fbpx

Ընդամենը մեկ հարց, որը ցույց կտա, թե ինչն է իրականում ամենակարևորը Ձեզ համար

Ամեն Աստծո օր մենք միայն լսում ենք այն մասին, թե ինչ է նշանակում հաջողություն ուրիշների համար՝ «թույն» ավտոմեքենաներ, նուրբ դելիկատեսներ, տուն ծովի ափին, աշխատանք մեծ ընկերությունում։ Բազում հոդվածներ, որոնք պատմում են աշխարհի հաջողակ մարդկանց մասին և հիշեցնում, որ Դուք դեռևս չեք վաստակել այդքան գումար։

Այսօր Mediamag-ի խմբագրությունը պատրաստել է Ձեզ համար մի փոքրիկ հոդված, որը ամեն ինչ իր տեղը կգցի՝ հիշեցնելով, որ ամեն մեկի երջանկությունը յուրովի է։

Ինքներդ Ձեզ ընդամենը մեկ հարց տվեք, որը մեկընդմիշտ կյանքի բոլոր առաջնահերթությունները իր տեղը կդնի. «Երբ ես դառնամ 100 տարեկան և հետադարձ հայացք նետեմ իմ անցած կյանքին, ի՞նչը կստիպի ինձ մտածել, որ ես կյանքս զուր տեղը չեմ վատնել»։

Դուք կզգաք, որ Ձեր ժամանակը իմաստալից եք ծախսել որովհետև մեծ գումարնե՞ր եք վաստակել։ Թե՞ երջանիկ կլինեք, գիտակցելով, որ դուք շատերին եք օգնել այդ ճանապարհին։ Իսկ միգուցե երջանկությունը աշխարհի տարբեր անկյուններն ուսումնասիրե՞լն է։

Այդ միակ հարցի պատասխանը կբացահայտի Ձեր հաջողության սահմանումը։ Գրանցեք այն։ Եվ պահեք Ձեր մոտ, որ միշտ հիշեք թե որ կողմ է պետք շարժվել։

Երբ Դուք հստակ գիտեք թե ինչ է Ձեզ պետք, Դուք ավելի հեշտ կխուսափեք նախանձի և վիրավորվածության զգացողություններից։ Անընդհատ հիշեցրեք ինքներդ Ձեզ, որ ամեն ոք ունի իր ճանապարհը և պետք չէ դրանք համեմատել։ Ուղղություն վերցրեք դեպի Ձեր՝ սեփական երջանկությունը և Դուք կլցնեք Ձեր ժամանակը Ձեզ համար շատ ավելի կարևոր բաներով։

Աղբյուրը՝ adme.ru

Թարգմանությունը՝ mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Ընդամենը մեկ հարց, որը ցույց կտա, թե ինչն է իրականում ամենակարևորը Ձեզ համար
ԹԵՍՏ. Հայտնի մարզիկներից ո՞վ է գյումրեցի, իսկ ո՞վ՝ ոչ