fbpx

10 հետաքրքիր փաստ պատերազմների մասին

Որոշ  պետություններ  պատերազմներ  են  մղում  մյուս  պետությանը  տարածքներ  գրավելու  համար,  մյուսները  կրոնի,  իսկ  որոշները զենքեր  փորձարկելու  համար:

Ձեզ  ենք  ներկայացնում  10  հետաքրքիր  փաստեր  պատերազմների  մասին:

1.  Ամենակարճատև  պատերազմը  պատմության  մեջ  տևել  է  38 րոպե  (09:02  մինչև  09:40)  1896թ.-ի  օգոստոսի 27-ին  Մեծ  Բրիտանիայի  և  Զանզիբարի  միջև,  որն էլ  ավարտվեց  Մեծ  Բրիտանիայի  հաղթանակով:

2.  Տրոյայի  և  Հունաստանի  միջև  մի  անգամ  սաստիկ  վեճ  սկսվեց,  ինչի  համար  նրանք  մտան պատերազմի  մեջ։ Այն  տևեց  10  տարի  (մ.թ.ա  1194  մինչև  մ.թ.ա  1184թ.)  և  ավարտվեց  Հունաստանի  հաղթանակով։  Իսկ  Տրոյան  ոչնչացավ:  Պատճառը  գեղեցկուհի  Հեղինեն էր:

3.  Ըստ  վիճակագրական  տվյալների,  ամենաարյունալի  պատերազմների  70%-ը  տեղի  է  ունեցել  Չինաստանում:

4.  Ամերիկայում  ապրող  հնդկացիները  ոչնչացվել  են  անգլիացիների  ձեռքով,  երբ  հնդկացի  մի  աղջիկ,  բարձրաստիճան  մի  անգլիացու  այգուց  դեղձեր  էր  գողանում։ Անգլիացիները  բռնաբարեցին  այդ  աղջկան,  սկիզբ  դնելով  անգլիացիների  և  հնդկացիների  միջև  պատերազմին  ու  այն  տեղի  ունեցավ  Նյու-Յորքում:  Իրականում  պատճառը  այդ  աղջիկը  չէր,  այլ  ուղղակի  հնդկացիները  զզվացնում  էին  անգլիացիներին  և  նրանց  առիթ  էր  պետք  պատերազմ  սկսելու  համար:

5.  4  տարի  պատերազմ  գնաց  վիկինգների  երկու  ցեղերի  միջև՝  գողացված  մարգարտե  մանյակի  պատճառով։  Արդյունքում  նրանք  բաժանվեցին  միմյանցից՝ դառնալով  ներկայիս շվեդներ  ու  նորվեգացիներ:

6.  Պատմության  մեջ  ամենաերկար  պատերազմը  տևել  է  Սիցիլյան  կղզիների  և  Նորվեգիայի  միջև։ Այն տևել է  335  տարի  (1651թ.-ից  մինչև  1986թ.):  Այդ  պատերազմի  արդյունքում  ոչ  մի  զոհ  չի  գրանցվել:

7.  Ամենաշատ  զոհեր  տված  պատերազմը  պատմության  մեջ  եղել  է  երկրորդ  համաշխարհային  պատերազմը,  որի  ընթացքում  զոհ  գնաց  շուրջ  60  միլիոն  զինվորական:

8.  Մի անգամ Բրազիլիայում, չորս արկղ մաքսանենգ կուբինական սիգարի համար, 3,5 տարի պատերազմ սկսվեց երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջև:

9.  Աֆրիկայում  մի  գյուղի  ավագը  վիճել  էր  մյուս  գյուղի  ավագի  հետ՝  մի  կովի  մահվան  պատճառի  շուրջ, ինչի արդյունքում  պատերազմ  սկսվեց  երկու  գյուղերի  միջև և  որը  տևեց  երկու  տարի  (1834թ.-ից  մինչև  1836թ.)։  Այդ պատերազմի արդյունքում երկու ցեղերը լիովին բնաջնջեցին միմյանց:

10.  Պատերազմների արդյունքում ամենաշատ տարածքներ գրաված պետությունը եղել է Մոնղոլիան:

Դե  ի՞նչ, հուսով ենք հետաքրքիր էր:

Հրապարակման ներկայացրեց՝ Արսեն Վարդանյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag