fbpx

Ինչո՞ւ է այդքան օգտակար քնել ձախ կողմի վրա

Քունը, ամենայն հավանականությամբ, ամենահաճելի «ժամանցներից» մեկն է։ Եվ քնելուց ճիշտ դիրքի ընտրությունը կօգնի մեզ արագ վերականգնել ուժերը և զգալ մեզ հրաշալի։ Գիտնականները պարզել են, որ հատկապես ձախ կողմի վրա քնելն է օգտակար մեր օրգանիզմի համար։

Mediamag-ը որոշեց պարզել և Ձեզ պատմել, թե ինչո՞ւ է այդ դիրքով քունը այդքան օգտակար։

Բարելավում է լիմֆատիկ համակարգի աշխատանքը

Լիմֆատիկ համակարգը կատարում է մեր օրգանիզմի համար ամենապատասխանատու ֆունկցիաներ, որոնցից մեկն է՝ օրգանիզմից տոքսինների և նյութափոխանակման արգասիքների մաքրումը։ Ինչպես հայտնի է լիմֆատիկ համակարգը «թափվում է» այսպես կոչված կրծքային խողովակներ, որոնք գտնվում են ձախ կողմում։ Փորձագետների կարծիքով, հենց այն պատճառով, որ մենք քնում ենք ձախ կողմով՝ արագանում է օրգանիզմից ավելորդ նյութերի մաքրումը։ Քանի որ լիմֆում գտնվում են սպիտակուցներ և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր բջիջներին՝ Ձախ կողմի վրա քունը օգնում է նրանց ստանալ սննդարար նյութերը շատ ավելի արագ։

Օգնում է փայծաղին ավելի լավ աշխատել

Փայծաղը՝ Ձեր լիմֆատիկ համակարգի մեծ օրգանն է։ Ձախ կողմի վրա դիրքով՝ փայծաղը ավելի արդյունավետ է աշխատում։ Քանի որ այն գտնվում է ձախ կողմում, ծանրության ուժը նպաստում է դեպի փայծաղ արյան հոսքին՝ թույլ տալով նրան ավելի արդյունավետ զտել աղտոտվածությունը։

Նպաստում է աղիքների մաքրմանը

Բարակ և հաստ աղիքների միացման մասը գտնվում է մարմնի ձախ կողմում, վայրում՝ որը կոչվում է «իլեցոկալ փական»։ Ծանրության ուժը թույլ է տալիս թափոններին ավելի արագ հատել այդ փականը, ինչն էլ թույլ է տալիս դրանց ավելի արագ դուրս բերմանը օրգանիզմից։

Կանխում է այրոցները գիշերային ժամերին

Եթե Ձեզ հաճախ են տանջում այրոցները, ապա քունը ձախ կողքի վրա՝ կօգնի նաև այս դեպքում։ Այդ դեպքում Ձեր ստամոքսը կգտվի ավելի ներքև կերակրահոսքից, որը միացնում է կերակրափողը ստամոքսին։ Ձախ կողմի վրա քունը կկանխի ստամոքսահյութի կերակրափող բարձրանալը։

Կպաշտպանի լյարդը ծանրաբեռնվածությունից

Եվ այդ ամենը այն պատճառով, որ լյարդը գտնվում է աջ կողմում և բնական է, որ այն լցվում է այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք երազների թագավորությունում։ Մեր մարմնի ձախ կողմը թույլ կտա պահել տոքսինները և դա կնպաստի այս կարևոր օրգանի հավասարաչափ դետոքսիկացիային՝ առանց ծանրաբեռնվածության։

Բարելավում է սրտի աշխատանքը

Սրտի աջ կողմը՝ այն կողմն է, որը արյունը մղում է ամբողջ օրգանիզմով։ Այդ պատճառով ձախ կողքի վրա քունը օգնում է սրտին ավելի լավ կատարել այդ աշխատանքը։ Դա շահավետ է շրջանառության համակարգի համար՝ մասնավորապես աորտայի և երակների համար։

Օգուտ հղիների համար

Ոչ մի վատ բան չի լինի եթե հղի ժամանակ քնել աջ կողքի վրա։ Սակայն ձախ կողմի վրա քունը կպաշտպանի Ձեր լյարդը ավելորդ ճնշումից՝ ինչը թույլ կտա զերծ մնալ շատ պրոբլեմներից։ Բացի դրանից այդ դիրքը քնի ժամանակ նպաստում է հղիության ժամանակ արյան շրջանառության բարելավմանը։

Աղբյուրը՝ adme.ru

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ է այդքան օգտակար քնել ձախ կողմի վրա
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 6 նշան, որոնք մտածում են, որ աշխարհն իրենց շուրջն է պտտվում