Սիրով Ձեզ ենք ներկայացնում շնաձկների մասին 20 հետաքրքիր փաստեր.
1. Եթե ջրի մեջ լինեն մի խումբ մարդիկ և նրանց մեջ լինի առանց հագուստի (մերկ) մարդ, ապա շնաձուկը առաջինը կհարձակվի հենց նրա վրա:
2. Ըստ վիճակագրական հետազոտությունների և տվյալների, շնաձկները երբեք չեն հիվանդանում:
3. Ներկայումս հայտնի է շնաձկների մոտ 450 տեսակ, որոնցից ամենափոքրը 17 սմ է, իսկ ամենամեծը՝ մոտ 20 մետր: Դա կետային շնաձուկն է, որը նաև համարվում է աշխարհի ամենամեծ ձուկը:
4. Շնաձկան մարմնի ամենազգայուն մասը դա նրա քիթն է, եթե շնաձուկը հարձակվում է ձեզ վրա ու երբ դուք հարվածեք նրա քթին ապա նա կհեռանա ձեզանից:
5. Շնաձկների մեծ մասը բնակվում են աղի ջրերում, սակայն կան նաև շնաձկների մի ուրիշ տեսակներ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, դրանցից մեկը նաև ցուլ շնաձուկն է 2.5 մետր երկարությամբ և 300 կգ քաշով, նրա մաշկի գույնը մոխրագույն է, սակայն ջրում այն կապուրտ է երևում, նա կարող է քաղցրահամ ջրում ապրել 4-ից մինչև 5 տարի:
6. Եթե շնաձուկը ջրի մեջ շրջվի մեջքի վրա, ապա նա կսատկի, քանի որ նրանք չեն կարողանա շրջվել փորի վրա:
7. Շնաձկների 3 տեսակ կա, որոնք սնվում են մանր ձկներով և պլանկտոններով, այդ թվին է պատկանում նաև կետային շնաձուկը: Չնայած նրան որ շնաձկների գերակշռող մասը գիշատիչներն են:
8. Վագրային շնաձկները ջրում շարժվում են շատ արագ և իրենց ուղղությունը չեն փոխում սլանալով ուղիղ:
9. Սպիտակ շնաձկները կարող են ապրել մինչը 70 տարի և համարվում են ամենաերկարակյաց կռճիկային ձկները:
10. Նախկինում շնաձկան մի տեսակ է եղել, որին կոչել են «մեծ ատամ» (megalodon)։ Նրա տեսակը ոչնչացել է մոտ 2.6 միլիոն տարի առաջ։ Այդ շնաձուկը ունեցել է մինչև 18 մետր (մոտ 60 ոտնաչափ) երկարություն: «Մեծ ատամ»՝ այդպես են նրան կոչել, քանի որ նրա ատամի չափսը եղել է մոտ 13.5 սմ:
11. Շնաձկան ամենամեծ գրանցված քաշը եղել է 1 տոննա 878 կգ, դա պատկանել է Պոյնտ Վինսենտի ափերում բռնված 5.4 մետրանոց էգը, որին բռնել են 1986 թվականի սեպտեմբեր ամսին:
12. Ըստ որոշ աղբյուրների սպիտակ շնաձկները կարող են զարգացնել մինչև 56 կմ/ժ արագություն, սակայն դա դեռ հաստատված չէ:
13. Շնաձկների հոտառությունը շատ սուր է, նրանք կարող են իրենց զոհին գտնել մինչև 1000 մետր հեռավորության վրա:
14. Գրելանդական շնաձկները ունեն սպիտակ շնաձկան չափեր և կարող են զարգացնել մինչև 15 կմ/ժ արագություն։ Նրանք ծնված օրվանից կույր են լինում:
15. Իրականում շնաձկների հիշողությունը շատ ուժեղ է, քան որոշ մարդկանց հիշողությունը:
16. Շնաձկների մաշկի վրա թեփուկների փոխարեն մանր ատամներ են:
17. Կետային շնաձկների էգերը, որոնք աշխարհի ամենամեծ շնաձկներն են, իրականում շատ վախկոտ են:
18. Շնաձկների ատամները մի քանի շարք են և դրանց թիվը կարող է անցնել 120-ից:
19. Շնաձկների մի քանի տեսակներ կարող են ապրել մինչև 1280 մետր խորության վրա:
20. Սպիտակ շնաձկների ծնոտի կծոցի հարաբերական հաստատունը 164 է, իսկ կոկորդիլոսինը 440:
Հրապարակման ներկայացրեց՝ Արսեն Վարդանյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]