fbpx

Պարզ օրացույց, որը Ձեր կյանքը կդարձնի իմաստալից

Որպեսզի կարողանաք գնահատել Ձեր ժամանակը՝ բավական է ուղղակի փոխել օրացույցը։ Իսկ թե ի՞նչ օրացույցի մասին է խոսքը՝ կիմանաք այս հոդվածում։

Ալբերտ Էյնշտեյնը ապացուցել է, որ ժամանակը՝ հարաբերական հասկացություն է։

Բայց մարդիկ առանց այդ էլ դա վաղուց են զգացել։ Չէ՞ որ ոչ մեկի չի վիճի, որ հաճելի ժամանակը սլանում է խելագար արագությամբ, իսկ տաղտկալին և անիմաստը՝ սլանում է կրիայի նման։

Որպեսզի ինչ-որ կերպ այս քաոսում կարգ ու կանոն հաստատվի՝ մարդիկ հորինել են օրացույցը։ Նայում ես օրացույցին և քեզ վստահ ու հանգիստ ես զգում՝ ահա այսօր երկուշաբթի է, վաղը կլինի երեքշաբթի, իսկ երկու օրից կսկսվի ամառը։

Պրոբլեմը միայն նրանում է, որ օրացույցները՝ նույնպես բավական հարաբերական են։ Կան օրացույցներ, որոնք դանդաղեցնում են ժամանակը, իսկ կան այնպիսինները, որոնք ստիպուն են գնահատել ժամանակը, ինչպես ոսկին։ Չե՞ք հավատում։

Ահա, օրինակ հին, թերթիկավոր ու հաստափոր օրացույցները։ Օրերի թերթերից բաղկացած հաստ մի փաթեթ, որը անհնար է նույնիսկ ուղղակի թերթել։ Իսկ հետո կվերջանա տարին և Դուք կկախեք նորը։ Եթե ապրես այսպիսի օրացույցով, ապա կյանքը թվում է անվերջ։ Օրերը նրա մեջ անհնար է հաշվել։ Էլ ի՞նչ իմաստ ունի շտապել։

15070608-2309_2-1024x576

Կամ, օրինակ սովորական գրպանի օրացույցը։ Թույլ է տալիս պլանավորել կյանքը մի ամբողջ տարվա համար։

Մի ամբողջ տարի՞, իսկ հետո՞։

Իսկ հետո հանում ենք հաջորդ օրացույցը և շարունակում ապրել նույն կերպ։

Ինչպես տեսնում եք ժամանակի բոլոր այս հաշվարկման մեթոդները ունեն էական մի պրոբլեմ։ Դրանք ժամանակի հոսքից պոկում են մի փոքրիկ մաս՝ առաջին դեպքում օրը, երկրոդ դեպքում էլ տարին, բայց թույլ չեն տալիս հայացք նետել ամբողջ կյանքին։ Դրանք մեզ տեղեկացնում են թե որերորդ օրն է սկսած Քրիստոսի ծնունդից, բայց լռում են այն մասին, թե որ օրն է սկսած Ձեր ծնունդից։

Չնայած մեզ համար դա ավելի կարևոր է։ Դուք այդպես չե՞ք կարծում։

Եվ ահա, վերջերս իմ աչքով ընկավ մի օրացույց, որն ամբողջությամբ լուծում է պլանավորման և մոտիվացիայի հետ կապված բոլոր պրոբլեմները։ Դիտեք ինքներդ.

Սա մարդու 90 տարվա կյանքի տևողությունն է՝ ներկայացված շաբաթների տեսքով։ Մեկ վանդակը՝ մեկ շաբաթն է, ամեն տողը ներկայացնում է Ձեր կյանքի հերթական տարին։ Հենց այսպիսի տեսք ունի Ձեր կողմից զուր տեղը կորցրած ժամանակը։ Տպավորի՞չ է։

Իսկ ավելի կտպավորի, եթե տպագրեք այս օրացույցը և սկսեք ներկել Ձեր արդեն ապրած ժամանակը։ Իսկ հետո կախեք այսպիսի օրացույցը խոհանոցում կամ աշխատասենյակում և սկսեք գունավորել ամեն ապրած շաբաթ։ Հետաքրքրության և ավելի դիտարժան դարձնելու համար, կարելի է նշել հատուկ հիշարժան իրադարձությունները կամ կյանքի ժամանակահատվածները։

Ստացվում է Ձեր ամբողջ կյանքի ամբողջական քարտեզը՝ A4 չափսի թերթի վրա, որը տեսողական պատկերացում է տալիս Ձեր կյանքի վերջնականության մասին և օգնում է գնահատել նրա յուրաքանչյուր շաբաթը։

Դուք հավանաբար ցանկանում եք հարցնել, իսկ այս օրացույցում որտե՞ղ են շաբաթվա օրերը, թվերը և ամիսները։

Իսկ դրանք Ձեզ այդքան շա՞տ են պետք։ Միգուցե Դուք միանգամից չկարողանաք պատասխանել թե ինչ օր է այսօր, բայց փոխարենը հստակ կիմանաք, որ հիմա լրանում է Ձեր կյանքի 33-րդ տարվա 5-րդ շաբաթը։ Որը Դուք ամբողջ ուժով կփորձեք դարձնել անմոռանալի և գեղեցիկ։

Չէ՞ որ թերթի վերջը երևում է…

Աղբյուրը՝ Lifehacker 

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag