWY0MWNlMzJmYWM3LmpwZw==.prx.2ed1e891

Նյարդաբան Պատրիսիո Սանդովալն ասում է, որ շատ հաճախ աչքի թրթռոցը ոչ մի վտանգ չի ներկայացնում, սակայն եթե այն չափից դուրս հաճախակի է տեղի ունենում, իսկ էպիզոդները գնալով ավելի տևական են դառնում՝ ապա ավելի լավ է դիմել բժշկի։ Եվ իհարկե, աշխատեք թուլանալ, քնել բավարար քանակով և սնվել բալանսավորված։ Մեծամասամբ դրանք հենց լավագույն «դեղամիջոցներն են»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Երբևէ զգացե՞լ եք, որ Ձեր աչքը թրթռում է։ Մենք կպատմենք թե ինչ է դա նշանակում
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ «Ճի՞շտ է, որ․․․»